Միթրոբարզանես Բ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միթրոբարզանես Բ (այլ կիրառումներ)
Միթրոբարզանես (հուն․՝ Μιθροβαρζάνης, ծնվել է՝ անհայտ, հավանաբար՝ Ծոփքի թագավորություն – մահացել է՝ մ․թ․ա․ 69 թվական, Տիգրանակերտ, Մեծ Հայքի թագավորություն), ընդունված է նաև անվանել Միթրոբարզանես Բ, Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Բ-ի զորահրամանատարներից մեկը, որը սերում էր Երվանդունիների արքայական շառավղից։
Միթրոբարզանես Μιθροβαρζάνης | |
---|---|
Ծոփքի կառավարիչ | |
Զինվորական կոչում | գեներալ |
Մահացել է՝ | մ․թ․ա․ 69 թվական, Տիգրանակերտ, Մեծ Հայքի թագավորություն |
Երկիր | Մեծ Հայք |
Ազգություն | Ծոփքի թագավորություն |
Հարստություն | Երվանդականներ |
Նախորդ | Արտանես Երվանդական |
Հաջորդող | թագավորական տիտղոսը վերանում է |
ռազմական գործիչ |
Արտանես Երվանդականի գահընկեց արվելուց հետո Միթրոբարզանեսը Տիգրան Մեծի նշանակմամբ դառնում է Ծոփքի թագավորության ինքնակալ կառավարիչը (ըստ Կիրիլ Թումանովի), սակայն այդ տիտղոսը շուտով վերացվում է։ Ընդունված է համարել, որ Միթրոբարզանեսը Ծոփքի անկախ թագավորության վերջին կառավարիչն է։
Կենսագրություն
խմբագրելՏիգրան Մեծը իր կառավարման սկզբնական հատվածում ներխուժում է Ծոփքի թագավորություն։ Հայկական զորքերը կոտրում են Արտանես արքայի պաշտպանողական ուժերի դիմադրությունը և պաշարում Արկաթիակերտ մայրաքաղաքը։ Այս ամենից հետո Ծոփքում իշխող Արտանես Երվանդականը մահապատժի է ենթարկվում Տիգրան Մեծի կողմից։ Ամերիկացի պատմաբան Կիրիլ Թումանովը, որը Հայաստանի և Վրաստանի իշխանական տոհմերի պատմության ամենահեղինակավոր մասնագետներից մեկն է, գտնում է, որ Տիգրան Մեծի զորավարներից Միթրոբարզանեսը Արտանեսի սպանությունից հետո դառնում է Ծոփքի ինքնակալ կառավարիչը՝ Արտաշեսյանների փոխարքան[1]։
1-ին դարի հռոմեացի պատմիչ Ապպիանոսն իր «Հռոմեական պատմություն» երկասիրության մեջ անդրադարձել է Միթրոբարզանես գեներալի պատմությանը։ Հայ-հռոմեական պատերազմների սկզբնական փուլում Տիգրան Մեծի «փոքրամարմին այս զորավարին» է վստահում 3000-անոց հայկական հեծելազորի հրամանատարությունը։ Լուցիոս Լուկուլլոսը՝ 18 000 լեգեոնականներով և 3000 հեծյալներով շարժվում է Տիգրանակերտի ուղղությամբ։ Կողմերի միջև առճակատման ընթացքում էլ Միթրոբարզանեսը զոհվում է, իսկ նրա զորքը՝ ոչնչանում[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Քրիստոնեական Կովկասի արքայատոհմերը հին շրջանից մինչև 19-րդ դար», Կիրիլ Թումանով, Ծագումնաբանական և ժամանակագրական աղյուսակներ, Հռոմ-1990, էջ 400-505
- ↑ Ապպիանոս Ալեքսանդրացի, «Հռոմեական պատմություն», գիրք Միհրդատյան պատերազմներ, գլուխ 84