Միջին դաս, բնակչության սոցիալական խումբ, որն ունի կայուն եկամուտներ, որոնք բավարար են նյութական և սոցիալական կարիքների լայն շրջանակ ապահովելու համար։

Այն բարեկեցությունը, որը ունի միջին դասը, բավարար է կյանքի արժանավայել որակ ապահովելու համար։ Սրա հաշվին միջին դասը առանձնանում է ավելի բարձր սոցիալական կայունությամբ[1]։

Շվեյցարական Credit Suisse բանկի «Global Wealth Report 2015»-ի զեկույցի համաձայն` 2015 թվականին Չինաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել միջին դասի ներկայացուցիչների բացարձակ թվով` առաջ անցնելով ԱՄՆ-ից՝ 109 մլն կազմել է Չինաստանում, 92 մլն՝ ԱՄՆ-ում[2]։ Միջին դասի պատկանելության չափանիշը 2015 թվականին ազատ տնօրինվող ֆինանսական միջոցներն էին (տարեկան եկամուտը) 1 չափահաս անձի համար` 10 000-100 000 դոլար (ամեն երկրում տարբեր է)։ Այսպես, Շվեյցարիայում միջին դասի պատկանելությունը, ըստ այդ զեկույցի, որոշվել է 1 չափահաս մարդու տարեկան եկամուտով` 72 900 դոլար, ԱՄՆ-ում` 50 000 դոլար, Չինաստանում` 28 000 դոլար, Ռուսաստանում` 18 000 դոլար։

Երկրների աստիճանավորում ըստ 1 չափահաս մարդու ֆինանսական բարեկեցության, հազ. դոլար / տարի:

Հայեցակարգի պատմություն և էվոլյուցիա

խմբագրել

Առաջին անգամ «միջին դաս» հասկացությունը (τριῶν μοιρῶν ἡ ἐν μέσῳ, բառացի` այն երեք մասերից մեկը, որը գտնվում է մեջտեղում) օգտագործել է դրամատուրգ Եվրիպիդեսը մ. թ. ա. 420 թվականին, իր «Աղաչողները» ողբերգության մեջ։ Նա առանձնացրել է 3 դաս` հարուստներ, աղքատներ և միջին դասին պատականող մարդիկ։

«Պետությունում կա երեք դաս (μερίδες, բառացիորեն - մասեր). Հարուստները` քաղաքի համար նրանցից օգուտ չկա, նրանք միայն իրենց մասին են մտածում։ Նույնչափ էլ վտանգավոր է գործ ունենալ աղքատների ու չքավորների հետ, когда своё/ с угрозою подъемлет на имущих/ отравленное жало, подговорам/ послушная витий. Միայն միջին դասն է օգնում քաղաքին. նա ենթարկվում է օրենքներին և իշխանությանը»[3]։

Հետագայում հասարակության հետ կապված «միջին շերտերի» հասկացությունն օգտագործվեց Արիստոտելի կողմից, ով պնդում էր, որ որքան մեծ լինի այս սոցիալական շերտը, այնքան ավելի կայուն կլինի հասարակությունը։ «Միջին մարդկանցից բաղկացած պետությունը կունենա լավագույն պետական համակարգը... Նրանք չեն ձգտում ուրիշի բարօրությանը, ինչպես աղքատները, իսկ մնացածն էլ չեն ձգտում իրենց ունեցվածքին տիրանալ, ինչպես աղքատները ձգտում են հարուստների ունեցվածքին տիրանալ»[4]։

Միջին դասի առանձնահատկությունները առավել հստակ դրսևորվում են նոր ժամանակներում, երբ ի հայտ է գալիս եվրոպական բուրժուայի նոր տեսակը։ 19-րդ դարում «միջին դաս» հասկացությունը սկսեց բավականին լայնորեն կիրառվել, որի մեջ դասում էին ֆերմերների և ընդհանուր առմամբ ոչ շատ հարուստ, բայց ֆինանսապես անկախ բնակչության բոլոր խավերին[5]։

«Միջին դաս» հասկացությունը սոցիոլոգիական բառապաշար մտավ 1920-ական թվականներին։ Դա քննադատության արժանացավ հասարակական կառուցվածքի մարքսիստական հայեցակարգի կողմից, ըստ որի կապիտալիստական աշխարհում տիրում է բևեռացում. կա միայն երկու դաս` բուրժուազիան և պրոլետարիատը, իսկ մնացած բոլոր սոցիալական շերտերն ու դասերը վաղ թե ուշ միաձուլվելու են նրանց։ Համաշխարհային տնտեսության անհամաչափ զարգացումը, տնտեսական ճգնաժամերը առաջ են բերել սեփականության և՛ համախմբման (մենաշնորհացման), և՛ դիվերսիֆիկացման գործընթացներ։ Արդյունքում առաջացել են բաշխված սեփականության տարբեր ձևեր` կոոպերատիվ, կոմանդիտ, բաժնետիրական։ Այդ գործընթացների հետևանքով առաջացել է մարդկանց զգալի շերտ, որոնք տիրապետում են բաշխված սեփականության մասերին` բաժնեմասերին, արժեթղթերին, բաժնետոմսերին, պետական և մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում ավանդներին և այլն։ Այսպիսով, այն ներառում է գյուղացիներին, արհեստավորներին, մտավորականներին։ Այս խմբերի մասնաբաժինը արտադրության մեջ անընդհատ նվազում է, հետևաբար, ըստ Մարքսի, միջին դասը աստիճանաբար վերանում է կապիտալիզմի զարգացման հետ[6]։

20-րդ դարի սկզբին փոքր ձեռներեցները դասակարգվում էին որպես միջին դաս։ Բայց հետո զարգացած երկրներում նկատվեց որակյալ վարձու աշխատողների կենսամակարդակի բարձրացում, որոնց նույնպես սկսեցին վերագրել միջին դասին։ Սովորաբար, արևմտյան հասարակությունում միջին դասը տարբերելու հիմնական օբյեկտիվ չափանիշներն են կրթության և եկամտի մակարդակը, սպառման չափանիշները, նյութական կամ մտավոր սեփականության տիրապետումը և բարձր որակավորում ունեցող աշխատանք կատարելու ունակությունը։ Այս օբյեկտիվ չափանիշներից բացի մեծ դեր է խաղում մարդու իր դիրքի սուբյեկտիվ ընկալումը` որպես «սոցիալական միջին շերտի» ներկայացուցչի[6]։

Միջին դասի դասակարգման մոտեցումները

խմբագրել

Ժամանակակից սոցիոլոգիայում ընդունված է տարբերակել միջին դասի սահմանման հետևյալ մոտեցումները՝ օբյեկտիվ (նյութական բարեկեցության մակարդակի վրա հիմնված մոտեցում և ռեսուրսային մոտեցում), սուբյեկտիվ (հիմնված միջին դասի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա) և դրանց համադրությունը։

Նյութական բարեկեցության վրա հիմնված մոտեցում

խմբագրել

Այս մոտեցումը կապված է միջին խավի` որպես զանգվածային սոցիալական սուբյեկտի գաղափարի հետ, որը բնութագրվում է համեմատաբար բարձր կենսամակարդակով և սպառման մակարդակով[7]։ Հիմնական չափանիշը նյութական բարեկեցության մակարդակն է, որը բաղկացած է հետևյալ ցուցանիշների համակցումից[1][8].

  • մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակը.
  • որոշակի թանկարժեք գույքի (մեքենա, բնակարանային սարքավորումներ) առկայությունը.
  • վճարովի սոցիալական ծառայություններ (կրթություն, բժշկություն) ձեռք բերելու հնարավորություն.

Ռեսուրսային մոտեցում

խմբագրել

Հիմնված է ժամանակակից բրիտանացի սոցիոլոգ Էնթոնի Գիդենսի աշխատանքի վրա, ով առաջարկել է միջին դասը բաժանել այսպես կոչված «հին միջին դասի» և «նոր միջին դասի»։ «Հին միջին դասը» բաղկացած է փոքր ձեռնարկատերերից, իսկ «նոր միջին դասը» բաղկացած է բարձր և միջին վարձատրվող աշխատողներից, որոնք սովորաբար զբաղված են ինտելեկտուալ աշխատանքով։ «Նոր միջին» դասի վերին շերտը ներառում է մենեջերներ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Ստորին դասը ներառում է ուսուցիչներ, բժիշկներ, գրասենյակային աշխատողներ և այլն։ Սա շատ տարատեսակ սոցիալական խումբ է, որը շատ առումներով նման է բանվոր դասակարգին։ «Հին միջին դասի» (սեփականատեր դասի) թիվը գնալով նվազում է, իսկ «նոր միջին դասի» մասնաբաժինը աճում է։ Այսպիսով, մոտեցումը հիմնված է կապիտալի ծավալի, տեսակի և կառուցվածքի վրա, որին տիրապետում է այս կամ այն անձը, տնային տնտեսությունը, դասը և այլն[7]։

Սուբյեկտիվ մոտեցում

խմբագրել

Այն հիմնված է անհատների նույնականացման և հոգեբանական բնութագրերի վրա, այս դեպքում միջին դասն առանձնանում է մարդկանց ինքնաճանաչման, միջին դասի մեջ նրանց «ինքնահաշվառման» հիման վրա[7]։

Կայունությունը միջին դասի էական հատկանիշն է սոցիոլոգների կողմից հարցված մարդկանց համար։ Նրանց համար այս հայեցակարգն առաջին հերթին կապված է դրա հետ, ինչպես նաև օրինական հայեցակարգի և մշտական եկամուտների հետ։ Նաև մարդկանց շրջանում որոշակի պահանջ կա այնպիսի չափանիշի, ինչպիսին է բնակության վայրի ընտրության ազատությունը և այլն[9]։

Համակցված մոտեցում

խմբագրել

Դա կապված է միջին դասի նույնականացման համար վերը թվարկված ավանդական չափանիշների ընդհանուր կիրառման հետ (որոշ մասնագիտական բնութագրեր, կրթություն, ունեցվածք և եկամուտ, երբեմն դրանց ավելացվում է նաև ինքնորոշումը)[7]։

Գնանկման միտումներ

խմբագրել

Աշխարհը կանգնած է երկրագնդի բնակչության ծերացման եզրին համաշխարհային ժողովրդագրական տենդենցում (բացառությամբ Ենթասահարական Աֆրիկայի) և դրա հետևանքով առաջացել է ժողովրդագրական ճգնաժամ մի շարք երկրներում` ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող[10][11][12]։ Ցածր ծնելիությունը հանգեցնում է տարեց բնակչության համամասնության ավելացմանը և աշխատունակ տարիքի բնակչության համամասնության նվազմանը։ Արդյունքում աշխարհի մի շարք տարածաշրջաններում սկսում են աճել գնանկումային միտումները, որոնք պայմանավորված են բնակչության ծերացման, ժողովրդագրական ճգնաժամի, պահանջարկի փոփոխության և սպառողական ակտիվության նվազման հետ[13]։ Այս ամենը, իր հերթին, կարող է կործանարար ազդեցություն ունենալ Եվրոպայի և Ասիայի զարգացած և հատկապես զարգացող երկրների տնտեսությունների և դրանց միջին դասերի վրա. աշխատունակ բնակչության մասնաբաժնի կրճատումը հանգեցնում է մարդկային կապիտալի ծավալի նվազմանը, թոշակառուների մասնաբաժնի աճը պահանջում է առողջապահության, սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային համակարգի ծախսերի ավելացում։ Կենսաթոշակային ծախսերը կարող են չափազանց ծանր լինել բյուջեի համար, և, հետևաբար, տարեցների խնամքը կարող է ամբողջությամբ ընկնել տնային տնտեսությունների վրա[14][15][16][17][18][19]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 А.Н. Зубец, А.С. Сазанакова. Оценка численности среднего класса в России по итогам 2013 года // журнал «Финансы». — 2014. — № 7. — С. 72−73. Архивировано из первоисточника 30 Նոյեմբերի 2020.
  2. «Global Wealth in 2015: Underlying Trends Remain Positive». Credit Suisse. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  3. Еврепид «Умоляющие»
  4. «Аристотель. Сочинения: В 4 т. Т. 4. — М.: Мысль, 1983. с.376-644». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. [dic.academic.ru/dic.nsf/enc_philosophy/1152/%D0%A1%D0%A0%D0%95%D0%94%D0%9D%D0%98%D0%99 Философия: Энциклопедический словарь. — М.: Гардарики. Под редакцией А. А. Ивина. 2004. ]
  6. 6,0 6,1 «Климова А. А., Говорова А. Д. Средний класс: Россия и Америка» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Средний класс в современной России / Отв. ред. М. К. Горшков, Н. Е. Тихонова; Ин-т социологии РАН. — М.: 2008. — 320 с.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «РБК — Средний класс России: фантом становится реальностью». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. Прохоров Д. В. Самоидентификация российского среднего класса: эмпирический анализ // Вестник Самарского государственного университета. — 2011.
  10. World Population Ageing 2019 // un.org
  11. About Global Aging // globalaginginstitute.org
  12. Why Our World Is Aging // forbes.com
  13. Coming of Age // imf.org
  14. The Demographic Decay of the Modern Europe // cirsd.org
  15. Eastern Europe’s Lethargic Economies // piie.com
  16. Population of Central and Eastern Europe. Challenges and Opportunities // demoscope.ru
  17. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  18. Thailand Economic Monitor — June 2016: Aging Society and Economy // worldbank.org
  19. Economic policy and population change in Thailand // sciencedirect.com

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել