Մինախաթուն
իշխանապետ
Մինա-խաթուն (†1298), Խաչենի իշխանադուստր, մոտ 1265 թ ամուսնացել է Սյունիքի կոմս Տարսայիճ Օրբելյանի հետ, որը Հայաստանի ամենաազդեցիկ իշխանապետերից մեկն էր, և որի տիրույթների մեջ էին մտնում ներկայիս Նախիջևանը, Վայոց ձորը և Սյունիքի մարզը։
Մինախաթուն | |
---|---|
Ամուսին | Տարսայիճ Օրբելյան[1] |
Ծնողներ | հայր՝ Ջալալ Ա |
Երեխաներ | Ջալալ Օրբելյան և Ասփա |
Տարսայիճ Օրբելյանը և Մինա-խաթունը միասին կառուցել են վանքեր և հյուրանոցներ, նվիրաբերություններ է կատարել վանքերին և նպաստել այդ օջախներում հոգևոր մշակույթի զարգացմանը և բարգավաճմանը։ Ունեցել են մեկ զավակ՝ Ջալալը, և երկու դուստր՝ Ասփան և Մամքանը։ Ասփան հարսնացել է Խաչենի Դոփյաններին, իսկ Մամքանը՝ վրաց արքունիքին։
Մինա-խաթունը վախճանվել է 1298 թվականին և թաղվել է Ամաղուի Նորավանքում ամուսնու և տեգրոջ՝ Սմբատի կողքին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975, էջ 225-229։
- Ստեփանոս Օրբելյան, Պատմություն Սիսական նահանգի, գլուխ 64 (ԿԶ)։