Միխայիլ Գորդեևիչ Դերեգուս (ուկրաիներեն՝ Миха́йло Горді́йович Дере́гус, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1904, Վեսելոե, Խարկովի շրջան, Ուկրաինա[1] - հուլիսի 31, 1997(1997-07-31), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով, մի շարք մեդալներով։

Միխայիլ Դերեգուս
ուկրաիներեն՝ Дерегус Михайло Гордійович
Ծնվել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1904
ԾննդավայրՎեսելոե, Խարկովի շրջան, Ուկրաինա[1]
Վախճանվել էհուլիսի 31, 1997(1997-07-31) (92 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԽարկովի գեղարվեստի ինստիտուտ և Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և գծանկարիչ
Ժանրգրաֆիկա և պատկերազարդում
Թեմաներգեղանկարչություն[2], գրաֆիկա[2] և իլյուստրացիա[2]
ՈւսուցիչMichail Andreevitsj Sjaronov?, Semyon Prokhorov?, Alex Coquel? և Նիկոլայ Բուրաչեկ
ԱշակերտներQ12083893?, Q12087274?, Alexander Ivakhnenko?, Q97369570?, Q12139517?, Viktor Poltavets?, Evgeniy Zacharovitsj Tregoeb?, Q106256454?, Q12099745?, Q109656779?, Յուրի Բալանովսկի, Igor Mihaylovich Stahanov?, Q111361209?, Q111374910?, Q111841415?, Mykhailo Kachurovskyi?, Tamara Kapkanets?, Q114582242?, Q12118952?, Q114950770?, Q115527421?, Q115566143?, Q116256708?, Q12164492?, Vira Barynova-Kuleba?, Q123290197?, Q123309048?, Q124250969?, Q124313375?, Q125511620?, Q125534662? և Q127044060?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
և Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
 Mykhaivo Derehus Վիքիպահեստում

Հիշատակ

խմբագրել
  • 2004 թվականին՝ նկարչի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել նրա դիմապատկերով հուշամետաղադրամ։
  • 2004 թվականին Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը սահմանել է Մ. Դերեգուսի անվան մրցանակ։
  • Կիևում՝ այն տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է նկարիչը, փակցվել է բրոնզե հուշատախտակ։
  • 2019 թվականին Ուկրաինայի մայրաքաղաքի՝ Կիևի փողոցներից մեկը կոչվել է Միխայիլ Դերեգուսի անունով։

Կենսագրություն

խմբագրել

1923-1930 թվականներին սովորել է Խարկովի գեղարվեստի ինստիտուտում (1932-1941 թվականներին՝ դասախոս)։ Գեղանկարչական գործերից են՝ «Կոլտնտեսային տոն» (1935)[3], «Տարաս Բուլբան գլխավորում է զորքը» (1952, երկուսն էլ ՈւԽՍՀ կերպարվեստի թանգարան, Կին)։ Ստեղծել է «Կատերինա» (օֆորտ, 1936-1938), «Պատերազմի ճամփաներով» (օֆորտ, 1943), «Ուկրաինական ժողովրդական դումաներ և պատմական երգեր» (օֆորտ, 1947-1950) գրաֆիկական շարքերը։ Նկարազարդել է Ի․ Պ․ Կոտլյարևսկու, Ն․ Վ․ Գոգոլի, Տ. Շևչենկոյի, Լ. Տոլստոյի և ուրիշների գրքերը։ Արժանացել է Տ․ Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակի (1969

Միխայիլ Դերեգուսի դուստրերը՝ Նատալյան և Վիկտորյա-Մարիան, գնացել են իրենց հոր ճանապարհով և նույնպես նկարիչ են դարձել։ Ընդ որում՝ նկարչուհի և քանդակագործ Նատալյա Դերեգուսն արժանացել է Ուկրաինայի ժողովրդական նկարչի կոչման։

Գրականություն

խմբագրել
  • Михаил Гордеевич Дерегус. — М.: Советский художник, 1954[4].
  • Врона I. I. М. Г. Дерегус. — Киев, 1958.
  • Мистецтво України: Енциклопедичний довідник. — Киев, 1997. — С. 200—201.
  • Шевченківські лауреати. 1962—2001: Енциклопедичний довідник. — Киев, 2001. — С. 132—134.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Дерегус Михаил Гордеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Картина погибла в годы Великой Отечественной войны
  4. Книга содержит список основных произведений художника 1931-1954 гг (с. 88-91).
 
Խորհրդային փոստային նամականիշ՝ Դերեգուսի աշխատանքներից մեկի վերատպությամբ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 363  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Դերեգուս» հոդվածին։