Միրոսլավ Կադլեց (չեխ․՝ Miroslav Kadlec, հունիսի 22, 1964(1964-06-22)[1][2][3], Ուհերսկե Հրադիշտե[4]), չեխոսլովակյան և չեխ ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում։ Չեխիայի ազգային հավաքականի կազմում դարձել է 1996 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Միրոսլավ Կադլեց
Քաղաքացիությունը  Չեխիա և  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1964(1964-06-22)[1][2][3] (60 տարեկան)
Ծննդավայր Ուհերսկե Հրադիշտե[4]
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1971—1983 Չեխոսլովակիա Սլովացկա Սլավիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983—1984 Չեխոսլովակիա Վիտկովիցե 26 (1)
1984—1986 Չեխոսլովակիա Ռուդա Գվեզդա 56 (2)
1986—1990 Չեխոսլովակիա Վիտկովիցե 115 (19)
1990—1998 Գերմանիա Կայզերսլաուտերն 234 (17)
1998—2001 Չեխիա Դռնովիցե 73 (2)
2001—2002 Չեխիա Ստավո Արտիկել 24 (2)
Ազգային հավաքական
1987—1993 Չեխոսլովակիա Չեխոսլովակիայի ազգային հավաքական 38 (1)
1994—1997 Չեխիա Չեխիայի ազգային հավաքական 26 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբ

խմբագրել

Միրոսլավ Կադլեցը «Սլովացկա Սլավիա» թիմի դպրոցի սան է։ Նա իր կարիերան սկսել է «Վիտկովիցեում», հետագայում խաղացել է նաև Խեբի «Ռուդա Գվեզդա» թիմում (համատեղ անցկացրել է 197 խաղ և խփել 22 գոլ)։ 1990 թվականին նա գնացել է խաղալու գերմանական «Կայզերսլաուտերն», որի հետ երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է Գերմանիայի գավաթը և նույնիսկ հայտնվել է երկրորդ Բունդեսլիգայում։ Կարիերան ավարտել է «Դռնովիցե» և «Ստավո Արտիկել» (Բռնո) թիմերում խաղալիս[5]։ Ընդհանուր առմամբ անցկացրել է 528 խաղ և խփել 43 գոլ[6]։

Ազգային հավաքականում

խմբագրել

Չեխոսլովակիայի ազգային հավաքականում Կադլեցն անցկացրել է 38 խաղ և խփել մեկ գոլ[5]։ Նա ելույթ է ունեցել 1990 թվականի աշխարհի առաջնությունում՝ մասնակցելով բոլոր 5 հանդիպումներին[7]։

Չեխիայի հավաքականում նա անցկացրել է 26 հանդիպում, դարձել է մեկ գոլի հեղինակ[5]։

1996 թվականի Եվրոպայի առաջնությունում նա անցկացրել 5 խաղ (երկրորդ դեղին քարտի պատճառով բաց է թողել միայն Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպումը)[8]։ Այդ առաջնության եզրափակիչ խաղում նա նշանակվել էր թիմի ավագ։ Այդ խաղում չեխերը չեն կարողացել նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. գերմանացիները հաղթել են 2-1 հաշվով, իսկ չեխերը նվաճել են արծաթե մեդալներ[9]։

Ընտանիք

խմբագրել

Որդին «Սլովացկո» ակումբի և Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ Միխալ Կադլեցն է, որի գործակալն է ինքը[10]։

Տիտղոսներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 «Miroslav Kadlec - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  6. Strack-Zimmermann, Benjamin. «Miroslav Kadlec». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  7. FIFA.com. «1990 FIFA World Cup Italy ™ - Czechoslovakia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  8. UEFA.com. «История». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  9. UEFA.com. «Czech Republic-Germany | UEFA EURO». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Michal Kadlec - Player profile 20/21». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել