Միրոսլավ Ֆլորիան
Միրոսլավ Ֆլորիան (չեխ․՝ Miroslav Florian, մայիսի 10, 1931[1][2][3], Կուտնա Հորա, Չեխիա[2][4][3] - մայիսի 10, 1996[1][2][3], Պրահա, Չեխիա[4][3]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։ Չեխիայի ժողովրդական արտիստ (1982)։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր (1973)։ Չեխոսլովակ գրողների ասոցիացիայի երկարամյա անդամ։
Միրոսլավ Ֆլորիան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1931[1][2][3] |
Ծննդավայր | Կուտնա Հորա, Չեխիա[2][4][3] |
Վախճանվել է | մայիսի 10, 1996[1][2][3] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխիա[4][3] |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, գրադարանավար, բանաստեղծ, լրագրող, ռադիոհաղորդավար և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄիրոսլավ Ֆլորիանը ծնվել է 1931 թվականին Կուտնա-Գորայում։ Ավարտել է Պրահայի Կարլի համալսարանը[5]։ 1952-1954 թվականներին ծառայել է բանակում, թղթակցել «Československý voják» (Չեխոսլովակիայի զինվոր) ամսագրին։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է Չեխոսլովակիայի ռադիոյում։ 1976 թվականին ընտրվել է Չեխիայի ազգային խորհրդի անդամ։
Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուները՝ «Նշանի մատանի» (1948), «Ճանապարհ դեպի արևը» (1953) կազմում են նրա մտերմիկ և պոեզիային լիրիկան։ 1955 թվականին լույս է տեսել «Մտերիմ ձայն» բանաստեղծական ժողովածուն, այնուհետև «Բաց տուն» (1957), «Գլխապտույտ» (1957) ժողովածուները։ Ֆլորիանին բնորոշ է դեպի առօրյա կյանքն ունեցած հետաքրքրությունը։ Իր բանաստեղծություններում նա անդրադառնում է հասարակական կյանքի խնդիրներին[6]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ, 1973
- Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1975
- Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ, 1982
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Miroslav Florian
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Ֆլորիան» հոդվածին։ |