Միխայիլ Գեորգիևիչ Կոզել (ռուս.՝ Михаил Георгиевич Козелл, 20 հոկտեմբերի, 1911, Աստրախան, Ռուսական կայսրություն – 29 հուլիսի, 1993, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս նկարիչ, գեղանկարիչ, բնանկարիչ, մանկավարժ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[3]։

Միխայիլ Կոզել
ռուս.՝ Михаил Козелл
Ծնվել էհոկտեմբերի 7 (20), 1911, 1911[1], հոկտեմբերի 20, 1911(1911-10-20)[2] կամ նոյեմբերի 12, 1911(1911-11-12)[2]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 26, 1993(1993-07-26) կամ 1993[2]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՊավել Վլասով
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Mikhail Kozell Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միխայիլ Կոզելը ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում, արտիստների ընտանիքում։

1925 թվականին Միխայիլ Կոզելն սկսում է սովորել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Պավել Վլասովի (1857-1935) մոտ, ով Աստրախանում հիմնել էր «Գեղանկարչություն ու նկարչություն սիրողների խմբակը», որը 1886 թվականին վերածվել էր «Աստրախանի գեղարվեստի խմբակի», իսկ 1920-ական թվականների կեսերին նրա մասնավոր արվեստանոցի հիման վրա ստեղծվել է Աստրախանի գեղարվեստամանկավարժական տեխնիկումը։ Մինչ 1930 թվականը Միխայիլ Կոզելը Պավել Վլասովի մոտ ստանում է մասնագիտական հիմնական պատրաստվածություն[4]։

Ուսումը շարունակելու նպատակով Միխայիլ Կոզելը 1931 թվականին մեկնում է Լենինգրադ և 1933 թվականին ընդունվում Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժին, որտեղ սովորել է Միխայիլ Բեռնշտեյնի, Արկադի Ռիլովի, Ալեքսանդր Լյուբիմովի, Վլադիմիր Սերովի մոտ[5]։

1939 թվականին Միխայիլ Կոզելն ավարտել է ինստիտուտը (Իսահակ Բրոդսկու արվեստանոց)՝ ստանալով գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Միխայիլ Կալինինն իր համերկրացի կոլտնտեսականների շրջանում» (ռուս.՝ «Михаил Калинин среди земляков-колхозников») նկարը[6] (պահվում է Տրետյակովյան պետական պատկերասրահում)[7]։

Ինստիտուտն ավարտելուց հետո Միխայիլ Կոզելը Ռուդոլֆ Ֆրենցի ղեկավարությամբ մասնակցել է «Պետրոգրադի պաշտպանությունը» (ռուս.՝ «Оборона Петрограда») համայնապատկերի ստեղծման աշխատանքներին։ 1939 թվականի վերջից մինչև 1948 թվականը Միխայիլ Կոզելը զինվորական ծառայություն է անցել Հեռավոր Արևելքում։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։

Լենինգրադ վերադառնալուց հետո՝ 1948 թվականից մինչև 1991 թվականը, Միխայիլ Կոզելը դասավանդել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի միջնակարգ դպրոցում (ներկայում՝ Բ. Իոգանսոնի անվան գեղարվեստի լիցեյ)։

Միխայիլ Կոզելի 1949 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ իր աշխատանքը հանրությանը ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիչների ստեղծագործությունների կողքին։ Ստեղծել է ժանրային ու պատմահեղափոխական կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, էտյուդներ բնօրինակից։ Նկարել է յուղաներկերով ու մատիտով։ Հատկապես սիրել է նկարել Լենինգրադի ծայրամասերում գտնվող լքված ամառանոցներ՝ լքվածության ու ամայության իրենց յուրահատուկ տրամադրութամբ։ 1991 թվականին Լենինգրադում անցկացվել է Միխայիլ Կոզելի անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքներից են «Ձմեռային էտյուդ»[8] (1960), «К весне»[9], «Մարտի սկիզբ»[10] (երկուսն էլ 1961), «Ճանապարհ դեպի լեռը» (1962), «Հերկված հող», «Поселок Дачное» (երկուսն էլ 1963), «Գարնանային օր» (1964)[11], «Աշունը Պարգոլովոյում»[12], «Կովագոմ» (երկուսն էլ 1967), «Գետախորշ (Աստրախան)»[13] (1968), «Աշնանային ճանապարհ»[14], «Գարնանը»[15] (երկուսն էլ 1969), «Ձմռան ավարտին» (1970), «Գյուղ Ֆեդորկովո»[16] (1971), «Լավրիկի»[17], «Գյուղ Յուկկի»[18] (обе 1972), «Գարունը գյուղում» (1973)[19], «Երեկոյան մոտ»[20] (1975), «Աշնանային հանդերձանքով» (ռուս.՝ «В осеннем уборе»), «Под Пудостью»[21] (երկուսն էլ 1978), «Մարտ», «Վաղ գարուն»[19] (երկուսն էլ 1980) նկարները և այլն։

1962 թվականին Միխայիլ Կոզելը դարձել է ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ։

Միխայիլ Կոզելը մահացել է 1993 թվականի հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում։

Նկարչի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում[22], Իտալիայում, Բելգիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում[23]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с. 515.
  4. Михаил Георгиевич Козелл. Выставка произведений. Живопись. Графика. Каталог. — Л: Художник РСФСР, 1989. — с. 5-6.
  5. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с. 361.
  6. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.50.
  7. Михаил Георгиевич Козелл. Выставка произведений. Живопись. Графика. Каталог. — Л: Художник РСФСР, 1989. — с. 7.
  8. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.11.
  9. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.21.
  10. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.14.
  11. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.25.
  12. Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт — Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — с.4.
  13. Осенняя выставка произведений ленинградских художников. 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.9.
  14. Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — с.3.
  15. Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.11.
  16. Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.10.
  17. Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.7.
  18. По Родной стране. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.14.
  19. 19,0 19,1 Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.14.
  20. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.16.
  21. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.9.
  22. Exhibition of modern Soviet Painting. 1976. Gekkoso Gallery. Catalogue. — Tokyo, 1976. — р.97,154.
  23. Михаил Георгиевич Козелл. Выставка произведений. Живопись. Графика. Каталог. — Л: Художник РСФСР, 1989. — с.20.

Աղբյուրներ

խմբագրել
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 25-летию победы над фашистской Германией. Каталог. — Л։ Художник РСФСР, 1972. — с.7.
  • Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). -М։ СХ РСФСР, 1972. — с. 47.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1983. — с.10.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л։ Художник РСФСР, 1982. — с. 14.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. — Л։ ЛОСХ РСФСР, 1978. — 3.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М։ Советский художник, 1979. — с.515.
  • Exhibition of modern Soviet Painting. 1978. Gekkoso Gallery. Catalogue. — Tokyo, 1978. — р.58.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л։ Художник РСФСР, 1990. — с.10.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. — Л։ ЛОСХ РСФСР, 1987. — с.3.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. -Л։ Художник РСФСР, 1987. — с.58.
  • Михаил Георгиевич Козелл. Выставка произведений. Живопись. Графика. Каталог. — Л։ Художник РСФСР, 1989.
  • Выставка произведений художников — участников Великой Отечественной войны Санкт-Петербургского Союза художников России. — Санкт-Петербург։ ПСХ, 1993. — с.3.
  • Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — с.4.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М։ Союз художников России, 2000. — с.136.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с. 5, 20, 361, 390, 392, 394—398, 400—405, 445. — 450 С. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Кононова, А. В. Козелл Михаил Георгиевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб։ Петрополис, 2014. С. 508—510.

Արտաքին հղումներ

խմբագրել