Միխայիլ Տուխաչևսկի
Միխայիլ Նիկոլաևիչ Տուխաչևսկի (ռուս.՝ Михаил Николаевич Тухачевский, փետրվարի 16, 1893[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893[4], Սլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1937[1][4], Մոսկվա, ԽՍՀՄ[5][6][7]), խորհրդային ռազմական գործիչ, զորավար, Խորհրդային Միության մարշալ (1935), ԽՄԿԿ անդամ (1918), 1930-ականների ստալինյան բռնաճնշումների զոհերից։
Միխայիլ Տուխաչևսկի | |
---|---|
ռուս.՝ Михаѝл Никола̀евич Тухачѐвский | |
փետրվարի 16, 1893[1][2][3] կամ փետրվարի 4 (16), 1893[4] - հունիսի 12, 1937[1][4] (44 տարեկան) | |
Ծննդավայր | Սլեդնևո, Dorogobuzhsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[5][6][7] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | Խորհրդային Միության մարշալ և podporuchik? |
Հրամանատարն էր | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Խորհրդա-լեհական պատերազմ |
Կրթություն | Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սմոլենսկի նահանգում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1914 թ.)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914 - 1918), 1915 թվականին գերի է ընկել, 1917 թվականին փախել Ռուսաստան։ 1918 թվականին մտել է կարմիր բանակ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ Ուրալն ու Սիբիրն ազատագրելու համար) հրամանատար։ Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատարն Էր (1920 թվականի փետրվար-ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը (1920 - 1921) սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը Կրոնշտադտի խռովության ճնշման (1921 թվականի մարտ) և ջախջախման (1921 թվականի ապրիլ-մայիս) ժամանակ։
Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել 1924 - 1925 թվականների ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ (1921), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1925 - 1928 թվականներին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, 1928 - 1931 թվականներին՝ Պետերբուրգի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1934 թվականից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1936 թվականից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչևսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։
Տուխաչևսկու գործունեությունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակություն է ունեցել ապագա պատերազմին ԽՍՀՄ Զինված ուժերի կազմակերպական և տեխնիկական նախապատրաստման գործում։ 1930-ականների երկրորդ կեսին խորհրդային իշխանությունները Տուխաչևսկուն մեղադրեցին դավաճանության մեջ, ով իր վրա դրված մեղադրանքն ընդունելուց հետո 1937 թվականին մահապատժի ենթարկվեց։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
Գրականություն
խմբագրել- Избр. произв., т. 1 - 2, М., 1964.
- Тодорский А. И., Маршал Тухачевский, М., 1966.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.history.army.mil/books/OpArt/russia2.htm
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.dtic.mil/cgi-bin/GetTRDoc?AD=ADA195053
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.au.af.mil/au/awc/awcgate/fmso/kipp.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տուխաչևսկի» հոդվածին։ |