Միխայիլ Կարապետյանց
Միխայիլ Քրիստափորի Կարապետյանց (մարտի 27, 1914, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 23, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական քիմիկոս ու մանկավարժ, քիմիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Դ. Ի. Մենդելեևի անվան քիմիատեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, քսանից ավելի դասագրքերի, մենագրությունների և 400-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, ՌԽՖՍՀ գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր գործիչ[2][3]։
Միխայիլ Կարապետյանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1914 Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 23, 1977 (63 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | քիմիա[1] |
Ալմա մատեր | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄիխայիլ Կարապետյանցը ծնվել է 1914 թվականի մարտի 14-ին (27) Մոսկվայում։
1938 թվականին ավարտել է Մոսկվայի Դ. Ի. Մենդելեևի անվան քիմիատեխնոլոգիական ինստիտուտը։
Հետագայում նա դասավանդել է ալմա մատերում, իսկ 1957 թվականին այնտեղ ստացել է պրոֆեսորի աստիճան։
Մ. Կարապետյանցի հիմնական աշխատանքները վերաբերվել են քիմիական թերմոդինամիկայի ոլորտում կատարված հետազոտություններին։
1953-1965 թվականներին Կարապետյանցը Վ. Ա. Կիրեևի հետ մշակել է ֆիզիկա-քիմիական հատկությունների համեմատական հաշվարկման մեթոդների ընդհանուր տեսությունը։
1960-1970-ական թվականներին հիմնվելով Մենդելեևի պարբերական օրենքի վրա՝ Կարապետյանցը ուսումնասիրել է տարբեր նյութերի և քիմիական լուծույթների հատկությունները, որից հետո դրանք ներկայացրել է որպես համակարգ։
Կարապետյանցը ունի երկրաքիմիայի, տիեզերաքիմիայի, օրգանական քիմիայի, սիլիկատների և գիտական այլ հարյուրավոր ուսումնասիրություններ։ Դրա հետ միասին Կարապետյանցը տասնյակ դասագրքերի, ձեռնարկների և քիմիայի վերաբերյալ տեղեկատու գրքերի հեղինակ է։
Միխայիլ Կարապետյանցը մահացել է 1977 թվականի մայիսի 23-ին Մոսկվայում։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- ՌԽՖՍՀ գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր գործիչ
- Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952) «Քիմիական թերմոդինամիկա» (1949), «Քիմիական թերմոդինամիկայի խնդիրներ և վարժություններ» (1950) գիտական ձեռնարկների համար։
Ընտանիք
խմբագրելՈրդին` Արտեմի Միխայիլի Կարապետյանցը, ռուս բանասեր-չինագետ, լեզվաբան, տեքստաբան, բանասիրական գիտությունների դոկտոր է։
Ընտրված մատենագիտություն
խմբագրել- «Քիմիական թերմոդինամիկա»
- «Քիմիական երևույթների մասին տեսության ներածություն»
- «Ընդհանուր և անօրգանական քիմիա»
- «Քիմիական թերմոդինամիկան ԽՍՀՄ-ում»
- «Քիմիական թերմոդինամիկայի խնդիրներ և վարժություններ»
- «Նյութի կառուցվածք»