Միքայել Տեր-Գրիգորյան
Միքայել Տեր-Գրիգորյան (1827[1] - 1868[1][2]), հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։
Միքայել Տեր-Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1827[1] |
Վախճանվել է | 1868[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, հասարակական գործիչ և բժիշկ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադառնալով Թիֆլիս՝ զբաղվել է բժշկությամբ, եղել Կովկասյան բժշկության ընկերության իսկական անդամ, հիմնադրել է աղջիկների դպրոց, ընտրվել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, մասնակցել հայ թատրոնի հիմնադրմանը։ Գրել է 10 պիես (մեծ մասամբ՝ անտիպ), նրանցում պատկերել է Թիֆլիսի հայկական միջավայրի ցածր խավերի կյանքն ու կենցաղը, բարոյական արժեքների վերացումը բուրժուական իրականության մեջ, քաղքենի ընտանիքների բարքերը, նրանց սնանկացումը։ Առաջին՝ «Դալալ Ղաղո» պիեսը բեմադրվել է 1863 թ., Գաբրիել Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր» է կատակերգության հետ միաժամանակ։ Միքայել Տեր-Գրիգորյանի բոլոր պիեսները («Պեպոյի տկճուրը», «Վույ քի իմ վեչիր», «Հարս ու կեսուր», «Ո՞վ է մեղավոր», «էշը կդատե, ձին կուտե», «Նինոյի նշնվիլը», «Խոտորնակին խոտորնակ») խաղացվել են հայաշատ վայրերում, իսկ երկուսը՝ նաև տպագրվել («էս էլ քի մոցիքլութին․․․», 1866 թ., «Պառվներուն խրատ», 1879 թ.)։ Ներկայացումներում հանդես են եկել նշանավոր դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը և այլք։ Միքայել Տեր-Գրիգորյանի ստեղծագործությունները նպաստել են հայ կենցաղային դրամայի ու կատակերգության զարգացմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4797
- ↑ «Zarkfoundation - Միքայել Տեր-Գրիգորյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 666)։ |