Միխայիլ Սվետլով
Միխայիլ Արկադևիչ Սվետլով (ռուս.՝ Михаил Аркадьевич Светлов, իսկական ազգանունը Շեյնկման, հունիսի 4 (17), 1903[1][2], Դնեպր, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 28, 1964[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուս, խորհրդային բանաստեղծ և դրամատուրգ[5][6][7]։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1967 թ., հետմահու)։
Միխայիլ Սվետլով ռուս.՝ Михаил Светлов | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Mikhail Scheinkman |
Ծնվել է | հունիսի 4 (17), 1903[1][2] |
Ծննդավայր | Դնեպր, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 28, 1964[1][3][4][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, սցենարիստ, գրող, երգերի հեղինակ, լրագրող և ռազմական թղթակից |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Mikhail Svetlov Վիքիպահեստում |
Ծնվել է չքավոր հրեայի ընտանիքում։ 1919 թվականից՝ կոմերիտական, 1920 թվականին՝ Եկատերինոսլավի 1-ին տերիտորիալ գնդի կամավոր հրաձիգ։ Սովորել է Մոսկվայի համալսարանում (1927-1928 թթ.)։ Առաջին ժողովածուներն են՝ «Ռելսեր» (1923 թ.), «Բանաստեղծություններ» (1924 թ.), «Արմատներ» (1925 թ.)։ Միխայիլովի ձիրքի ռոմանտիկական բնույթն ամբողջ ուժով դրսևորվել է քաղաքացիական կռիվներին նվիրված բանաստեղծություններում («Գրենադա», 1926 թ., «Բանֆակի սանուհուն», 1925 թ., «Հետախուզությունում», 1927 թ.)։ «Գիշերային հանդիպումներ» (1927 թ.) գրքում երգային-հերոսական բանաստեղծություններին փոխարինելու են գալիս նէպի ժամանակաշրջանի տագնապներն ու շփոթությունը արտացոլող բանաստեղծությունները, միաժամանակ խորանում են հեղափոխական ռոմանտիկայի վերաբերյալ հեղինակի ունեցած պատկերացումները։ 30-ական թվականներին Միխայիլը քիչ է հանդես եկել որպես քնարերգու։ Այդ ժամանակի լավագույն գործերից է «Երգ Կախովկայի մասին» (1935 թ., երաժշտությունը՝ Դունաևսկու) բանաստեղծությունը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սվետլովը եղել է «Կրասնայա զվեզդա» («Красная звезда») թերթի հատուկ թղթակիցը Լենինգրադյան ռազմաճակատում, ճակատային մի շարք թերթերի թղթակից։ Պատերազմական տարիների ստեղծագործություններից առանձնանում է «Իտալացին» (1943 թ.) բանաստեղծությունը՝ կառուցված որպես մտովի մենախոսություն, որը հաստատում է խաղաղության, մարդկանց եղբայրության երազանքը։ 50-ական թվականների կեսերից, զգալի ընդմիջումից հետո, Միխայիլը ստեղծագործական ուժերի հորդացում է ապրում։ «Հորիզոն» (1959 թ.) բանաստեղծությունների ժողովածուի և «Որսորդական տնակ» (1964 թ.) գրքի համար բնորոշ է ռոմանտիկական հանդիսավորությունից ու երգայնությունից բնական խոսակցականի անցնելը։ Ռոմանտիկայով ու քնարականությամբ է հատկանշվում նաև Սվետլովի դրամատուրգիան․ «Խուլ անկյուն» (բեմադրվել է 1935 թ.), «Հեքիաթ» (1939 թ.), «Քսան տարի անց» (1940 թ.), «Ցանկության հրվանդանը» (1940 թ., չի բեմադրվել), «Բրանդենբուրգյան դարպաս» (1946 թ.), «Ուրիշի երջանկությունը» (1953 թ.)։ Միխայիլովի բանաստեղծությունները թարգմանվել են շատ լեզուներով։ «Վերջին տարիների բանաստեղծություններ» գրքի համար նրան շնորհվել է լենինյան մրցանակ։ Պարգևատրվել է երեք շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Паперный З. С. Светлов Михаил Аркадьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 63.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ КЕЭ, том 7, кол. 700—701
- ↑ Светлов, Михаил Аркадьевич в энциклопедии «Кругосвет»
- ↑ Большой Энциклопедический словарь. 2000. Светлов Михаил Аркадьевич
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սվետլով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 91)։ |