Միքայել Անտոնյան
հայ նկարիչ
Միքայել Լիպարիտի Անտոնյան (մարտի 16, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 2005, Երևան, Հայաստան), հայ բեմանկարիչ, նկարիչ-ձևավորող, ռեժիսոր։
Միքայել Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 2005 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ, դրամատուրգ և ռեժիսոր |
Կենսագրություն
խմբագրել1951-1952 թվականներին սովորել է Խարկովի նկարչական ուսումնարանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1980 թվականին՝ Մոսկվայի հեռուստաֆիլմերի բարձրագույն դասընթացները։ 1955-1962 թվականներին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի նկարիչ, 1962-1969 թվականներին՝ հայկական հեռուստատեսության նկարիչ ձևավորող, 1997 թվականից՝ Հայֆիլմի կինոդերասանի ստուդիայի դասախոս, 1998 թվականից՝ ՀՊՄՀ դասախոս։
1999 թվականից՝ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս։ Միքայել Անտոնյանի գործերը ցուցադրվել են ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՈրպես ձևավորող
- «Թափառախումբը հեռանում է երկինք», 1976 թվական, Մոսֆիլմ
- «Ֆավորիտ», 1976 թվական, Մոլդովաֆիլմ
- «Զինվորն ու փիղը», 1977 թվական, Հայֆիլմ
- «Կյանքի արմատ», 1977 թվական, Մոլդովաֆիլմ
- «Քաոս», 1973 թվական, Հայֆիլմ
- «Սպիտակ ափեր», 1975 թվական, Հայֆիլմ
- «Ընկեր Փանջունի», 1992 թվական, Հայֆիլմ
- «Կիսանդրի», 1996 թվական, Հայֆիլմ
- «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», 2003 թվական, Հայֆիլմ
- «Նարեկացի որոնելիս»,
Որպես բեմադրող ռեժիսոր
- «Երբ երգում է կյանքը», 1995 թվական, հեռուստաֆիլմ
- «Լուսո տաճար ծովի ափին», 1997 թվական, վավերաֆիլմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.