Միջին ուղեղը (լատին․՝ mesencephalon) ֆիլոգենեզի ընթացքում զարգանում է հիմնականում տեսողական ռեցեպտորի ազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն աչքի նյարդավորման հետ։ Այստեղ էլ առաջացել են լսողության կենտրոնները, որոնք հետագայում տեսողական կենտրոնի հետ միաձուլվել են, կազմելով 4 թմբիկներ՝ քառաբլուրներ։ Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին հետին ուղեղում ավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի կեղևում լսողական ու տեսողական կենտրոնների ի հայտ գալուց հետո իրենք են ընկնում ենթակա դրության մեջ և դառնում են ենթակեղևային միջանկյալ կենտրոններ։

Միջին ուղեղ
Մարդու գլխուղեղը

1. Cerebrum - Մեծ կիսագնդեր
2. Mesencephalon - Միջին ուղեղ
3. Pons - Վարոլյան կամուրջ
4. Medulla oblongata - Երկարավուն ուղեղ

5. Cerebellum - Ուղեղիկ
Տեսակգլխուղեղի հատված, օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասcardinal segment of brain?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էգլխուղեղ
Կազմված էcerebral peduncle?
Անատոմիական տեղայնացումուղեղաբուն
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
midbrain development?
MeSHA08.186.211.132.659
Foundational Model of Anatomy61993
Terminologia Anatomica 98A14.1.03.005
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Mesencephalon Վիքիպահեստում
Միջին ուղեղ (անիմացիա)

Միջին ուղեղի անատոմիա

խմբագրել

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի զարգացման պատճառով միջին ուղեղով սկսել են անցնել (ուղեղի կոթոններ) հաղորդչական ուղիներ, որոնք ծայրային ուղեղը կապում են ողնուղեղի հետ (ուղեղի կոթոններ)։
Այսպիսով, մարդու միջին ուղեղում կան՝

 
Հետին և միջին ուղեղը
  1. տեսողական ենթակեղևային կենտրոններ և աչքի մկանները նյարդավորող նյարդերի կորիզներ,
  2. ենթակեղևային լսողական կենտրոններ,
  3. բոլոր այն վերել ու վայրէջ հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղի կեղևը կապում են ողնուղեղի հետ և տարանցիկ (տրանզիտային) կերպով անցնում են միջին ուղեղով,
  4. սպիտակ նյութի խրձեր, որոնք միջին ուղեղը կապում են ուղեղի հարևան մասերին։

Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից՝ քառաբլուրներից և ուղեղի կորություններից։

  • Մեջքային մաս, միջին ուղեղի ծածկը կամ քառաբլուրների թիթեղը (tectum mesencephali s. lamina quadrigemina (BNA))։ Քառաբլուրները թաքնված են մեծ ուղեղի կիսագնդերի և բրտամարմնի հետին ծայրի տակ։ Քառաբլուրների մեջքային երեսը լայնաձիգ և երկայնաձիգ, միմյանց հետ խաչաձևվող ակոսներով բաժանվում են չորս սպիտակ, զույգ-զույգ դասավորված բլրիկների (corpora quadrigemina)։

Վերին երկու բլրիկները (colliculi superiores) տեսողության ենթակեղևային կենտրոններն են, իսկ երկու ստորինները (colliculi inferiores)՝ լսողության ենթակեղևային կենտրոնները։ Նրանց արանքի ակոսում պառկած է էպիֆիզը կամ կոնաձև մարմինը (corpus piniale)։ Յուրաքանչյուր բլրիկ ունի իր, այսպես կոչված, քառաբլուրների բազուկը կամ ոտիկը(brachium (colliculi), որը, գնալով առաջ ու վեր, ուղղվում է դեպի միջանկյալ ուղեղը։

  • Փորային մաս, ուղեղի կոթոններ (pedunculi cerebri), պարունակում է առաջային ուղեղ գնացող բոլոր հաղորդչական ուղիները։

Ուղեղի կոթոնները երկու հաստ կիսագլանաձև սպիտակ փոկեր են, որոնց վրա պարզ երևում են երկայնաձիգ թելերը՝ թեթևակի պարուրաձև ոլորվածքով։

  • Միջին ուղեղի խոռոչը միջին ուղեղային բշտի նախնական խոռոչի մնացորդն է, որն ունի նեղ խողովակի տեսք և կոչվում է սիլվյան ջրածորան (կամ սիլվյան ջրանցք) – aqueductus cerebri (Silvi)։ Սա 1,5 – 2,0սմ երկարությամբ խողովակ է, ներսից ծածկված է էպենդիմով, IV փորոքը միացնում է III փորոքին։ Մեջքային կողմից ջրածորանը սահմանվում է միջին ուղեղի ծածկով, իսկ փորային կողմից՝ ուղեղի կոթոնների ծածկով։

Ներքին կառուցվածք

խմբագրել

Միջին ուղեղի լայնական կտրվածքի վրա տարբերում են ուղեղի ցողունի երեք հիմնական մաս՝

  1. ծածկի թիթեղ (lamina tecti), կազմվում է քառաբլուրներով,
  2. ծածկ (tegmentun), միջին ուղեղի մնացած մասն է, բացի ուղեղի կոթոններից, որոնք կազմում են
  3. միջին ուղեղի փորային հատվածը (pedunculi cerebri) կամ ուղեղի սեփական կոթոնները (crus cerebri)։ Տեսողական ռեցեպտորի ազդեցության տակ միջին ուղեղի զարգացմանը համապատասխան այստեղ գտնվում են զանազան կորիզներ, որոնք կապ ունեն աչքի նյարդավորման հետ։

Սիլվյան ջրածորանը ներսից պատած է կենտրոնական գորշ նյութով, որն ունի ֆունկցիայով կապված է վեգետատիվ համակարգի հետ։ Նրա մեջ ջրածորանի փորային պատի տակ գտնվում են երկու շարժիչ գանգուղեղային նյարդերի կորիզներ՝ ակնաշարժ նյարդի (n. oculomotorius) (III զույգ) և ճախարակային նյարդի (n. trochlearis) (IV զույգ) կորիզները։
Զոմերինգյան նյութը ամբողջ միջին ուղեղի երկայնքով տարածվում է վարոլյան կամուրջից մինչև միջանկյալ ուղեղը։ Իր ֆունկցիայով պատկանում է բրգային համակարգին։ Զոմերինգյան նյութից ցած ընկած կոթոնները պարունակում են մեծ կիսագնդերի կեղևից իջնող երկայնաձիգ նյարդաթելեր, որոնք գնում են դեպի կենտրոնական նյարդային համակարգի համարյա բոլոր ստորին բաժինները (tractus corticorpontinus, corticonuclearis, corticospitalis և այլն)։ Supstantia nigra-ից մեջքայնորեն գտնվող tegmentum – ը պարունակում է բերել թելեր և գորշ նյութի կորիզներ։ Սրանցից ամենակարևորը կարմիր կորիզն է (nucleus ruber)։
Միջին ուղեղի ծածկի (tegmentum) մեջ շարունակվում են նաև ցանցանման գոյացությունները (formatio reticularis) և միջային երկայնաձիգ խուրձը (fasciculus longitudinalis medialis)։ Միջային երկայնաձիգ խուրձն անցնում է միջին գծի երկու կողմերով, անմիջապես սիլվյան ջրածորանի և IV փորոքի գորշ նյութի տակով, և բաղկացած է վերել ու վայրէջ թելերից, որոնք ընթանում են ծածկաողնուղեղային ուղու (tractus tectospinalis) հետ։ Միջային երկայնաձիգ խուրձը ասոցիացիոն կարևոր մի ուղի է, որի միջոցով ակնագնդի մկանների նյարդերի տարբեր կորիզները կապվում են իրար հետ. սրանով են պայմանավորված աչքերի զուգակցված շարժումները աչքի թեքվելու ժամանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  1. Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
  2. Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով