Միքայել VIII Պալեոլոգոս (1224, Նիկիայի կայսրություն - դեկտեմբերի 11, 1282, Թրակիա, Բուլղարիա), կայսր 1261 թվականից։ Պալեոլոգոսների դինաստիայի հիմնադիրը։

Միքայել VIII Պալեոլոգոս
հուն․՝ Μιχαήλ Η΄ Παλαιολόγος
Դիմանկար
Ծնվել է1224
ԾննդավայրՆիկիայի կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 11, 1282
Մահվան վայրԹրակիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն և Նիկիայի կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինTheodora Palaiologina?
Ծնողներհայր՝ Andronikos Palaiologos?, մայր՝ Theodora Angelina Palaiologina?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներManuel Palaiologos?, Անդրոնիկոս II Ավագ, Konstantinos Palaiologos?, Irene Palaiologina?, Anna Palaiologina?, Eudokia Palaiologina?, Theodorus Palaiologos?, Euphrosyne Palaiologina? և Մարիա Պալեոլոգինա
 Michael VIII Palaiologos Վիքիպահեստում

Նիկիայի Լասկարիդների կայսրության զորավարներից էր։ 1258 թվականին ընտրվել է Նիկիայի անչափահաս կայսր Հովհաննես IV Լասկարիսի (1258-1261) կայսերակից, իսկ 1259 թվականի սկզբին՝ կայսր։ 1261 թվականին Միքայել VIII-ի զորքերը գրավել են Կ․ Պոլիսը, վերացրել խաչակիրների հիմնած Լատինական կայսրությունը։ Միքայել VIII հռչակվել է Բյուզանդիայի կայսր՝ վերականգնելով 1204 թվականից ընդհատված Բյուզանդական կայսրությունը։ Երկրի ներքին և արտաքին ծանր վիճակից դուրս գալու ելքը համարել է դաշինքը Արևմուտքի հետ՝ դրա անհրաժեշտ պայման դիտելով եկեղեցիների միությունը, որն իրագործվել է 1274 թվականին (պապի գերիշխանությամբ)։ Սակայն միությունը ձևական բնույթ էր կրում, պապը չէր իրագործում իր պարտավորությունները Բյուզանդիայի հանդեպ, իսկ կայսրության տարբեր խավերի ներկայացուցիչները չէին ընդունում միությունը։ Հ. Բարթիկյան

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել VIII Պալեոլոգոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 624