Միքայել Հովհաննիսյան (գեղանկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Միքայել Արարատի Հովհաննիսյան (ծնվ․՝ 1938, օգոստոսի 26, գ․ Արամուս, Կոտայքի մարզ), հայ գեղանկարիչ, մանկավարժ։
Միքայել Հովհաննիսյան | |
---|---|
Ի ծնե | Միքայել Արարատի Հովհաննիսյան |
Ծնվել է | 1938, օգոստոսի 26 |
Ծննդավայր | գ․ Արամուս, Կոտայքի մարզ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1958), Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը (1965)։ 1965-1997 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
1979 թվականին, նկարիչներ Անատոլի Գրիգորյանի և Զուլում Գրիգորյանի համահեղինակությամբ, ձևավորել է Սարդարապատի ազգագրական թանգարանի նիստերի դահլիճը։
Ստեղծագործություններ
խմբագրելՀովհաննիսյանի ստեղծագործություններին բնորոշ են հոգեբանական լարվածությունը և կերպարային հավաստիությունը.
- Մոր դիմանկար, 1981
- Սեդայի դիմանկար, 1986
- «Զոհվածների հիշատակին» հորինվածք, 1982
- «Լուսաբաց» հորինվածք, 1986
1970-ական թվականներից Հովհաննիսյանի արվեստում ի հայտ են գալիս մարդու և առարկայական աշխարհի էքսպրեսիվ վերացարկման նշանային իմաստավորումներ.
Ցուցահանդեսներ
խմբագրել1962-ից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների
- Հայ նկարիչների խմբի հետ՝ ԳՖՀ-ում (1976)
- Հոլանդիայում (1979)
- Լյուքսեմբուրգում (1981)
Անհատական՝
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |