Միյոշի Ումեկի (ճապ.՝ 梅木 美代志, անգլ.՝ Miyoshi Umeki, մայիսի 8, 1929(1929-05-08)[1][2][3], Օտարու, Ճապոնիա - օգոստոսի 28, 2007(2007-08-28)[4][1][2][…], Լիկինգ, Տեխաս շրջան, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որն ԱՄՆ է արտագաղթել Ճապոնիայից 1955 թվականին։

Միյոշի Ումեկի
ճապ.՝ 梅木 美代志
Ծնվել էմայիսի 8, 1929(1929-05-08)[1][2][3]
ԾննդավայրՕտարու, Ճապոնիա
Մահացել էօգոստոսի 28, 2007(2007-08-28)[4][1][2][…] (78 տարեկան)
Մահվան վայրԼիկինգ, Տեխաս շրջան, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն Ճապոնիա և  ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ջազ երաժիշտ և դերասանուհի
Ժանրերփոփ
Պարգևներ և մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Կենսագրություն

խմբագրել

Կարիերա

խմբագրել

Միյոշի Ումեկին ծնվել է 1929 թվականի ապրիլի 3-ին ճապոնական Հոկայդո կղզու Օտարու քաղաքում, ընտանիքի ինը երեխաներից ամենափոքրն էր։ Պատանեկության տարիներին եղել է Կաբուկի թատրոնի և ամերիկյան փոփ երաժշտության երկրպագուն, ինչն էլ հետևաբար նրա կարիերայի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միյոշին սկսել է ելույթ ունենալ կաբարեում ՝ որպես երգչուհի՝ այդ ընթացքում օգտագործելով Նենսի Ումեկի կեղծանունը։ Շուտով դրանից հետո նա արել է իր երգերի մի քանի ձայնագրություններ «RCA Victor Japan» ստուդիայում, իսկ 1953 թվականին առաջին անգամ հանդես է եկել «Seishun Jazu Musume» ճապոնական ֆիլմում։

1955 թվականին Միյոշի Ումեկին արտագաղթել է ԱՄՆ, որտեղ որոշել է շարունակել իր դերասանական և երաժշտական կարիերան։ Այնտեղ սկզբնապես նա հանդես է եկել հեռուստատեսությունում, իսկ հետո պայմանագիր է կնքել «Mercury Records» կազմակերպության հետ, որտեղ էլ ձայնագրել է մի քանի միակատար սինգլներ և երկու ալբոմ։ Շուտով նա իր վրա է սևեռել ռեժիսոր Ջոշուա Լոգանի ուշադրությունը, որն էլ հրավիրել է նրան խաղալ Կացումիի դերը իր «Սայոնարա» ֆիլմում (1957 թվական)։ Այդ դերը 1958 թվականին նրան «Օսկար» մրցանակ է բերել՝ երկրորոդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, և Միյոշի Ումեկին դարձել է առաջին ասիացի դերասանուհին, ով այդ մրցանակն է ստացել։

1958 թվականին նա արժացել է «Թոնի» մրցանակի՝ «Գույների թմբուկի երգը» բրոդվեյան մյուզիքլում իր խաղացած դերի համար։ Ցուցադրությունը տևել է երկու տարի, իսկ 1961 թվականին մյուզիքլը էկրանավորվել է։ «Գույների թմբուկի երգը» կինոտարբերակում իր խաղացած դերի համար դերասանուհին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ 1961 թվականից հետո նա նկարահանվել է ընդամենը երեք ֆիլմում, որից հետո՝ 1969 թվականից մինչև 1972 թվականը, կատարել է տիկին Լիվինգսթոնի դերը «Էդի հայրիկի խնամքը» սերիալում, իսկ ցուցադրության ավարտից հետո ավարտել է իր կարիերան։

Անձնական կյանք

խմբագրել

Միյոշի Ումեկիի առաջին ամուսինը՝ Ուայն Օպին, որի հետ ամուսնացել է 1958 թվականին, եղել է հեռուստատեսային ռեժիսոր, սակայն 1967 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Երկրորդ անգամ դերասանուհին ամուսնացել է մեկ տարի անց ռեժիսոր Ռենդոլա Հուդայի հետ, միասին որդեգրել են Մայքլ անունով մի տղայի։ Զույգը հիմնավորվել է Լոս Անջելեսում, որտեղ նրանք զբաղվել են վարձակալության բիզնեսով։ 1976 թվականին՝ ամուսնու մահից հետո, Միյոշի Ումեկին երկար ժամանակ ապրել է միայնակ Շերման Օքսում,որից հետո տեղափոխվել է Միսսուրի նահանգի Լիկինգ քաղաք՝ որդու ընտանիքի մոտ։ Հենց այնտեղ էլ մահացել է քաղցկեղից 2007 թվականի օգոստոսի 28-ին՝ 78 տարեկանում։

Ֆիլմերի ընտրանի

խմբագրել
  • «Գույների թմբուկի երգը», 1961 թվական – Մեյ Լի
  • «Սայոնարա», 1957 թվական – Կացումի
  • «Տամիկո անունով աղջիկը», 1962 թվական – Էյկո

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյոշի Ումեկի» հոդվածին։