Մինոտավրոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մինոտավրոս (հին հունարեն՝ Μῑνώταυρος, Մինոսի ցուլը), ըստ հին հունական դիցաբանության՝ մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշ, որը ծնվել է Կրետեի Մինոս արքայի կնոջ՝ Պասիփայեի և Պոսեյդոնի կողմից ուղարկված ցուլի ոչ բնական խառնակության արդյունքում։ Պատմվում է, որ Պասիփայեն իր նպատակին հասնելու համար մտել է փայտից շինված մի կովի մեջ։ Մինոտավրոսն ապրում էր Մինոսի հրամանով Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի մեջ՝ սնվելով այն պատանիներով ու աղջիկներով, որոնց աթենացիները տալիս էին Մինոսին որպես հարկ։ Սպանվել է աթենական հերոս Թեսևսի կողմից։
Մինոտավրոս | |
---|---|
Տեսակ | առասպելական մարդ-կենդանի հիբրիդ և Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Անվանված է | Մինոս |
Երևի համընկնում է | Asterion? |
Սպանված է | Թեսևս[1] |
Հայր | Կրետական ցուլ |
Մայր | Պասիֆայա |
Minotaur Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինոտավրոս» հոդվածին։ |