Մինգեչաուրի ջրամբար
Մինգեչաուրի ջրամբար (ադրբ.՝ Mingəçevir su anbarı), ջրամբար Ադրբեջանի Հանրապետության հյուսիսում՝ Կուր գետի վրա։ Կովկասյան տարածաշրջանի խոշորագույն ջրամբարն է։ Նախագծվել է Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի պատնեշի կառուցման ժամանակ։ Մակերեսը կազմում է 605 կմ², ծավալը՝ 16,1 կմ³, երկարությունը՝ 70 կմ, առավելագույն լայնությունը՝ 18 կմ, միջին խորությունը՝ 27 մ։ Լցվել է 1953 թվականից 1959 թվականներին[1]։
Երկիր | Ադրբեջան | |
Թափվող գետերը | Կուր, Կամբեճ, Ալազան | |
Ամենաբարձր կետը | 71 մ | |
Երկարություն | 70 կմ | |
Լայնություն | 18 կմ | |
Ավազանի մակերեսը | 605 կմ² | |
Ընդհանուր ծավալը | 16.1 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 75 մ | |
Միջին խորությունը | 27 մ | |
Ջրամբարի կառուցման նպատակն է էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային տրանսպորտի զարգացումը նաև հոսքի բազմամյա կարգավորումը և ստորին հոսքում գետերի հեղեղումից խուսափելը։ Մինգեչաուրի ջրամբարի մակարդակը տատանվում է 15,2 մ-ի սահմաններում։ Ափերը բարձր են և ուղղաձիգ։
Մինգեչաուրի ջրամբարից սկիզբ են առնում Վերինղարաբաղյան (172 կմ) և Վերինշիրվանյան (123 կմ) ջրանցքները։
Ջրամբարում բնակվում են՝ բրամ, շիղաձկներ և մի քանի այլ ձկնատեսակներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Азербайджан: Общегеографическая карта / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2005 г.; гл. ред. Г. В. Поздняк; ред. Г. Ф. Кравченко, Н. Р. Монахова. — 1:750 000, 7,5 км в 1 см. — М., 2005 (М.: ПКО «Картография»). — ISBN 5-85120-235-1. — 200 экз.(ռուս.)