Մերուժան Տեր-Գուլանյան

հայ արձակագիր, լրագրող, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Գուլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան (նոյեմբերի 29, 1948(1948-11-29), Ջավախք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, հրապարակախոս, արձակագիր։ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին անդամ։

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1948(1948-11-29) (76 տարեկան)
ԾննդավայրՋավախք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և արձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
 Meruzhan Ter-Gulanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում։ 1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի հեռակա ուսուցման բաժինը և միաժամանակ Ջավախքի Սուլդա գյուղի դպրոցում աշխատել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

Մեկ տարի հետո տեղափոխվել է նույն ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը (ցերեկային) ու ավարտել 1973 թ.:

1973 թ.-ից աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես գրական աշխատող, այնուհետև՝ բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-1990 թթ.՝ ամսագրի գլխավոր խմբագիր։ Նրա խմբագրության տարիներին Գարունը 56 000 տպաքանակից հասավ 130 000 –ի։

1988-1993 թթ. եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիր ղեկավարը։

1978 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է և յոթ գրքի հեղինակ («Սաղամո լիճը» (1978 թ.), «Մնացող հողն ու գնացող մարդիկ» (1983 թ.), «Страна мужчин» (Մոսկվա, 1982 թ), «Զրո ժամ» (1995 թ.), «Գիշերային վարդ» (2001 թ.), «Ջավախք՝ հավերժական հայրենիք» (2003 թ.), «Ցավի որսորդը» (2005 թ.)։ 1979 թ. «Дружба народов» ամսագրում Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով տպագրված պատմվածքների շարքը թարգմանվել է 21 լեզվով։

Հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

1990 թ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, միաժամանակ՝ ԳԽ նախագահության անդամ։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր ու Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Նա այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի մասին օրենքը, հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքը, հեղինակային իրավունքի մասին օրենքը, Ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքը, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ։

1997 թ. հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով հիմնադիր-նախագահը։ Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը։

2006-2009 թթ. եղել է «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2008-2011 թթ.՝ Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրենը։

2011 թ. մարտի 19-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով մրցույթի արդյունքների հիման վրա նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ[1]։

2012 թ. հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս[2]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • 1978 թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի կոչմանը՝ «Մոտեցող օվկիանոսը և հեռացող մարդիկ» վավերագրական վիպակի համար
  • 1980 թ.՝ ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի՝ «Արարատյան երկիր» էսսեի համար
  • 1993 թ.՝ ԱՄՆԼուիզիանա նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման՝ «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար
  • 1999 թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով՝ հրապարակախոսական և հասարակական լայն գործունեության ու երիտասարդ ստեղծագործողներին մեկենասության համար։
  • 2010 թ.«Նարցիս» գրական ամսագրի կողմից արժանացել է «Տարվա լավագույն արձակ ստեղծագործություն» մրցանակին։
  • 2011 թ. աշխարհի միջազգային համամարդկային ֆոնդի կողմից արժանացել է «Элита мира» շքանշանի՝ հասարակական և գրական լայն գործունեության և տաղանդավոր երիտասարդներին ստեղծագործական ճանապարհ հարթելու ու հովանավորելու համար։
  • 2013 թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Մովսես Խորենացի շքանշանի։
  • 2014 թ. ճանաչվել է Ջավախքի պատվավոր քաղաքացի, ապա Երևանի պատվավոր քաղաքացի[3]
  • Մովսես Խորենացու մեդալ (2011)[4]
  • Սաղամո լիճը (պատմվածքներ, վիպակ), Երևան, 1978, 156 էջ։
  • Մնացող հողն ու գնացող մարդիկ (էսսե, փաստագրական վիպակներ), Երևան, 1983, 292 էջ։
  • Զրո ժամ, Երևան, 1995, 236 էջ։
  • Գիշերային վարդ, Երևան, 2001, 72 էջ։
  • Գիշերային վարդ, Երևան, 2002, 162 էջ։
  • Ցավի որսորդը, Երևան, 2005, 214 էջ։
  • Շուշի

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին
  2. «Մերուժան Տեր-Գուլանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը
  4. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 666  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերուժան Տեր-Գուլանյան» հոդվածին։