Մերուժան Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մերուժան Ստեփանյան, (1993, Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2016, Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ անհավասար ուժերով մղված մարտում։
Մերուժան Ստեփանյան | |
---|---|
![]() | |
1993 - 2016 | |
Ծննդավայր | Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Գյումրի |
Ծառայության տարիներ | 2014-2016 |
Կոչում | ավագ լեյտենանտ |
Հրամանատարն էր | 4-րդ դասակի |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին հունվարի 17-ին, Գյումրի քաղաքում։ Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ինստիտուտը ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր։ Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում[1]։
Մարտական գործողություններ
խմբագրելԹալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը շփման գծում ադրբեջանցիների հարձակումից զոհվեցին 4-րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը[2]։
Պարգևներ
խմբագրել- «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան
Հուղարկավորություն
խմբագրելՀոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 4-ին ժամը 18:00-ին, Գյումրու «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 6-ին, ժամը 13:00-ին:
Ծանոթագրություններ
խմբագրել