Միքայել Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել (Միխայիլ) Գուրգենի Գրիգորյան (հուլիսի 3, 1953, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։
Միքայել Գրիգորյան | |
---|---|
հուլիսի 3, 1953 (71 տարեկան) - | |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Պաշտոն | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (2000-2005) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել1974 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարության դպրոցը։ 1987 թվականին ավարտել է Մ. Ի. Կալինինի անվան Հրետանային Ակադեմիան։ 1996 թվականին ավարտել է ՌԴ ԳՇ Ռազմական Ակադեմիան։
Ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում
խմբագրել1970-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել դասակի հրամանատարից մինչև հրետանային բրիգադի հրամանատարի, կորպուսի հրթիռա-հրետանային զորքերի շտաբի պետի պաշտոններ, ԽՍՀՄ ԶՈւ փոխգնդապետ։
Թբիլիսիի բարձրագույն հրետանային դպրոցն ավարտելուց հետո, 1974 թվականին ուղարկվում է Գերմանիա։
1979 թվականի ամռանը ԳԴՀ-ից տեղափոխվում է Նախիջևան (Մոտոհրաձգային գունդ, մարտկոցի հրամանատար, կապիտան)։
1984 թվականին մայոր Միքայել Գրիգորյանը գերազանց գնահատականներով ընդունվում, և 1987 թվականին ավարտում է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Կալինինի անվան հրետանային ակադեմիան։ Նույն թվականի սեպտեմբերից կրկին ծառայության է անցնում Նախիջևանում, որպես հրետանային գնդի շտաբի պետ։
1989 թվականի հոկտեմբերից փոխգնդապետ Գրիգորյանը նշանակվում է Քութայիսի բրիգադի հրամանատար։
Ծառայություն Հայաստանի զինված ուժերում
խմբագրել1992 թվականից ծառայության է անցնում Հայաստանի զինված ուժերում, նշանակվում հրաձգային հատուկ գնդի, ապա վեցերորդ հրետանային բրիգադի հրամանատար[1]։ Եղել է գնդի, բրիգադի կորպուսի հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ։ 2000 թվականի մայիսից մինչև 2005 թվականի օգոստոսը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ՝ ղեկավարելով դաստիարակչական և սոցիալական խնդիրները։
1992 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ ԶՈւ փոխգնդապետ Գրիգորյանին շնորհվում է ՀՀ ԶՈւ Գնդապետի, 1995 թվականի մայիսին Գեներալ-մայորի, իսկ 2002 թվականին Գեներալ-Լեյտենանտի կոչում։
Ներկայումս զբաղեցնում է զորքերի (ուժերի) միավորված խմբավորման հրամանատարի պաշտոնը։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ II աստիճանի «Մարտական խաչ» շքանշան (1999)
- ԼՂՀ II աստիճանի «Մարտական խաչ» շքանշան (2000)
- Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2003)
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997, ՀՀ)
- «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ (2003, ՀՀ)
- «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2003, ՀՀ ոստիկանություն)
- «Լոռվա Ասպետ» պատվո նշան (2000, ՀՀ Լոռու մարզպետարան)
- «Մարշալ Ժուկով» մեդալ (1997, ՌԴ)
- «ԽՍՀՄ Զինված Ուժեր 60» մեդալ (1978, ԽՍՀՄ)
- «ԽՍՀՄ Զինված Ուժեր 70» մեդալ (1988, ԽՍՀՄ)
- «ԽՍՀՄ Զինված Ուժերում անբասիր ծառայության համար» մեդալ (1981, ԽՍՀՄ)
- «Ռազմական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2002, ՌԴ)
- «Կովկասում ծառայության համար» տարբերանշան (2002, ՌԴ)
- «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2012)[2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016)[3]
Ծանոթագրություններ
խմբագրելՄիքայել Գրիգորյանի ծննդյան 50-ամյակին է նվիրված Դավիթ Սարգսյանի և Ռոզա Նազարյանի «Մասիսն այն կողմից» գիրքը (Երևան, «Ոսկան Երևանցի» տպարան, 2004 թ. ISBN 99930-0-072-2)