Միխայիլո Հրուշևսկի
Միխայիլ Սերգեևիչ Գրուշևսկի (ուկրաիներեն՝ Михайло Сергійович Грушевський, սեպտեմբերի 29, 1866[1][2][3][…], Խելմ, Kholmskii uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1934[4], նոյեմբերի 24, 1934[5] կամ նոյեմբերի 25, 1934[2][3][6][…], Կիսլովոդսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխական։
Կենսագրություն
խմբագրել1890 թվականին ավարտել է Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1894-1897 թվականներին վարել է Լվովի համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնը։ 1890-ական թվականին եղել է Կիևյաև Գրոմադայի գործուն անդամներից, 1899 թվականին՝ Գալիցիայի ազգային դեմոկրատական կուսակցության կազմակերպիչներից։ Պրոգերմանական կողմնորոշում ունենալու համար 1914 թվականին ձերբակալվել է և աքսորվել Սիմբիրսկ։ 1917 թվականին մարտին հարել է ուկրաինական Էսէռներին և ղեկավարել ուկրաինական Կենտրոնական ռադան։ Գերմանական օկուպացիայի ձախողումից հետո Գրուսևսկին վտարանդվել է Ավստրիա (1919)։ 1924 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ արդեն Խորհրդային Ուկրաինա։ Այդ նույն թվին էլ ընտրվել է ՈւԽՍՀ Գիտությունների ակադեմիայի անդամ, 1929 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1930 թվականին աշխատել է Մոսկվայում։ Գլխավոր աշխատություններն են «Ուկրաինա-Ռուսիայի պատմությունը» (հ.1 - 10, 13 գրքով, 1898-1936), «Ուկրաինական ժողովրդի պատմության ակնարկ» (1904), «Ուկրաինական գրականության պատմություն» (հ.1 - 5, 1923-1927)։ Դեմ է արտահայտվել մարքսիզմին։ Պատմության մեջ գլխավորը համարել է ազգային հարցը՝ գտնելով, որ ազգային շահերը բարձր են դասակարգային շահերից, իսկ դասակարգային պայքարը խանգարում է ազգային շահերի համար պայքարին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://dlibra.kul.pl/dlibra/publication/62728/edition/57511/content — P. 4.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 239)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլո Հրուշևսկի» հոդվածին։ |