Միլենա Պավլովիչ-Բարլինի
Միլենա Պավլովիչ-Բարլինի (սերբ.՝ Милена Павловић-Барили, նոյեմբերի 5, 1909[1][2][3][…], Պոժարևաց, Սերբիայի թագավորություն - մարտի 6, 1945[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5], ԱՄՆ), սերբ բանաստեղծուհի և նկարչուհի։
Միլենա Պավլովիչ-Բարլինի սերբ.՝ Милена Павловић-Барили | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Պոժարևաց, Սերբիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 6, 1945[4] (35 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | Սերբիայի թագավորություն |
Կրթություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Բելգրադ) (1926) և Požarevac Gymnasium? |
Մասնագիտություն | նկարչուհի, գրող և բանաստեղծուհի |
Ոճ | մոդեռնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | պոեզիա |
Հայր | Bruno Barilli? |
Milena Pavlović-Barili Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄիլենա Պավլովիչ-Բարլինին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 5-ին, Սերբիայի Պոժերևեց քաղաքում։ Նրա հայրը, Բրունո Բարլին, կոմպոզիտոր, երաժշտական քննադատ և բանաստեղծ էր[6]։ Նրա մայրը, Դանիչի Պավլովիչը, Կարագեոգիևների գերդաստանից է և ուսումնասիրել է արվեստ։ 1922-1926 թվականներին Միլենան Բելգրադի արվեստի թագավորական դպրոցում է սովորել, իսկ 1926-1928 թվականներին Մյունխենում։
1930-ականներին թվականների սկզբում Միլենան լքել է Սերբիան։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը նա մի քանի անգամ կարճ ժամանակով ժամանել է Սերբիա։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Իսպանիայում, Հռոմում, Փարիզում և Լոնդոնում, որտեղ հնարավորություն է ունեցել շփվել Ժան Կոկտոյի և Անդրե Բրետոնի հետ։ Միլենան շատ արևմտյան արվեստի դպրոցների և նկարիչների ազդեցությանն է ենթարկվել, մասնավորապես իտալացի նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի ազդեցությանը։ 1939 թվականից հետո Միլենա ապրում էր Նյու Յորքում։
Միլենա մահացել է 1945 թվականի մարտի 6-ին։ Մահացության պատճառներն է ձիուց ընկնելն ու սրտի նոպան[6]։
Ստեղծագործություններ
խմբագրելՄիլենայի ստեղծագործական աշխատանքների թեմաները բազմազան է. դրանք և դիմանկարներն են, և աստվածաշնչյան պատմությունների մեկնաբանումները։ Շարժառիթներից են քողերը, հրեշտակները, Վեներայի արձանները և արլեկինները։ Նրա աշխատանքներից շատերը մշտապես ցուցադրվում են Հռոմում, Նյու Յորքում, Բելգրադում, ինչպես նաև հայրենի Պոժարևացե քաղաքում։ Տունը, որտեղ նա ծնվել է, 1962 թվականից վերածվել էր թանգարանի[6]։
-
«Ինքնանկար» 1938
-
«Ինքնանկար» 1939
-
«Գործողություն հայելիով»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 Zorica Markovic. «MILENA PAVLOVIĆ-BARILI» (серб.). www.stil-magazin.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 26 мая 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Աշխատանքի Милены Պավելի-Барили Արխիվացված 2020-10-13 Wayback Machine (անգլ.)(անգլ.)
- Milena Pavlović-Barili