Միհրան Մճեդլով
Միհրան Պետրոսի Մճեդլով (հոկտեմբերի 18, 1928[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 29, 2007, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968 թ.), պրոֆեսոր (1972 թ.), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (|1978 թ.)։
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1928[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
---|---|
Մահացել է | հունվարի 29, 2007 (78 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կոմունիստ[1], Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ[1], ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | կրոնագիտություն[2], կրոնի սոցիոլոգիա[2], Սոցիալական փիլիսոփայություն[2], մարքսիզմ[2] և աթեիզմ[2] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1953)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1968) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշակերտներ | Եգոր Մախաով |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1953 թ.)։ 1960-1976 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ օրգան «Կոմունիստ» («Коммунист») ամսագրի փիլիսոփայության և իրավունքի բաժնի վարիչ, Մոսկվայի համալսարանի պատմական մատերիալիզմի ամբիոնի պրոֆեսոր։ 1976 թվականից ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր մարքսիզմ- լենինիզմի ինստիտուտի տնօրենի տեղակալն է։ Մճեդլովը ԳԴՀ-ում լույս տեսնող Կ. Մարքսի և Ֆ․ էնգելսի երկերի լիակատար ժողովածուի հրատարակության խմբագրական հանձնաժողովի անդամ է, ռուս, երկրորդ հրատարակության՝ առարկայական ցուցիչի (մաս 1-2, 1978 թ.) գլխավոր խմբագիր։ Մճեդլովի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են պատմական մատերիալիզմի, գիտական աթեիզմի, գիտական կոմունիզմի պրոբլեմներին, արդի բուրժական փիլիսոփայության և սոցիոլոգիայի քննադատությանը[3]։
Երկեր
խմբագրել- «Настольной книги атеиста»
- «Атеистического словаря»
- «Религии и народы современной России» (բառարան)
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 646)։ |