«Մի՛ նայիր վերև» (անգլ.՝ Don't look up), 2021 թվականի ամերիկայն ապոկալիպտիկ սև հումորային ֆիլմ է, որի ռեժիսորը, համապրոդյուսերը և սցենարի հեղինակը Ադամ Մաքքեյն է[3], որն արտադրելու է ֆիլմը Քևին Մեսիքի և Ջեֆ Վաքսմանի հետ միասին։ Գլխավոր դերերում հանդես են գալու Լեոնարդո ԴիԿապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Ռոբ Մորգանը, Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշետը, Ջոնա Հիլը, Հիմեշ Պաթելը, Տիմոտի Շալամեն, Արիանա Գրանդեն, Քիդ Քադին, Թայլեր Փերին և Մարկ Ռայլենսը[4][5]։

Մի՛ նայիր վերև
անգլ.՝ Don’t Look Up
Երկիր ԱՄՆ
ԺանրԿատակերգություն
Թեմաhuman extinction?[1], մեդիա մշակույթ[1], Իմպակտ իրադարձություն[1], politics of the United States?[1], Քաղաքական մշակույթ[1], Զանգվածային լրատվության միջոցներ[1], Սոցիալական մեդիա[1], extinction event?[1] և Կլիմայի փոփոխության ժխտում
Թվական2021
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԱդամ Մաքքեյ
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակԱդամ Մաքքեյ
Դերակատարներ
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՆիկոլաս Բրիթել
ՄոնտաժՀենք Քորուին
Պատմվածքի վայրՄիչիգան[1], Վաշինգտոն[1], Սպիտակ տուն[1] և Իլինոյս[1]
Նկարահանման վայրԲոստոն[2]
ԿինոընկերությունHyperobject Industries
Տևողություն138 րոպե
Բյուջե75 000 000 $
ՏեղայնացնողՆեթֆլիքս
IMDbID 11286314
ԿինոՊոիսկID 1338480
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը պատմում է երկու աստղագետների մասին, ովքեր փորձում են զգուշացնել մարդկությանը մոտեցող կործանարար գիսաստղի մասին։ Այս աղետլի սյուժեն համարվում է կլիմայական փոփոխությունների փոխաբերություն, իսկ ֆիլմը երգիծանք է կառավարությունների, քաղաքական գործիչների, հայտնի մարդկանց և լրատվամիջոցների անտարբերության վերաբերյալ՝ կապված կլիմայական ճգնաժամի հետ։

Ֆիլմը մասին, որը արտադրվել է Ադամ ՄաքՔեյի «Hyperobject Industries» և «Bluegrass Films» ընկերությունների կողմից, հայտարարվել էր 2019 թվականի նոյեմբերին։ Սկզբում նախատեսվում էր, որ այն կթողարկվի Paramount Pictures-ի կողմից կինոթատրոններում, սակայն մի քանի ամիս անց ֆիլմի իրավունքները ձեռք բերեց Նեթֆլիքսը։ Ջենիֆեր Լոուրենսն առաջինն էր, ով միացավ դերասանական կազմին, իսկ Լեոնարդո ԴիԿապրիոն միացավ սցենարի փոփոխությունների վերաբերյալ ՄաքՔեյի հետ քննարկումներից հետո։ Մնացած դերասանական կազմն ընտրվեց 2020 թվականի ընթացքում։

Նկարահանումները սկզբում նախատեսված էին սկսել 2020 թվականի ապրիլին Մասաչուսեթսում, բայց COVID-19 համավարակի պատճառով դրանք հետաձգվեցին և սկսվեցին 2020 թվականի նոյեմբերին՝ ավարտվելով 2021 թվականի փետրվարին։

«Մի նայիր վերև» ֆիլմը սահմանափակ կինոթատրոնային ցուցադրություն ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, մինչ այն հասանելի դարձավ Նեթֆլիքսում դեկտեմբերի 24-ին։ Ֆիլմը գովեստի արժանացավ դերասանական կազմի խաղի և երաժշտական ձևավորման համար, սակայն քննադատները տարբեր կարծիքներ հայտնեցին ՄաքՔեյի սատիրայի որակի վերաբերյալ։

Ֆիլմը ընդգրկվեց Ամերիկյան կինոինստիտուտի և Ազգային կինոքննադատների խորհրդի 2021 թվականի լավագույն տասնյակում։ Այն արժանացավ Օսկարի չորս անվանակարգի (ներառյալ «Լավագույն ֆիլմ»), Ոսկե գլոբուսի չորս անվանակարգի, ինչպես նաև վեց անվանակարգի՝ Critics' Choice Awards-ում։ Ֆիլմը հաղթել է «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում 74-րդ Ամերիկյան սցենարական գիլդիայի մրցանակաբաշխությանը։

Նեթֆլիքսում ֆիլմը սահմանեց մեկ շաբաթվա ընթացքում դիտումների ժամերի ռեկորդ և 28 օրվա ընթացքում դարձավ երկրորդ ամենադիտված ֆիլմը հարթակում։


Սյուժե

խմբագրել

Քեյթ Դիբիասկին՝ Միչիգանի նահանգային համալսարանի աստղագիտության դոկտորական թեկնածուն, հայտնաբերում է անհայտ գիսաստղ: Նրա պրոֆեսոր, դոկտոր Ռենդալ Մինդին, հաստատում է, որ գիսաստղը մոտ վեց ամսից կբախվի Երկրին, որը կհանդիսանա գլոբալ ոչնչացման պատճառ: ՆԱՍԱն հաստատում է հայտնագործությունը, և Մոլորակային պաշտպանության համակարգող գրասենյակի ղեկավար դոկտոր Թեդի Օգլթորպը Դիբիասկիի և Մինդիի հետ ուղևորվում է Սպիտակ տուն՝ այս լուրը ներկայացնելու նախագահ Ջենի Օրլինին և նրա որդուն՝ աշխատակազմի ղեկավար, Ջեյսոնին: Սակայն նախագահը և նրա թիմը լուրջ չեն վերաբերվում սպառնալիքին: Օգլթորպի խորհրդով՝ Դիբիասկին և Մինդին դիմում են լրատվամիջոցներին և մասնակցում հանրաճանաչ «The Daily Rip» հաղորդմանը: Սակայն, երբ հաղորդավարները՝ Ջեք Բրեմերը և Բրի Էվանթին, թեթևամտորեն են մոտենում թեմային, Դիբիասկին կորցնում է ինքնատիրապետումը, բարկանում և սկանդալային ելույթ է ունենում՝ սպառնալիքի վերաբերյալ։ Մինդին ձեռք է բերում հանրության աջակցությունը իր արտաքին տեսքի համար, մինչդեռ Դիբիասկին դառնում է ատելության և ծաղրի թիրախ։ Գիսաստղի վտանգի վերաբերյալ լուրերն այնքան էլ մեծ ուշադրություն չեն գրավում, և ՆԱՍԱ-ի տնօրեն Ջոսելին Քալդերը՝ Օրլիենի խոշոր հովանավորներից մեկը, որն աստղագիտության հետ որևէ կապ չունի, հերքում է վտանգը: Հետագա իրադարձությունները ստիպում են Օրլինին ընդունել վտանգը, երբ նրա սիրային սկանդալը հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Վարչակազմը կազմակերպում է գիսաստղի խոցման միջուկային առաքելություն: Առաքելությունը հաջողությամբ սկսվում է, սակայն Օրլիենը հանկարծակի չեղարկում է այն, երբ «ԲԱՇ» ընկերության ղեկավար և իր հովանավորներից մեկը՝ միլիարդատեր Փիթեր Իշերվելը, պարզում է, որ գիսաստղը պարունակում է տրիլիոնավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ մետաղներ։ Սպիտակ տունը համաձայնվում է կոմերցիոն նպատակներով օգտագործել գիսաստղը՝ այն մասնատելով և օվկիանոսից դուրս բերելով «ԲԱՇ»-ի տեխնոլոգիաներով, որոնք դեռ գիտական ստուգման չեն ենթարկվել։ Դիբիասկին և Օգլթորպը դուրս են մղվում գործընթացից, իսկ Մինդին նշանակվում է ազգային գիտական խորհրդական: Դիբիասկին փորձում է հանրային շարժում կազմակերպել ծրագրի դեմ, սակայն Օրլիենի վարչակազմի սպառնալիքների պատճառով հրաժարվում է։ Մինդին սկսում է գիսաստղի կոմերցիոն հնարավորությունների քարոզը և սիրավեպ սկսում Էվանթիի հետ։ Միևնույն ժամանակ, Դիբիասկին վերադառնում է Իլինոյս, որտեղ ընտանիքը մերժում է նրան: Նա հանդիպում է Յուլին՝ երիտասարդ մի խանութավարի, և սկսում է հարաբերություններ նրա հետ: Մինդին սկսում է կասկածել Իշերվելի տեխնոլոգիաների արդյունավետությանը, ինչն առաջացնում է միլիարդատիրոջ զայրույթը։ Վերջապես Մինդին ազգային հեռուստատեսությամբ բարկացած ելույթ է ունենում՝ քննադատելով Օրլիենին ապոկալիպսիսը թերագնահատելու համար։ Հասարակության կարծիքը բաժանվում է. մի մասը պահանջում է գիսաստղը խոցել («Ուղղակի Նայեք Վերև» արշավ), մյուս մասը, առաջնորդվելով Օրլինի քարոզով , շարունակում է հավատալ, որ վտանգ չկա («Մի Նայեք Վերև» արշավ): Երբ այլ երկրները փորձում են իրենց առաքելությունն իրականացնել, նրանց գործողությունները ձախողվում են, և պարզ է դառնում, որ մարդկությունը դատապարտված է: Գիսաստղի բախումից առաջ Օրլինը և Իշերվելը գաղտնի մի խումբ մարդկանց հետ լքում են Երկիրը հատուկ տիեզերանավով՝ փախչելով դեպի նոր մոլորակ: Մինդին մերժում է նրանց առաջարկը և որոշում է իր վերջին պահերը անցկացնել ընկերների և ընտանիքի հետ: Գիսաստղը բախվում է Երկրին՝ առաջացնելով գլոբալ ոչնչացում: 22,740 տարի անց փրկվածների նավը վայրէջք է կատարում նոր մոլորակում, սակայն նոր միջավայրը Օրլինի համար մահաբեր է դառնում: Աղետից հետո միակ ողջ մնացածը՝ Ջեյսոն Օրլինը, դիմում է համացանցին՝ իրեն հայտարարելով «Երկրի վերջին մարդը»:

Դերասանական կազմ

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

Զարգացում

խմբագրել

«Մի՛ նայիր վերև» ֆիլմը արտադրել են «Hyperobject Industries» և «Bluegrass Films» ընկերությունները։ Այն հայտարարվեց 2019 թվականի նոյեմբերին և մի քանի ամիս անց Paramount Pictures-ից վաճառվեց Նեթֆլիքսին[6]։ Ֆիլմի դերասանական կազմին առաջինը միցավ Ջենիֆեր Լոուրենսը, ավելի ոիշ Լեոնարդո ԴիԿապրիոն միացավ՝ սցենարը քննարկելուց և այն փոփոխելուց հետո[7]։ Մնացած դերասանական կազմը հատատվեց 2020 թվականի ընթացքում։ Ֆիլմի ստեղծման մտահաղացումը կապ ունի ռեժիսոր Ադամ ՄքՔեյի վախի հետ կլիմայական ճգնաժամից և այն փաստից, որ հասարակությունը հաճախ անտեսում է այս խնդիրը։ Նա և քաղաքական խորհրդատու Դևիդ Սիրոտան գաղափարը մշակեցին՝ քննարկելով այն, թե ինչպես լրատվամիջոցները բավարար ուշադրություն չեն դարձնում էկոլոգիական սպառնալիքներին։ ՄքՔեյը նշեց, որ գաղափարը ծագեց Սիրոտայի հումորային մեկնաբանությունից․ «Սա նման է գիսաստղի, որը բախվելու է Երկրին, իսկ ոչ ոք դրան լուրջ չի վերաբերվում»: ՄքՔեյը որոշեց այս կոնցեպցիայի հիման վրա ստեղծել ֆիլմ, որը կլիներ "լայնածավալ կատակերգություն", բայց միաժամանակ կունենար աղետալի և սարսափելի տարրեր։

Ֆիլմի սցենարի վրա աշխատելուց առաջ ՄքՔեյը զրուցել է բազմաթիվ կլիմայագետների հետ։ Գիտական առումով խորհրդատու էր ՆԱՍԱ-ի աստղագետ Էմի Մեյնզերը, ով աջակցել է ֆիլմի արտադրության վաղ փուլում՝ գիտական կողմի հավաստիությունն ապահովելու նպատակով։

Քասթինգ

խմբագրել

Նեթֆլիքսը ֆիլմը ձեռք բերեց 2020 թվականի փետրվարին։ Ջենիֆեր Լոուրենսը, որի համար հատուկ գրվել էր Դիբիասկիի դերը, առաջինը ընտրվեց։ Մայիսին հայտարարվեց Քեյթ Բլանշետի միացումը[8], իսկ սեպտեմբերին՝ Ռոբ Մորգանինը[9]։ Հոկտեմբերին դերասանական կազմին միացան Լեոնարդո ԴիԿապրիոն, Մերիլ Սթրիփը, Ջոնա Հիլը, Թիմոթի Շալամեն, Արիանա Գրանդեն և Քիդ Քադին։ Ավելի ուշ միացան Մելանի Լինսկին, Ռոն Փերլմանը, Մարկ Ռայլենսը և Մայքլ Չիկլիսը[10][11] ։

Նկարահանումներ

խմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվեցին 2020 թվականի նոյեմբերին Բոստոնում և հարակից այլ քաղաքներում։ Ֆիլմի նկարահանումները որոշ ժամանակով հետաձգվեցին COVID-19-ի համավարակի պատճառով։ Նկարահանումները պաշտոնապես ավարտվեցին 2021 թվականի փետրվարի 18-ին։

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմի համար երաժշտությունը գրել է Նիկոլաս Բրիթելը։ Արիանա Գրանդեն և Քիդ Քադին հատուկ երգ են թողարկել՝ «Just Look Up» անունով, որը ներկայացվում է ֆիլմում[12]։ Բրիթելի երաժշտական մոտեցումը միավորում էր տարբեր ժանրեր՝ արտացոլելով ֆիլմի անհեթեթությունն ու աղետալի տրամադրությունը։

Թողարկում

խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Նյու Յորքում 2021 թվականի դեկտեմբերին։ Այն Netflix-ում դարձավ ամենաշատ դիտվող անգլերեն լեզվով ֆիլմը թողարկման առաջին շաբաթվա ընթացքում՝ ունենալով 111 միլիոն ժամ դիտում։ Ֆիլմը շարունակեց գերազանցել դիտումների ռեկորդները՝ հասնելով 359.8 միլիոն ժամի թողարկման առաջին 28 օրվա ընթացքում։

Քննադատների արձագանք

խմբագրել

Rotten Tomatoes վեբկայքում ֆիլմի քննադատական գնահատականը կազմել է 55%՝ հիմնված 305 կարծիքների վրա, միջին գնահատականը՝ 6.3/10: Կայքի ընդհանուր կարծիքը հետևյալն է․ «Մի՛ նայիր վերև»-ը երբեմն կորցնում է իր ուղղությունը, սակայն Ադամ ՄքՔեյի աստղերով լեցուն երգիծանքը ճշգրիտ կերպով քննադատում է համատեղ մերժման մշակույթը»։ Metacritic-ում ֆիլմը ստացել է 49 միավոր 100-ից՝ հիմնված 52 կարծիքների վրա, ինչը ցույց է տալիս «խառը կամ միջին» արձագանքներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Don’t Look Up — 2021.
  2. https://www.lavoixdunord.fr/932399/article/2021-02-09/l-actrice-jennifer-lawrence-blessee-par-une-explosion-sur-un-tournage
  3. Rubin, Rebecca; Rubin, Rebecca (2020 թ․ հոկտեմբերի 14). «Leonardo DiCaprio, Meryl Streep and Timothee Chalamet Join Star-Studded Cast of Adam McKay's 'Don't Look Up'». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Don't Look Up to star Leonardo DiCaprio, Meryl Streep, Timothee Chalamet among others». The Indian Express (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Leonardo DiCaprio and Ariana Grande Join An All-Star Cast For Netflix's Don't Look Up - IGN (անգլերեն), Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին
  6. D'Alessandro, Anthony (February 19, 2020). «Netflix Takes Adam McKay Meteor Movie 'Don't Look Up'; Jennifer Lawrence To Star». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից February 24, 2020-ին. Վերցված է February 26, 2020-ին.
  7. Guerrasio, Jason (April 23, 2021). «Leonardo DiCaprio spent 5 months tweaking Netflix's "Don't Look Up" script before signing on». Insider. Արխիվացված օրիգինալից April 26, 2021-ին. Վերցված է April 26, 2021-ին.
  8. Edwards, Chris (May 17, 2020). «Cate Blanchett joins Jennifer Lawrence's new Netflix movie». Digital Spy. Արխիվացված օրիգինալից November 27, 2020-ին. Վերցված է December 1, 2020-ին.
  9. Kroll, Justin (September 9, 2020). «Rob Morgan Set To Co-Star Opposite Jennifer Lawrence in Adam McKay And Netflix's 'Don't Look Up'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից September 19, 2020-ին. Վերցված է December 1, 2020-ին.
  10. Gemmill, Allie (December 8, 2020). «Meryl Streep to Play Jonah Hill's Mom — & President — in Adam McKay's "Don't Look Up"». Collider. Արխիվացված օրիգինալից December 11, 2020-ին. Վերցված է December 10, 2020-ին.
  11. Kroll, Justin (October 14, 2020). «Leonardo DiCaprio, Meryl Streep, Jonah Hill, Timothée Chalamet, Ariana Grande, Cate Blanchett, Others Join Jennifer Lawrence In Netflix's 'Don't Look Up' For Adam McKay». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից October 14, 2020-ին. Վերցված է December 1, 2020-ին.
  12. Skinner, Tom (December 3, 2021). «Hear Ariana Grande and Kid Cudi's new collaboration, 'Just Look Up'». NME. Վերցված է December 14, 2021-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել