Մետաղապատում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մետաղապատում, որևէ առարկայի մետաղե շերտով պատում։ Մետաղապատման երկու ձև կա։
Փոշիացված մետաղապատում
խմբագրելՓոշիացված մետաղապատում՝ փոշիացված մետաղի շերտով տարբեր նյութերից պատրաստված շինվածքների պատում։ Մետաղը փոշիացվում է հալած վիճակում՝ հատուկ սարքերով։ Կիրառվում է դեկորատիվ նպատակով (մետաղե, փայտե և այլ շինվածքների մետաղապատում), մետաղե շինվածքի մակերևույթների արատները շտկելու, մաշակայունությունը և կոռոզիակայունությունը բարձրացնելու համար։
Դիֆուզիոն մետաղապատում
խմբագրելԴիֆուզիոն մետաղապատում՝ դիֆուզիայի եղանակով զանազան տարրերով (առավելապես մետաղներով) մետաղե շինվածքների մակերևութային շերտերի հագեցում։ Կատարվում է բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Հիմնական նպատակն է շինվածքի կրակակայունության, կոռոզիակայունության, թթվակայունության, կարծրության և մաշակայունության բարձրացումը։