Միջազգային քաղաքացիական դատավարություն
Միջազգային քաղաքացիական դատավարություն, միջազգային մասնավոր իրավունքի հատուկ բաժին, որը լուծում է քաղաքացիական գործերի միջազգային ընդդատության, արտասահմանյան քաղաքացիների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների դատավարական վիճակի, արտասահմանյան պետությունների ու դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների ընդդատության հարցեր, կատարում է արտասահմանյան երկրների դատարանների հանձնարարությունները, ճանաչում և հարկադիր կատարում է այդ դատարանների որոշումները ևն։ Միջազգային քաղաքացիական դատավարության իշխող սկզբունքը, այսպես կոչված, դատարանի օրենքն է, ըստ որի արտասահմանյան քաղաքացիների հետ առնչվող գործեր քննելիս, եթե նրանց գույքը գտնվում է ուրիշ երկրում, կիրառվում է այն երկրի դատավարական կարգը, որտեղ գտնվում է դատարանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 582)։ |