Միկրոէկոնոմիկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միկրոէկոնոմիկան կամ միկրոտնտեսագիտություն (հին հունարեն՝ μικρός - «փոքր», οἶκος - «տուն», νόμος - «օրենք»), գիտություն, որն ուսումնասիրում է տնտեսական գործակալների գործունեությունը իրենց արտադրական, բաշխիչ, սպառողական և փոխանակման գործունեության ընթացքում։ Միկրոէկոնոմիկան զբաղվում է հետևյալ հիմնական ուղղությունների ուսումնասիրությամբ։
- Սպառողի հիմնական խնդիրը - ինչու են գործակալները ընտրում հենց տվյալ բարիքների հավաքածուն (որպես օրենք վերջնական սպառման նպատակով)։
- Արտադրողի հիմնական խնդիրը - ինչպես և ինչու արտադրող գործակալները ընտրում են տվյալ արտադրության գործոնների հավաքածուները և արտադրության կառուցվածքները։
- Շուկայական հավասարակշռությունը և շուկայի կառուցվածքը։
- Ընդհանուր հավասարակշռություն - ինչպես և ինչու են ձևավորվում ապրանքների և ծառայությունների գները, ինչպես է ընթանում տարբեր ենթադրությունների փոխանակությունը, երբ է շուկան տնտեսապես արդյունավետ։
- Տեղեկատվության ասիմետրիան - ինչպես և ինչու տնտասական գործակալների տեղեկատվական բազմությունների անհամատեղելիությունը կարող են հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
- Արտաքին էֆեկտներ (էքստերնալներ) - ինչպես և ինչու սեփական ընտրության հնարավորությունը կարող է անուղղակիորեն ազդել այլ գործակալների որոշումների վրա և հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
- Հասարակական բարիքներ - ինչպես և ինչու տնտեսական բարիքների որոշ ձևերի առկայությունը կարող է հանգեցնել տնտեսական արդյունավետությանը։
Միկրոտնտեսագիտությունը տնտեսական երևույթները դիտարկում է երկու հիմնական մոտեցմամբ՝
- տնտեսական ատոմիզմ- երբ ուսումնասիրությունները կենտրոնացվում են առանձին տնտեսական սուբյեկտների վարքի վրա,
- տնտեսական ռացիոնալիզմ- որի էությունն այն է, որ տարբեր տնտեսական իրավիճակներում տնտեսական գործակալների վարքը դիտարկվում է որպես խելամիտ, այսինքն դիտարկվում է տվյալ որոշման վնասներն ու օգուտները ձեռնարկատիրոջ համար առավելագույն շահույթ ստանալու, իսկ սպառողի համար առավելագույն օգուտ ստանալու տեսանկյունից։
Միկրոէկոնոմիկայի զարգացման փուլեր
խմբագրել0. Դասական քաղաքական տնտեսություն։ Քաղաքական տնտեսության դասականների Ադամ Սմիթի, Դավիթ Ռիկարդոյի, Ժան Բատիստ Սեյի, Թովմաս Մալթուսի ուսումնասիրությունների շրջանակներում ժողովրդական տնտեսության գործունեության միկրոտնտեսական տեսակետների դիտարկումը կազմում էր հարստության ձևավորման պատճառների մասին ընդհանուր տնտեսական դատողությունների անբաժան մասը։
I. Մինչև 1871 Ի հայտ չի եկել ոչ մի գիտական աշխատանք, որտեղ առաջարկված կլիներ նոր տնտեսական մտածողության դասականի փոխարեն։ Սակայն եղան որոշ մոտեցումներ առաջարկող աշխատանքներ, որոնք հետագայում ընդգրկվեցին տնտեսական տեսության գործիքավորման մեջ։ Այսպես, 1826 թ գերմանացի Յոհան Ֆոն Թյունեն առաջինը օգտագործեց դիֆերենցիալ հաշվարկումը տնտեսագիտության մեջ և առաջարկեց տարածքային տնտեսության մեջ դիֆերենցիալ ռենտայի սեփական տարբերակը։ Ֆրանսիացի Օգյուստ Կուռնոն 1838 թ. առաջարկեց շուկայում ֆիրմաների վարքագծի վերլուծման տարբերակը («Կուռնոյի մոդել»)։ 1854 թ. Հերման Հուսենը հետազոտեց սուբյեկտների տնտեսական վարքագծի հոգեբանական գործոնը և ծևակերպեց մարդու կարիքների հագեցման օրենքները։
II. 1871-1880 թթ.. «Մարժինալիստական հեղափոխությունը» 1871-1874 թթ ( վերլուծության մեջ սահմանային մեծությունների օգտագործումը և հրաժարումը աշխատանքային արժեքի տեսությունից ավստրիացի Կառլ Մենգերի, անգլիացի Ուիլյամ Սթենլի Ջեվոնսի և շվեյցարացի Լեոն Վալրասի կողմից) հանգեցրեց գիտության նոր դիսցիպլինի ձևավորմանը, որը անգլերեն կոչվեց «economics» (տնտեսագիտության տեսության)։
Ավստրիական դպրոց – Կառլ Մենգերը, Էհյեն Ֆոն Բյոմ- Բավերկը, Ֆրիդրիխ Ֆոն Վիզերը հայտնաբերեցին սահմանային օգտակարության սկզբունքները և առաջարկեցին նրա սահմանման հաջորդական ( օրդինալիստական) մոտեցումը։ Ամերիկացի Ջոն Բեյթս Կլարկը կատարելագործելով սահմանային օգտակարության տեսությունը ստեղծեց արտադրության գործոնների սահմանային արտադրողականության տեսությունը։ Ուիլյամ Սթենլի Ջևոնսի մաթեմատիկական դպրոցը և Լեոն Վալրասի Լոզզանի դպրոցը օգտագործեցին դիֆերենցիալ հաշվարկման ապարատը բացարձակ մրցակցության պայմաններում ինչպես արտադրողի, այնպես էլ սպառողի վարքագծի վերլուծման համար։ Միաժամանակ Լեոն Վալրասը առաջին անգամ Ֆրանսուա Կեննեի « Տնտեսական աղյուսակից» հետո, առաջարկեց տնտեսության մեջ ընդհանուր տնտեսական հավասարակշռության մաթեմատիկական մոդելը։
III. 1890-1920 թթ. 1890 թ. անգլիացի տնտեսագետ Ալֆրեդ Մարշալը հրատարակում է իր մենագրությունը, որը դարձավ XX-րդ դ. առաջին կեսի միկրոէկոնոմիկայի հիմնական դասագիրքը։ Նա առաջարկեց արտադրական ծախսերի և սահմանային օգտակարության հիմունքներով շուկայական արժեքի որոշման փոխզիջումային տարբերակը՝ և ձևակերպեց պահանջարկի և առաջարկի օրենքը։ Արթուր Սեսիլ Պիգուն շարունակեց Մարշալի հետազոտությունները, վերլուծելով մոնոպոլիստական շուկանների իրավիճակն ու շուկայական անկատարելիության պետական կարգավորումը հարկերի միջոցով։ Մաթեմատիկական դպրոցի ներկայացուցիչները (Վիլֆրեդո Պարետո, ֆրենսիս Էջվորտ) օգտագործելով մաթեմատիկան, որպես տնտեսական հետազոտությունների գործիք առաջարկեցին սահմանային օգտակարության սահմանման քանակական(Կարդինալիստական) մոտեցումը, և հիմնավորեցին ընդհանուր տնտեսական հավասարակշռության տեսությունը։
IV. 1930−1960-թթ. միկրոէկոնոմիկան համալրվում է նոր հայտնություններով։ 1930-ական թվականների հրատարակություններում սկսվեց օլիգոպոլիայի և մոնոպոլիստական մրցակցության իրավիճակների ակտիվ հետազոտություն (Ջոան Ռոբինսոն (1933), Էդվարդ Չեմբերլին (1933), Հենրիխ Ֆոն Շտակելբերգ (1934)). 1930−40-ական թվականներին կատարվում է տարբեր միկրոտնտեսական մոդելների ակտիվ ուսումնասիրություն։ Սպառողի վարքագծի վրա գների ազդեցության ուսումնասիրման շրջանակներում Ջոն Հիքսը առանձնացնում է եկամուտների և փոխարինման էֆեկտները (Եվգենի Սլացկու աշխատանքը անտեսված էր անգլիալեզու հեղինակների կողմից) ։ 1936 թ. Ջ. Մ. Քեյնսի «Զբաղվածության, տոկոս և դրամի ընդհանուր տեսություն» աշխատության հրատարակման հետ կապված տնտեսական տեսությունը բաժանվեց 2 խոշոր մասի –միկրոտնտեսություն և մակրոտնտեսության (հետագայում առանձնացվեց նաև միջազգային տնտեսագիտությունը)։ Միաժամանակ1930-ական թվականների սկզբից սկսվեց էկոնոմետրիտայի զարգացումը։
1944 թ. Լույս տեսավ Ջոն Ֆոն Նեյմանի և Օսկար Մորգենշտեյնի «Խաղերի տեսություն և տնտեսական վարքագիծ» աշխատությունը, որը նշանավորեց նոր տեսական մոտեցման սկիզբը միկրոէկոնոմիկայի սահմաններում տնտեսական վարքագծի վերլուծման համար՝ խաղերի տեսութուն։ Սակայն միայն 1950-ական թվականի սկզբում Ջոն Նէշի աշխատություններից հետո նոր գործիքակազմը սկսեց պրակտիկորեն գործածվել տնտեսագետ- տեսաբանների կողմից։
Հիմնական տնտեսական հասկացություններ
խմբագրելՏնտեսական պահանջմունքներ տնտեսական գործունեությանը մղող նեքին շարժառիթներ։ Առաջնայինները – բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ);Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդայինները - բոլոր մնացած պահանջներն են(ժամանց և այլն); Տնտեսական բարիքները-տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներ (իրեր, ծառայություններ)։ Տնտեսական բարիքների մեջ անհրաժեշտ է առանձնացնել փոխադարձաբար փոխարինվողները-սուբստիտուտներ (թեյ-սուրճ, գնացք կամ ինքնաթիռ), փոխադարձաբար լրացնողները- կոմպլեմենտար ապրանքներ (թուղթ-գրիչ, ավտո- բենզին)։ Տնտեսական բարիքները բաժանում են ներկա և ապագա , ուղղակի (սպառողական) և անուղղակի (արտադրական)։
Երկարաժամկետայինները - բազմանգամային
Ոչ երկարաժամկետայինները անհետանում են միանգամյա օգտագործումից հետո։
- Տնտեսական ընտրություն - ալտերնատիվ տարբերակներից ավագայնի ընտրությունն է, որը տվյալ ծախսերի սահմանում ապահովում է պահանջմունքների առավելագույն բավարարումը։
- Ալտերնատիվ ծախսեր (անգլ.՝ Opportunity cost Opportunity cost) - այն ծաղքերն ու ծախսերն են, որոնք կարելի է հաշվի չառնել կամ զոհաբերել այլ ծախսերի համար (չօգտագործված հնարավորությունների ծախսեր);
- Արտադրական հնարավորություններ - տնտեսական բարիքների արտադրության հասարակության հնարավորություններն են՝ ռեսուրսների լիակատար և արդյունավետ օգտագործման դեպքում։
- Արտադրական հնարավորությունների կորը (անգլ.՝ Production possibilities frontier Production Possibilities Frontier) ցույց է տալիս ալտերնատիվ տարբերակները ռեսուրսների լիակատար օգտագործման պարագայում։ Կորի ներսում ընկած բոլոր կետերը նշանակում են ռեսուրսների ոչ լիակատար օգտագործում։ Ցանկացած արտադրական ծրագիր, որը բնութագրվում է կորի սահմաններից դուրս գտնվող կետերով, ապահոված չի լինի առկա ռեսուրսներով։ Եթե կատարելագործվում է տեխնոլոգիան կամ ավելանում է ռեսուրսների քանակը, կորը տեղափոխվում է դեպի աջ վերև։
Պահանջարկ և առաջարկ
խմբագրելՊահանջարկի կոր
խմբագրելՊահանջարկի գործառույթ - դա գործառույթ է, որը որոշում է պահանջարկը`կախված նրա վրա ազդող գործոններից։
Պահանջարկի օրենք է կոչվում գների և պահանջարկի մեծության հակադարձ կախվածությունը։
Պահանջարկի կորը ցույց է տալիս, թե գնորդները տվյալ պահին տարբեր գներով ինչ քանակի տնտեսական բարիքներ են պատրաստ գնելու։ Եթե ազդում է գնային գործոնը, ապա փոփոխվում է պահանջարկի մեծությունը։ (շարժում և ներքև վերև D կորի երկայնքով). QD=f(P)
Պահանջարկի վրա ազդող գործոններ (ոչ գնային)
- Սպառողների եկամուտի փոփոխություն
- Ճաշակի և նախընտրությունների փոփոխություն
- Գնային և դեֆիցիտային սպասումներ
- Գովազդային ծախսերի փոփոխություն
- Ապրանքի գնի փոփոխություն - սուբստիտուտներ, և կոմպլեմենտար ապրանքներ
- Սպառողների քանակի փոփոխություն
Ոչ գնային գործոնների ազդեցության պատճառով տեղի է ունենում պահանջարկի փոփոխություն։ Պահանջարկի ավելացման դեպքում D կորը տեղափոխվում է D1 դիրքը, իսկ պակասեցման դեպքում- D2:
Առաջարկի կոր
խմբագրելԱռաջարկի ֆունկցիան որոշում է առաջարկը` կախված նրա վրա ազդող գործոններից։
Առաջարկի կանոն է կոչվում առաջարկվող բարիքի քանակի ավելացումը՝գնի աճման դեպքում։
Առաջարկի կորը ցույց է տալիս, թե տվյալ պահին տարբեր գներով տնտեսական բարիքի ինչ քանակ են պատրաստ վաճառելու արտադրողները։ Եթե ազդում է գնային գործոնը, փոփոխված է առաջարկի մեծությունը (շարժում վերև-ներքև կորով)։
Առաջարկի վրա ազդող գործոններ (ոչ գնային)
- Արտադրության գործոնների (ռեսուրսների) գներ
- Արտադրության տեխնոլոգիա
- Արտադրողների գնային և դիֆիցիտային սպասելիքներ
- Հարկերի և սուբսիդիանների չափերը
- Արտադրողների քանակը
Ոչ գնային գործոնների ազդեցությունից փոփոխվում է առաջարկը (-> S1 առաջարկի աճի ավելացման դեպքում, -> S2 առաջարկի նվազեցման դեպքում)։
Հավասարակշռված գին
խմբագրելհավասարակշռված գինը - դա այն գինն է, որը հավասարակշռում է պահանջարկն ու առաջարկը մրցակցային ուժերի գործողության արդյունքում։
PE=PD=PS, QE=QD=QS
Քանի որ հավասարակշռված գինը սովորաբար ցածր է սպառողների առաջարկված առավելագույն գնից, ավելցուկի չափը գրաֆիկորեն կարելի է պատկերել PEPmaxE. ձևով։ Իր հերթին հավասարակշռված գինը սովորաբար բարձր է այն նվազագույն գնից, որ պատրաստ են առաջարկել արտադրողները։ (PminEPE) Ընդհանուր դրամամուտքը - TR = PE x QEընդհանուր դրամամուտքի և արտադրողի ծախսերի (oPminEQE) տարբերությունը կազմում է արտադրողի( ավելցուկի եկամուտը)։
Սարդոստայնաձև մոդել
խմբագրելՍարդոստայնաձև մոդելը այն պարզագույն մոդելն է, որը ցույց է տալիս մարողտատանումները, որոնց արդյունքում ձևավորվում է հավասարակշռությունը։
Այն արտացոլում է ֆիքսված ցիկլով արտադրության ճյուղի հավասարակշռության ձևավորումը, երբ արտադրողները նախորդ տարիների գների հիման վրա որոշում ընդունելով՝ արդեն չեն կարող փոխել արտադրության ծավալը, օրինակ, գյուղատնտեսության մեջ, երբ կողմնորոշվում են նկատի ունենալով անցյալ տարվա բերքը, բայց հաշվի չեն առնում տարերային աղետները։
Արտաքին հղումներ
խմբագրել- Микроэкономика. Гальперин В. М., Игнатьев С. М., Моргунов В. И. (ռուս.)
- 50 лекций по микроэкономике (ռուս.)
- Задачи по микроэкономике Արխիվացված 2012-01-20 Wayback Machine (ռուս.)
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոէկոնոմիկա» հոդվածին։ |