Միքայել Գյուրջյան
հայ նկարիչ
Միքայել Գաբրիելի Գյուրջյան (փետրվարի 13, 1928[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2000[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1986)։
Միքայել Գյուրջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1928[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 15, 2000[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Հայր | Գաբրիել Գյուրջյան |
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1956 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Ստեղծագործել է հիմնականում բնանկարչության բնագավառում։ Հայրենի բնությունը պատկերել է ազգային իրապաշտպանական արվեստի ավանդույթներով, միաժամանակ ջերմությամբ և քնարականությամբ զուգորդված իր կտավներին հաղորդել իմպրեսիոնիստական լիցք[2]։
Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում[3], Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Միքայել Գյուրջյան (կատալոգ), Ե., 2004:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=7316
- ↑ «zarkfoundation - Միքայել Գյուրջյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
{{cite web}}
: Text "last" ignored (օգնություն)