Mercedes-Benz, գերմանական ավտոմեքենայի մակնիշ: Կազմավորվել է 1926 թվականին։ 2008 թվականին Մերսեդես-Բենցը գնահատվել է 25,6 միլիարդ դոլար, երրորդ տեղից բարձրանալով երկրորդ տեղ, առաջինում գտնվում է Տոյոտան։

Mercedes-Benz
Изображение логотипа
Տեսակավտոարտադրող
Անվանված է ի պատիվՄերսեդես Ելինեկ և Կառլ Բենց
Հիմնադրված է1926
ՀիմնադիրԿառլ Բենց, Գոթլիբ Դայմլեր և Վիլհելմ Մայբախ
Երկիր Գերմանիա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
ՆախկինMercedes?
ՍեփականատերDaimler
Կայքmercedes-benz.com/en/(անգլ.)(գերմ.)
 Mercedes-Benz Վիքիպահեստում

Մերսեդեսի պատմությունը

խմբագրել

Այս ընկերությունն առաջացել է «Բենց» և «Դայմլեր» ընկերությունների միացումից։

1886 թվականին Կառլ Բենցի կողմից ստեղծվեց երեք անիվանի առաջին բենզինային շարժիչով մեքենան։ Յոթ տարի անց ստեղծվեց չորս անիվանի մեքենա Բենցի կողմից։ Դրանից մեկ տարի անց վերջինս ստեղծեց ավելի զարգացած մեքենա։ 1907 թվականին «Դայմլեր»-ը ստեղծում է «Mercedes-35PS» մեքենան, որից հետո ակնհայտ երևում էր թե որքան է վատացել «Բենց» ընկերության առաջադիմությունը։ 1909 թվականին «Բենց» ընկերության կողմից ստեղծվում է այդ ժամանակի ամենահզոր մեքենան՝ «Բլիտցեն Բենցը» 200 ձիաուժ հզորությամբ։ Մինչև «Դայմլեռ» ընկերության հետ միացումը «Բենց» ընկերությունը արտադրել էր 47555 մեքենա։

Mercedes-Benz ընկերությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Դայմլեր-Բենց» ընկերությունն արտադրում էր ինչպես բեռնատար, այնպես էլ սեդան մեքենաներ։ Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ վնասների ենթարկվեց «Դայմլեր-Բենց» ընկերությունը։ «Դայմլեր-Բենց» ընկերության շարժիչների գործարան 70%-ը ավերվել էր։

Նոր սկիզբ

խմբագրել

Ընկերությունը վերականգնելու համար պետք էր ժամանակ, այդ պատճառով էլ մեքենաների արտադրությունը սկսվեց 1946 թվականին։ Սակայն ընկերությունը չուներ ոչ գործարան, ոչ սարքեր և ոչ էլ անհրաժեշտ մասեր։ Պատերազմից հետո առաջին ավտոմեքենան W136-ն էր, որը նախագծվել էր դեռ 1930-ական թվականներին։ Ըստ այդ նախագծի մեքենան պետք է ունենար 38 ձիաուժ հզորություն։ Սակայն ստեղծվեց ավելի հզոր 52 ձիաուժանոց «170S» մեքենան։ 1952 թվականի հունվարին ստեղծվեց W191 ավելի զարգացած ավտոմեքենա։

Պանտոններ

խմբագրել

1950-ական թվականներին արդեն կար անհրաժեշտ միջոցներ արտադրելու համար նոր ավտոմեքենաներ։ 1950 թվականի սկզբին արդեն «170» և «200», մոդելները հնացել էին։ 1954 թվականին սկսվեց արտադրվել 89 ձիաուժ հզորությամբ W180 մոդելի ավտոմեքենա։ Խոշոր 220 մոդելի պանտոնների ատադրանքը շարունակվեց մինչև 1959 թվականը, իսկ մինչև 1960 թվականը արտադրվեց կաբրիալետ և կուպե թափքով ավտոմեքենաները։

SL (Sport Leicht)

խմբագրել

Ընկերությունը մարդատար մեքենաների հետ միասին նաև արտադրում էր սպորտային մեքենաներ։ Մեծ հաջողություն բերեց Mercedes-Benz W196 մոդելը։ Այս մոդելի մեքենայով Խուան Ֆանխիոն դարձավ Ֆորմուլա մեկի ավտոմրցաշավի կրկնակի չեմպիոն 1954 և 1955 թվականներին։ 1952 թվականին արտադրվեց Mercedes-Benz W194 ավտոմեքենան, որը մասնակցել էր Carrera Panamericana և Targa Florio մրցարշավներին։

Նոր ժամանակաշրջան

խմբագրել

1965 թվականին, Ֆրանկֆուրտում առաջին անգամ ցուցադրվեց s մոդելը։ Այնտեղ ցուցադրվեցին 250S մոդելի 150 ձիաուժանոց և 250SE մոդելի 170 ձիաուժանոց ավտոմեքենաները։ Այդ թվականից այդ ավտոմեքենաները համալրվեցին 2,8 լանոց, իսկ 1968 թվականից V8 տեսակի 3,5 և 4,5 լիտրանոց շարժիչներով։ Այս մոդելի ամենահզոր և ամենահարմարավետ ավտոմեքենան դարձավ 300SEL մեդելի ավտոմեքենան, և 300SEL մոդելի 6,3 լիտրանոց շարժիչներով, 220 կմ/ժ մաքսիմալ արագություն զարգացնող ավտոմեքենաները։

Եվ հենց այդ ժամանակիցներից Մերսեդես Բենց ընկերության s մոդելի ավտոմեքենաները դարձան ամենատեխնիկապես զարգացած ավտոմքենաները։ 1968 թվականից հայտնվեցին W114 և W115 դասերի նոր մոդելները, որոնք տարբերվում էին շարժիչի հզորությամբ։ Մեծ համբավ վայելեցին դիզելային շարժիչով այս մեքենաները։ Այս ավտոմեքենաները թողարկվում էին նաև ունիվերսալ և կուպե թափքերով։

1970- ական թվականներ

խմբագրել

1972 թվականին Մերսեդես Բենց ընկերությունը թողարկեց s դասի W116 մոդելի ավտոմեքենան, որը հագեցած էր ABS համակարգով, որը առաջինն էր աշխարհում։ Այս ավտոմեքենան հիմնված էր երկու բազաներով կարճ և երկար (V116)։ Եթե բոլոր s կլասները լինում էին կուպե, ապա W116 կլիներ բացառություն։ Արդեն հնացած С111 մոդելին փոխարինման եկավ 1972 թվականին C107 SLC մոդել, որը R107 մոդելի բազայի վրա։

1973 թվականին ընկերության կրիզիսի պատճառով սկսվեց ընկերության հզոր ավտոմեքենաները չվաճառվել։ Բայց W114/W115 սերիաների և ջանքերի շնորհիվ ընկերությունը կրկին հզորացավ։ Նոր W123 ավտոմեքենան դարձավ ընկերության ամենալավ ավտոմեքենաներից մեկը։ 1976 թվականից թողարկվեց ունիվերսալ թափքով, իսկ 1977 թվականից թողարկվեցին կուպե և լիմուզին թափքերը։

1980- ական թվականներ

խմբագրել

1979 թվականին ընկերությունն արտադրեց S-դասի W126-ը։ Այս ավտոմեքենան ուներ հեղափոխական դիզայն, որի հեղինակն էր հայտնի իտալացի դիզայներ Բրունո Սակկոն։ Այս ավտոմեքենայից թողարկվել էր 840 հազար հատ, որը մինչև այսօր S դասում ռեկորդ է։ Այդ ռեկորդը շարունակվեց 12 տարի։ Վերջ ի վերջո նոր S դասի 500SEL և 560SEL ավտոմեքենաները փոխարինեցին w100-ին։

1980-ական թվականներից սկսվում է արտադրվել ամենագնացներ։ Դրանցից առաջինը 460 սերիայի ամենագնացն էր, որը հայտնի էր Geländewagen անվանմամբ։ Լիաքարշ մեքենան ստեղծվեց իրանցի շեյխի Մուհամեդ Ռեզա Պեխլեվիի պատվերի շնորհիվ, ով Daimler-Benz ի բաժնետեր էր։

Mercedes-Benz-ը 1970-ական թվականների վերջում մեծ կոչ ստացավ իր գլխավոր մրցակցից BMW-ից։

Արդեն 1980- ական թվականներին ընկերության սեդան և ունիվերսալ մոդելները հնացել էին։ 1984 թվականին հայտնվեց W124-ը։ Որոշ ժամանակ անց ընկերությունը W124 սկսեց արտադրել սեդան, ունիվերսալ(S124), կուպե (C124) և կաբրիալետ (A124) թափքերով։

1980- ական թվականներին հայտնվեցին մի շարք թյունինգային ընկերություններ, որոնցից են Brabus, AMG, Carlsson և այլ թյունինգային ընկերություններ, այդ պատճառով 1989 թվականին Mercedes Porsche ընկերությունները միասին ստեղծեցին սպորտային 500E մոդելի V8 տեսակի շարժիչով ավտոմեքենա։ W124 տեսակից 2,7 միլիոն ավտոմեքենա էր թողարկվել, իսկ 500Е տեսակից 10000 հազար ավտոմեքենա։

1990 ական թվականներ

խմբագրել

1989 թվականին R107 SL-ին փոխարինման է գալիս Mercedes-Benz R129 ավտոմեքենան։

1990-1991 թվականներին Mercedes-ը թարմացնում է իր Geländewagen 461 և 463 մոդելները։ Առաջին մոդելը սկսվեց քիչ օգտագործվել, իսկ երկրորդն արդեն դարձավ շատ հայտնի և մեծ պահանջարկ վաելող ավտոմեքենա։ 1991 թվականին Mercedes-ը ցուցադրում է S դասի W140-ը։ Բայց կարևորը այն էր որ ավտոմեքենան հագեցած էր ամենաառաջին V12 տեսակի շարժիչով։ V12 տեսակի շարիջը 1992 թվականին տեղադրվեց նաև R129 (600SL) և նոր կուպե С140 600SEC ավտոմեքենաների վրա։

1995 թվականին Mercedes-ը ցուցադրեց նոր E-դասի W210-ը։ Ավտոմեքենան հագեցած էր դիզելային շարժիչով որը հագեցած էր Common Rail տեխնոլոգիայով։

SLK դասի(R170 մոդելի).SLK — Sport-Leicht-Kurz, ավելի թեթև էր համեմատած SL դասին։ Ամբողջ Մերսեդեսի պատմության մեջ այս ավտոմեքենան առաջին ավտոմեքենան էր որը ուներ մետալիկական բացվող տանիք, որը բացվում է 25 վայրկյանի ընթացքում և ավտոմատ մտնում է բեռնախցիկի մեջ։

Երկրորդ նոր ավտոմեքենան M դասի W163-ն էր, որը հաճախ արտադրվում էր ԱՄՆ-ում։ Երրորդ նոր ավտոմեքենան A դասի W168-ն էր։ Եվ գլխավորն այն էր որ ավոմեքենան շատ քիչ էր ծախսում վառելիք։ Սակայն ավտոմեքենայի փորձարկման ժամանակ ավտոմեքենան 37 կմ/ժ արագության ժամանակ շրջվեց։ Այդ պատճառով ընկերությունը մի կողմ դրեց 130 հազար ավտոմեքենա, որպեսզի մյուս ավտոմեքենաների վրա տեղադրվեր է ESP-ի համակարգը։

1996 թվականին կուպե և կաբրիալետ թափքերով E-դասի (C124 և A124) ավտոմեքենաներին փոխարինման եկավ CLK-դասի ավտոմեքենան։ 1999 թվականին Mercedesa-ը գնում է AMG թյունինգային ընկերությունը, որը 1992 թվականից հանդիսանում էր ընկերության ավտոմեքենաների թյունինգողը և այդ ժամանակ ընկերությունը թյունինգել է սպորտային մեքենաներ որոնցից են՝ 190E 3.5 AMG, C36 AMG, E60 AMG, E36 AMG, SL60 AMG և այլ ավտոմեքենաներ։ Եվ այդ գնումից հետո ընկերությունը սկսեց թողարկել ավտոմեքենաներ որոնց անվանման մեջ կար AMG բառը։ Ընկերությունը հենց թյունինգային ընկերության շնորհիվ սկսեց արտադրել Mercedes-Benz CLK GTR-ը, որը հասանելի էր շատ հարուստ մարդկանց, որոնք ունեին 6 և 9 լիտրանոց V12 տեսակի 612 ձիաուժանոց շարժիչներ։ Ավտոմեքենան զարգացնում էր մինչև 320 կմ/ժ արագություն։

2000- ական թվականներ

խմբագրել

10 տարվա ընթացքում Mercedes-Benz-ը 2 անգամ ավելացրեց իր մոդելային շարքը։ Եթե 1993 թվականին ընկրությունը ուներ 5 դասի ավտոմեքենաներ, ապա 1999 թվականին դրանք արդեն 10-ն էին։

2001 թվականից սկսվեց թողարկվել SL-դասի R230։ Ամենահաջող մոդելը դարձավ SL55 AMG-ին որը հագեցված էր 5,5 լիտրանոց, V8 տեսակի, համարյա 500 ձիաուժանոց շարժիչով։ Որը թույլ էր տալիս ավտոմեքենային զարգացնել 100 կմ/ժ արագություն 4,5 վարկեանի ընթացքում, և զարգացնել 300 կմ/ժ մաքսիմալ արագություն։

2002 թվականի մայիսին տեղի ունեցավ նոր CLK-դասի W209-ի պրեմիերան։ Ինչպես այս ավտոեքենայի նախորդի, այնպես էլ այս ավտոմեքենայի կուզովը հիմնված էր C-դասի W203-ի վրա։

Եթե W208 ներկայացնում էր իր հատուկ CLK-GTR սերիան, ապա W209 ը ուներ երկուսը։ AMG-ին 2003 թվականին թողարկեց հատուկ սերիա CLK-DTM-ից։ 2007 թվականին հայտնվեց սև սերիա CLK63 AMG-ին։

2000- ական թվականին Մերսեդեսը թողարկեց մոտ 10 նոր մոդելներ։ 2004 թվականին հայտնվեց նոր A-դասի W169-ը։

Միևնույն ժամանակ Mercedes-Benz-ը թողարկում էր ավտոմեքենաներ։ Ընկեությունը ստեղծում է նոր դասեր։ Առաջինը B-դասի T245-ը, երկրորդը R-դասի W251-ը։ Վերջինը հիմնված էր Е-դասի W211 կուպեի բազայի վրա։

2007 թվականին կայանում է նոր C դասի W204-ի պրեմիերան Classic, Elegance տեսակները տարբերվում էին ավելի գեղեցիկ սրահով Avantgarde-ից, որը կարելի է հեշտությամբ տարբերել ընկերության լոգոյով մյուս տեսակներից, որը տեղակայված է ռադյատորի քողարկիչի կենտրոնում։

2000-ական թվականներին ընկերությունը ստեղծում է նոր 2 ամենագնացների դասեր։ Առաջին մոդելը GL-դասի(X164) ավտոմեքենան էր։ 2008 թվականին հայտնվեց երկրորդ ամենագնացը GLK-դասի(X204)։ 2000 թվականին Daimler-ը գնեց անգլիական McLaren ընկերության 40%-ը, հայտնվեց եզակի հնարավորություն։ Նոր ավտոմեքենայի համար ընկերությունները սկսեցին միասն ստեղծել հզոր շարժիչն 617 ձիաուժանոց v8 տեսակի։ Արդեն 2004 թվականին պատրաստ էր Mercedes-Benz SLR McLaren-ը։ Մերսեդեսը վերջացրեց Е-դասի W212 ի արտադրությունը 2009 թվականի սկզբին։ Այդ թվականի օգոստոսին հայտնվեց S212։ Նոր Е-դասի ընտանիքը հասավ մեծ հաջողությունների հարմարավետության շնորհիվ։

Մարդատար ավտոմեքենաներ

խմբագրել

Ավտոբուսներ

խմբագրել

Mercedes-Benz-ը նույնպես թողարկում է ավտոբուսներ, որոնք արտահանվում են Եվրոպա և Ասիա։ Առաջին գործարանը որը կառուցվել էր երկրորդ համաշխարհայինից հետո գտնվում է Արգենտինայում։ Առաջին հերթին գործարանում արտադրվում էր բեռնատարներ։ Այժմ գործարանում թողարկվում են բեռնատարներ, ավտոբուսներ և Sprinter Van։

Բեռնատարներ

խմբագրել
  • Mercedes-Benz Atego — կարող է տեղափոխել 7-16 տոննա բեռ։
  • Mercedes-Benz Axor — կարող է տեղափոխել 18-26 տոննա բեռ։
  • Mercedes-Benz Actros — կարող է տեղափոխել 18-50 տոննա բեռ։ Mercedes Actros 3341-ը ստեղծվել էր զինվորականների համար, որոնց վրա տեղադրվում էին հրթիռներ։
  • Mercedes-Benz Econic — Axor-ը՝ ավելի փոքր տեսակը, որը օգտագործվում է որպես աղբատար։
  • Mercedes-Benz Unimog — ունիվերսալ բեռնատար է, որը օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։
  • Mercedes-Benz Zetros — բեռնատար որը օգտագորսվում է վտանգավոր վայրերում։

Թյունինգ

խմբագրել

Քանի որ ընկերության մեքենաները մեծ պահանջարկ ունեն, ընկերության մեքենաների թյունինգով զբաղվում են շատ թյունինգող ընկերություններ։ Որոնցից են՝

  • AMG ընկերությունը տյունինգում է Մերսեդեսի առավել հզոր ավտոմեքենաներ։

AMG շարժիչները, որոնք պատրաստված են ձեռքով, իրենց վրա ստանում են այն շարժիչը պատրաստող ինժիների ստորագրությունը։ AMG ընկերությունը ամբողջովին Մերսեդեսինն է 1999 թվականից։

 
Mercedes-Benz E55 AMG
  • BRABUS ընկերությունն առաջարկում է ինչպես հասարակ թյունինգներ, այնպես էլ շատ բարդ թյունինգներ։ Գնորդների մեծ մասը հենց ցանկանում է բարդ թյունինգված ավտոմեքենաներ, որի շնորհիվել BRABUS ընկերությունը շատ հայտնի է։ Ընկերությունը իր շարժիչները հիմնում է Մերսեդեսի շարժիչների բազայի վրա, փոխելով բոլոր դետալները։

Թանգարանը

խմբագրել
 
Մերսեդես-Բենց ընկերության թանգարանը

Մերսեդես Բենց ընկերության թանգարանը գտնվում է Շտուտգարտ քաղաքում։ Թանգարանը կազմված է երեք շրջաններից, որոնք չունեն կենտրոններ։ Թանգարան բացվել է 2006 թվականի մայիսի 19-ին։

Մերսեդեսի մարկետինգային ռազմավարությունը

խմբագրել

Սկզբնապես Գերմանիայում «Մերսեդես-Բենց» ընկերությունը դիրքավորվեց որպես բարձրորակ և հուսալի ավտոմեքենաների արտադրող և որպես ընկերություն, որը մասնագիտանում է բացառապես թանկարժեք շքեղ մեքենաների մեջ։ Գերմանացիների համար «Մերսեդես-Բենզ» -ը հիմնականում տրանսպորտային հուսալի միջոց է, այլ ոչ թե շքեղ իր։ Կենտրոնացված շուկայավարման քաղաքականությունը դրական է ազդում ապրանքանիշի դիրքավորման վրա։ Mercedes-Benz- ի պոտենցիալ հաճախորդները բարձր հետախուզության մարդիկ են, ովքեր սովորաբար ավելի շատ գումար են վաստակում։ «Մերսեդես-Բենց» -ի մարկետինգային ռազմավարության տարրերից մեկը ակտիվ սոցիալական քաղաքականությունն է` թե ընկերությունը, որպես ամբողջություն, և թե նրա բաժինները։ Ընկերության սոցիալական պատասխանատվությունը դիրքավորվում է որպես արժեք բոլոր շահագրգիռ կողմերի համար, այն գնահատում է գործունեությունը որպես բարձրորակ չափանիշների բավարարում։ Սոցիալական պատասխանատվությունը դրսևորվում է նվիրատվությունների, հովանավորչության, կամավորների աշխատողների խթանման և ֆոնդերի պահպանման գործում։ Ամենահետաքրքիր բարեգործական ծրագրերի շարքում համագործակցում են Թուրքիաի հետ, ծրագիրը անվանեվել է«Յուրաքանչյուր աղջիկ աստղ է» շրջանակներում, որն ուղղված է հիմնականում ֆինանսական դժվարությունների ունեցող կանանց համար, ովքեր դժվարանում են գտնել աշխատանք այն մասնագիտություններում, որոնք ավանդաբար գերակշռում են տղամարդիկ։ Mercedes-Benz- ը պատրաստվում է վերստին ղեկավարել պրեմիում մեքենաների մեջ և սկսում է աճի նոր ռազմավարություն։ Ընկերությունը մտադիր է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն ապրանքանիշի ժողովրդականության և հուսալիության, այլև վաճառված մեքենաների ծավալի առումով։ Մինչև 2020 թվականը ընկերությունը նախատեսում է Եվրոպայում հավաքել մեքենաների միայն 50% -ը և շարժիչների 40% -ը։ Mercedes-Benz ընկերության մարկետինգն, անշուշտ, ունի իր առանձնահատկությունները ՝ այլ ավտոմոբիլային արտադրողների շուկայավարումից, քանի որ այս ապրանքանիշի մեքենաները միշտ շուկայավարման առաջատար դիրքեր են զբաղեցնում շքեղ մեքենաների շարքում։ Ընկերության ղեկավարության մարկետինգային ռազմավարության կարևոր կողմն է «Մերսեդես-Բենզ» մակնիշի ավտոմեքենաների համար հատուկի կերպարի ստեղծումը, որն առանձնանում է իր որակի, դիզայնի և, իհարկե, անվտանգության նորարարական տեխնոլոգիաներով։ Այս ամենը շուկայում տալիս է ապրանքանիշի լայն ճանաչում, և մեքենաների բացառիկությունը կապված է Mercedes-Benz ընկերության հենց այդ անվան հետ։ Mercedes-Benz- ի շուկայավարման կարևոր տարբերություններից մեկն այն է, որ ընկերությունը ակտիվ մարքեթինգային գործունեություն է իրականացնում իր մեքենաների բոլոր բնագավառներում և բնութագրերում ՝ չսահմանափակվելով այլ ընկերությունների նկատմամբ իր առավելությունների միայն մեկ դիրքով։ Սա թույլ է տալիս ընկերությանը ունենալ բարձր մրցունակություն և շահել լայն տեսականի ունեցող այլ ընկերություններից իր ավտոմեքենաների վաճառքի քանակի առումով։ Mercedes-Benz ընկերությունը մրցակցում է բոլոր ոլորտներում ՝ ներառյալ անվտանգության տեխնոլոգիական ոլորտում ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարների համար առողջ մրցակցության ստեղծման հնարավորությունը ՝ իր տեխնոլոգիական նորարարություններով։

«Մերսեդես-բենց»-ի այլ շուկայավարման առանձնահատկություններից, որոնք առանձնացնում են ընկերությունը մյուսներից, իրենց մեքենաների անխռով գովազդն է համաշխարհային աստղերի համերգներում։ Բոլոր այս մարքեթինգային տեխնիկան օգտագործվում է ոչ թե որոշակի ապրանքանիշի մեքենայի վաճառքի քանակը մեծացնելու համար, այլ ինքնին Mercedes-Benz ապրանքանիշին գրավիչություն և դինամիզմ հաղորդելու համար։

Կազմակերպությունն իրականացնում է հաջող նորարարական քաղաքականություն ՝ ընկերությանը ապահովելով բարձր դիրքեր աշխարհում։ Քանի որ Mercedes Benz- ը գերմանական ընկերություն է, տնտեսության կայունությունը աշխարհում և Ռուսաստանում, ինչպես նաև պետությունների հարաբերությունները շատ կարևոր են ընկերության ներկա և ապագայի համար։ Ավտոմեքենաների շուկայի ժամանակ առ ժամանակ թանկացում ակնկալելով, առաջիկա հինգ տարում կարող է բուռն մրցակցություն առաջացնել, ուստի Mercedes Benz- ը նոր նախագծեր է ներկայացնում սպառողներին պահելու և գրավելու համար։ «Mercedes-Benz» -ը առանձնանում է իր հիմնական մրցակիցներից `գովազդի տարբերակման սկզբունքով։ Որոշակի մեքենայի առաջխաղացումը կապված չէ այլ դասերի շուկայավարման հետ։ «Մերսեդես Բենց» մարկետինգային ռազմավարությունը ժամանակին կենտրոնացած էր իր մեքենաների անվտանգության, շքեղության և ճշգրիտ ինժեներության վրա։ Սակայն շնորհիվ շքեղ ավտոմեքենաների արդյունաբերության ոլորտում մրցակցության բարձրացմանը և Mercedes Benz ապրանքանիշի վերաբերյալ սպառողների վերաբերմունքի փոփոխությանը այդ ռազմավարությունը փոխվել է։ Այժմ նրանց շուկայավարման ռազմավարությունն ավելի շատ ուղղված է կյանքի ոճին և ավելի շատ կենտրոնացած է Mercedes Benz- ի ավելի զվարճանք սիրող, մատչելի և էներգետիկ կողմը ներկայացնելու վրա։ Որպեսզի հաճախորդի բարձրակարգ արժեքն իր թիրախային շուկայում ապահովի, Mercedes Benz- ը անհրաժեշտ համարեց ընդլայնել իր արտադրանքի շարքը, ապահովել առավել մրցունակ գներ, բարձրացնել հաղորդակցությունն իր նպատակային շուկայի հետ, պահպանել մատչելիությունը սպառողների համար և շարունակել իր գերազանց հաճախորդների սպասարկումը։ Mercedes- ը մեծ գումար է ծախսում գովազդային արշավների համար։ Mercedes-Benz- ը այժմ իր մարքեթինգային բյուջեի 50% -ը բաժանում է թվային լրատվամիջոցներին։

Ռազմավարություն

խմբագրել

Այն կենտրոնանում է թվայինի և ֆիզիկականի սահուն ինտեգրացման վրա։ Մարդկային կապը հավասարապես կամ երբեմն ավելի կարևոր է քան թվայինը։ Նրանք այս նպատակներին հասնելու համար սկսել են օգտագործել մեծ տվյալների օգնությունը։ Հաճախորդի փորձի բարելավումը շուկայավարման ռազմավարության հիմքում է ։ Մերսեդեսն իր նորարարական ծառայության փաթեթի միջոցով հնարավորություն է տալիս հաճախորդներին ունենալ յուրօրինակ Մերսեդես-ի ID:

Դա հանգեցնում է օգտագործողի սմարտֆոնի և մեքենայի սահուն ինտեգրմանը։ Տվյալները որոնք ստացվում են մեքենայից , օգնում են սպասարկման կենտրոններին անհապաղ նշանակել մեքենայի օգտագործողին սպասարկելու համար։ Մերսեդեսը մարդկային կապի հասնելու համար հիմք է ընդունել Apples -ի գաղափարը ապրանքային հանճարի մասին և հանդես եկել արտադրանքի դերով։ Նպատակն է, որ բացառապես օգնի հաճախորդներին հասկանալ ապրանքը։ Այնպես որ ցանկացած օգնություն կարող է կապված լինել Մերսեդես Բենց հավելվածների ակտիվացման հետ, հաճախորդը կարող է զանգահարել և ստանալ անհրաժեշտ բացատրություն։ Մերսեդեսը թվայնացնելու համար մղում են կապի ,քանի որ այն շատ կարևոր է հատկապես երիտասարդ մարդկանց համար։ Համբուրգում գտնվող '' mercedes me''ցուցասրահը իրականացրել է այդ ամենը:Նրանք դա դարձրել են վայր արվեստագետների և երաժիշտների հետ : Մերսեդեսը շատ գիտակցաբար շեղվում է շուկայավարման հենակետերից : Սա հանգեցրել է նրան որ հաճախորդները ստանում են ձեռքբերման զգացողություն : Դրա համար էլ հիմնադիրները անվանում են լավագույնը կամ ոչինչ։

Նրանք ունեն ամենաարդյունավետ շարժիչները ՝ էներգիայի կառավարմամբ և օպտիմալ աերոդինամիկ միջոցներով։

SWOT վերլուծություն

Ուժեղ

  • Պրեմիում ավտոմեքենաների ուժեղ ապրանքանիշի արժեքը և համաշխարհային առաջատարը
  • Կապիտալի սահմանափակումների բացակայություն
  • Առաջնորդ նորարարության մեջ
  • Ուժեղ ներկայություն Ֆորմուլա 1-ի մրցավազքում
  • Ապահովում է անվտանգության առանձնահատկությունների արտոնագրեր

Թուլություն

  • «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների սպասարկման բարձր գինը պահանջում է, որ ընկերությունը ներդրումներ կատարի սպասարկման կենտրոններում

Հնարավորությունը

  • Ապագայի համար հիբրիդային և վառելիքի արդյունավետ մեքենաների մշակում
  • Ընկերությանը եկամտի մակարդակի բարձրացումը մեծացրեց շուկայի չափը
  • Լինելով համաշխարհային ապրանքանիշ, այն շատ լավ հնարավորություն ունի զարգացող շուկաներում
  • Քանի որ նավթի գինը իջել է, և ավտոմեքենաները հանդիսանում են որպես վառելիքի կոմպլեմենտար ապրանք, առկա է ընկերության մեծ պահանջարկի հնարավորություն։

Սպառնալիքներ

  • Լարված մրցակցություն ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական ապրանքանիշերից
  • Առաջ գնալով ՝ վառելիքի անընդհատ աճող գները կարող են ազդել ընկերության վաճառքի վրա

Mercedes STP- վերլուծություն.

Սեգմենտացիա

  • Mercedes Benz ավտոմեքենաները գտնվում են շքեղ ավտոմոբիլային սեգմենտում, ներառյալ սեդանները և ամենագնացները։
  • Mercedes Benz ավտոմեքենաները հիմնականում օգտագործվում են մետրոյի քաղաքներում ապրող սպառողների կողմից։

Թիրախավորում

  • այն ունի շատ խոր շուկա, որն ուղղված է բարձրակարգ և հարուստ մարդկանց։
  • Թվում է, թե ուղղված է հիմնականում միջին տարիքի և բարձր եկամուտ ունեցող խմբերին։

Դիրքորոշում

  • Այն դիրքավորվում է այնպես, որ այն ամուր կապ է ստեղծում հաճախորդի հետ, ինչը հանգեցնում է ապրանքանիշի ներգրավման ավելի խոր մակարդակի։
  • Սա առանցքային դեր է խաղում ընկերությունում իրենց արտադրանքի համար պրեմիում գանձելու մեջ, քանի որ սպառողի գնման որոշումը դրանում նույնպես ունի գների չափ։

Մարքեթինգային Միքս

Արտադրանքը - Mercedes Benz- ի մարկետինգային խառնուրդում 4P- ից ամենաուժեղ P- ն է,Mercedes- ը շարունակում է մնալ շուկայում առաջատար ապրանքանիշներից մեկը։ Ընկերությունն իր արտադրական օբյեկտներում արտադրում է առաջատար շքեղ բեռնատարներ, ավտոբուսներ, և ավտոմեքենաների լայն տեսականի։ Ընկերությունն իր ծագումը ունի իր հիմնադիր հայրերից մեկում `Կառլ Բենզ-ի առաջին ավտոմոբիլային ստեղծումը, որը գործարկվեց 1886 թ.Մեքենան առաջին անգամ վաճառվեց շուկա 1901 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ընկերությունը սկսեց մի շարք նորամուծություններ, որոնք նրանց օգնեցին ընկերության կայացման գործում։

Գին - Mercedes-Benz- ը արտադրում է տարբեր տեսակների փոխարկելի, լիարժեք չափի սեդաներ, հեղաշրջումներ և սպորտային սեդաններ։ Mercedes- ը ոչ մի քար չի թողնում ` շուկայի պրեմիում հատվածներում շոշափելու համար։ Հաճախորդն ավելի շատ անհանգստացած է արտադրանքից ստացված արժեքից։ Հետևաբար ընկերությունը ապահովում է, որ նախ և առաջ նրանք պատրաստում են բարձրորակ մեքենաներ։ Սահմաններից դուրս ընկերությունն ունի գների լայն կառուցվածք, որը կախված է մոդելից կախված $ 30,000-ից $ 100,000:

Տեղ - Ընկերությունն ունի վաճառողների լայն ցանց ամբողջ աշխարհում ՝ իր արտադրանքը բաշխելու համար։ Ընկերությունը հասկանում է, որ իրենց սպառողները պարզապես շահագրգռված չեն գնելու մեքենա, որը նրանց տեղափոխում է մի կետից մյուսը:Իրականում նրանք պատրաստում են մեքենա, որը հնարավորություն կտա նրանց հեշտությամբ վաճառել շուկայում գաղափարը մեքենայի վերաբերյալ։ Ընկերությունը ցանկանում է փոխել բրենդի ընկալումը և վերափոխել ապրանքանիշը այնպես, որ այն ավելի գրավիչ լինի երիտասարդ սերնդի համար։

Խթանում - Mercedes Benz- ի մարկետինգային ռազմավարությունը կենտրոնանում էր իր մեքենաների շքեղության, անվտանգության և ճշգրիտ տեխնիկայի վրա։ Այսպիսով, նրանց մարկետինգային ռազմավարությունը կենտրոնացած է Mercedes Benz- ի ավելի եռանդուն և զվարճալի սիրող կողմը ներկայացնելու վրա։ Իր մարկետինգային ռազմավարության էվոլյուցիան կարող է վերագրվել նաև նրա ընդլայնված շուկային։ Mercedes Benz- ի մեկ այլ մարքեթինգային ռազմավարություն է գների մանրացումը և արտադրանքը մատչելի դարձնել սպառողներին:Նպատակային շուկայի հետ շփումը մեծացնելու համար այն պահպանեց սպառողների հասանելիությունը սոցիալական մեդիայի միջոցով, առցանց գովազդը, գերազանց պայմաններով առաջարկի երաշխիքը, հեռուստատեսային գովազդը և տպագիր մամուլը։ Mercedes- ին հաջողվել է իր արտադրանքի մեջ ստեղծել որակի և բացառիկության հեղինակություն:Սա այն դարձրեց ամբողջ աշխարհում ճանաչելի բրենդներից մեկը:Հետևաբար,այսօր այն վայելում է հեղինակությունը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mercedes-Benz» հոդվածին։