Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (այլ կիրառումներ)
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան | |
---|---|
Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/81.6 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մատենադարանի առջև |
Բարձրություն | 5,6 մ |
Քանդակագործ(ներ) | Ղուկաս Չուբարյան |
Նյութ | բազալտ |
Շինարարության սկիզբ | 1962 |
Շինարարության ավարտ | մայիսի 26, 1962 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրել- Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան[1]
Տվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։
Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։
Պատմություն
խմբագրելՀայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը խոշոր պլանով
-
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան. տեսք կողքից
-
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան. տեսք վերևից
-
Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունը
-
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»
-
Սրով և վահանով արծիվը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մատենադարան 2։ Շենքը, Ներքին հարթակ, Վերին շարք - Մատենադարան - Հայկական ժառանգությունը». www.armenianheritage.org. Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |