Միխայիլ Բերնշտեյն
Միխայիլ Բերնշտեյն (ռուս.՝ հունվարի 16 (28), 1875, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1960, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ[1], Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, եղել է Լենիգրադի նկարիչների միության անդամ։
Միխայիլ Բերնշտեյն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16 (28), 1875 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 9, 1960 (85 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1903) |
Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր և նատյուրմորտ |
Ուսուցիչ | Իլյա Ռեպին |
Աշակերտներ | Q109613857?, Viktor Antonovich Apanovich?, Valentin Danilovitsj Bernadskiy?, Q113371062?, Q109337251?, Q114899481?, Q115945741?, Q12154253?, Q119999090? և Q30609872? |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ամուսին | Q109490461? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1875 թվականի հունվարի 16-ին Դոնի Ռոստովում։
Գեղանկարչություն և նկարչություն է սովորել Լոնդոնում, Մյունխենում և Փարիզում, այցելել է Իտալիա[2]։
1901-1903 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից գեղարվեստական բարձրագույն ուսումնարանում, Իլյա Ռեպինի մոտ[3]։
1902 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, նկարել է դիմանկարներ և ժանրային նկարներ։ Դրանից հետո հիմնականում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։
1907-1916 թվականներին դասավանդել է Պետերբուրգում` իր կողմից հիմնադրված մասնավոր գեղարվեստական դպրոցում։ Ամուսնացած է եղել նկարչուհի Եկատերինա Տուրովայի հետ, որը 1918-1919 թվականներին եղել է «Այսօր» նկարիչների ստուդիայի անդամ։
1916-1924 թվականներին դասավանդել է Ժիտոմիրի գեղարվեստական դպրոցում, իսկ 1924-1932 թվականներին` Կիևի գեղարվեստական ինստիտուտում։
1932-1948 թվականներին Լենիգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում դասավանդել է նկարչություն։ Նկարչության մեթոդիկայի մասին մի շարք հոդվածների և ուսումնական նյութերի, ինչպես նաև` «Ուսումնական նկարչության խնդիրները» գրքի հեղինակն է։ 1948-1950 թվականներին նա նաև նկարչություն է դասավանդել Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։ 1930-1940 թվականներին մեծ ներդրում է ունեցել գեղարվեստական կրթության համակարգի կայացման և բարձր որակավորման գեղարվետսական մասնագետների պատրաստման հարցում[4]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Միխայիլ Բերնշտեյնի որդին` Սանդրոն, որպես զինվոր մեկնել է ճակատ և անհետ կորել է[5]։
Մահացել է 1960 թվականի մայիսի 9-ին, Լենիգրադում։
Աշակերտներ
խմբագրելՄիխայիլ Բերնշտեյնի աշակերտները շատ հայտնի նկարիչներ և մանկավարժներ են.
- Վլադիմիր Լեբեդև
- Վլադիմիր Տատլին
- Վերա Երմոլաևա
- Վլադիմիր Կոզլինսկի
- Նիկոլայ Լապշին
- Միխայիլ Լեդանտյու
- Ալեքսանդր Վոլկով
- Ալեքսանդր Լապպո-Դանիլևսկի
- Դավիթ Ալխովսկի
- Պյոտր Բելոուսով
- Պյոտր Վասիլև
- Անատոլի Վասիլև
- Ալեքսանդր Դեբլեր
- Սերգեյ Օսիպով
- Վյաչեսլավ Զագոնեկ
- Եվգենյա Բայկովա
- Միխայիլ Կոզել
- Նիկոլայ Մուխո
- Միխայիլ Նատարևիչ
- Մարիա Ռուդնիցկայա
- Գլեբ Սովինով
- Ելենա Սկուին
- Ալեքսանդր Սոկոլով
- Նիկոլայ Տիմկով
- Յուրի Տուլին
- Լև Օրեխով
- Լեոնիդ Շոլոխով
- Նադեժդա Շտեյնմիլեր
- Սոլոմոն Յուդովին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Художники народов СССР. Биографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С.383.
- ↑ Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. C.45.
- ↑ Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С.383.
- ↑ Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.34.
- ↑ Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. C.50.
Աղբյուրներ
խմբագրել- Бернштейн М. Проблемы учебного рисунка. Л., 1940.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С.383.
- Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. C.45, 47, 49, 50, 67, 87, 151, 154, 287.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 19, 356-358, 360, 361, 365, 367, 368, 370, 371, 373. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019.