Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, ՄՀ (մոլդ.՝ Република Нистрянэ, ուկրաիներեն՝ Придністровська Республіка) կամ Մերձդնեստր (մոլդ.՝ Нистрения, ուկրաիներեն՝ Придністров'я) - չճանաչված պետություն Եվրոպայի հարավ-արևելքում[2]։ Համաձայն Մոլդովայի Սահմանադրության Մերձդնեստրի տարածքը մտնում է Մոլդովայի կազմի մեջ որպես Մերձդնեստր հատուկ կարգավիճակով ինքնավար տարածքային կազմավորում, չնայած որ փաստացիորեն Մերձդնեստրի տարածքը չի գտնվում Մոլդովայի վերահսկման տակ (մի քանի գյուղերի բացառությամբ[3][4])։ Տարածքը գտնվում է Մերձդնեստր գետի միջև սահմանակցում է Արևելյան Մոլդովային և Ուկրաինային, ուստիև հիմնական բնակչությունը կազմում են մոլդովացիները, ուկրաինացիները, ինչպես նաև ռուսները։ Տարածքը պատակնում էր Մոլդովային բայց երբ 1990 թվականին անկախացավ դրանից հետո 1992 թ-ին տարածքը ղեկավարում է Մերձդնեստրյան Հանրապետությունը որի անկախությունը ճանաչում է մի քանի երկիր։ Տարածքը նախկինում գտնվել է Բեսարաբիայի կազմում։ Երբ ԽՍՀՄ-ում կար լարվածություն երբ ստեղծվում էր նորաստեղծ Մոլդովան դե ֆակտո պետություն Մերձդնեստրը պատերազմ սկսեց 1992 թ-ին և ավարտվեց 1992-ի հուլիսի հրադադարով։ Երկիրը ունի 20 բնակավայրեր որտեղ անցկացվում են անվտանգության միջոցառումներ։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
- ↑ (անգլ.) De Facto States By Tozun Bahcheli, Barry Bartmann, Henry Felix Srebrnik
- ↑ Մոլդովայի նոր վարչական բաժանումը
- ↑ «ՄՄՀ պետական գրանցիչ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն կատեգորիայում։ |