Միքելե Պլաչիդո
Միքելե Պլաչիդո (իտալ.՝ Michele Placido, մայիսի 19, 1946[1][2], Ասկոլի Սատրիանո, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա), իտալացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով (1992 թ., 2005 թ.)։
Միքելե Պլաչիդո իտալ.՝ Michele Placido | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1946[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Ասկոլի Սատրիանո, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա և CSC? |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Federica Vincenti? |
Երեխա(ներ) | Վիոլանտե Պլաչիդո և Brenno Placido? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄիքելե Պլաչիդոն ծնվել է Ասկոլի Սատրիանո քաղաքի աղքատ ընտանիքներից մեկում։ Նա հայտնի ավազակապետ Կարմինե Կրոկկոյի սերունդներից է։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հռոմի ոստիկանությունում, որի շարքերում էլ մասնակցել է 1968 թվականին տեղի ունեցած Հռոմի Վալլե Ջուլիայի փողոցային մարտերին։ Այնուհետև հրապուրվել է թատրոնով և հեռանալով ոստիկանությունից, ընդունվել է դրամատիկական արվեստների ակադեմիա։
Առաջին անգամ բեմում հանդես է եկել 1969 թվականին։ Կինոդեբյուտը կայացել է 1972 թվականին նկարահանված «Պիշոտիի գործը» կինոնկարում։ Հետագայում նկարահանվել է մի շարք հայտնի ռեժիսորների ֆիլմերում։ 1970-ական թվականներին նկարահանվել է «Ժողովրդական սիրավեպ» (1974 թ.), «Աստված իմ, որքան եմ ես ցածրացել» (1974 թ.), «Ընտանեկան մեղքեր» (1975 թ.), «Աստվածային արարած» (1975 թ.), «Հաղթական քայլերգ» (1976 թ.), «Էռնեստո» (1978 թ.), «Կոռլեոնե» (1978 թ.), «Ծնկի եկած մարդը» (1979 թ.), «Թռիչք դեպի դատարկություն» (1980 թ.), «Երեք եղբայր» (1981 թ.) և այլ կինոնկարներում։
Միքելե Պլաչիդոյին մեծ ճանաչում բերեց կոմիսար Կորադո Կատանիի դերը «Ծովահրեշ» (1984-1989 թթ.) հեռուստասերիալում, որի չորս եթերաշրջաններում գլխավոր դերով հանդես է եկել նա։ Հեռուստասերիալը մեծ մասսայականություն էր վայելում նաև ԽՍՀՄ-ում։ Հետաքրքիր է այն, որ «Ծովահրեշ»-ին զուգահեռ, նա նկարահանվել է նաև «Կապ պիցերիայի միջոցով» (1985 թ.) կինոնկարում, որտեղ նրա կերտած կերպարը կոմիսար Կատանիի հակապատկերն էր՝ մաֆիայի վարձու մարդասպան։
1991 թվականին Միքելե Պլաչիդոն նկարահանվել է խորհրդային «Աֆղանական բեկում» կինոնկարում ` կերտելով խորհրդային սպայի դերը։ Նրա հետագա աշխատանքներից են «Ջովաննի Ֆալկոնե» (1993 թ.), «Լամերիկա» (1994 թ.), «Գայլուհին» (1996 թ.), «Անծանոթուհին» (2006 թ.) և այլ ֆիլմեր։ Որպես ռեժիսոր նկարահանել է «Սրտակից ընկերուհիներ» (1992 թ.), «Սովորական հերոս» (1995 թ.), «Կորած սեր» (1998 թ.), «Դու ամենուր ես» (2004 թ.), «Կրիմինալ սիրավեպ» (2005 թ.), «Վալլանցասկա - չարի հրեշտակները» (2010 թ.), «Ընտրություն» (2015 թ.) և այլ ֆիլմեր, որոնց մի մասի սցենարի հեղինակը նույնպես ինքն է։
Անձնական կյանք
խմբագրելՄիքելե Պլաչիդոն ամուսնացել է երեք անգամ։ Նա երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Սիմոնետա Ստեֆանելիի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երեք երեխա։ Դուստրը՝ Վիոլանտե Պլաչիդոն այժմ դերասանուհի է։ Ամուսնալուծվել են 1994 թվականին։
2012 թվականին Միքելե Պլաչիդոն ամուսնացել է դերասանուհի Ֆեդերիկա Վինչենտիի հետ։ Նրանց որդին ծնվել էր 2006 թվականին։ Միքելե Պլաչիդոն ունի նաև մեկ ապօրինի որդի՝ դերասանուհի Վիրջինիա Ալեքսանդրեից։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԴերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1972 | Պիշոտիի գործը | Il caso Pisciotta | Ամերիգո Լո Ջակոնո |
1973 | Իմ կինը սիրո մարմնացումն է | Mia moglie, un corpo per l'amore | - |
1973 | Սև ձեռքը | La mano nera | Անտոնիո Տուրիս |
1973 | Պատանին | Il picciotto | Ռոզարիո Մանդալա |
1973 | Գող Թերեզան | Teresa la ladra | Տոնինո Սանտիտա |
1974 | Աստված իմ, որքան եմ ես ցածրացել | Mio Dio, come sono caduta in basso! | Սիլվանո Պենաչինի |
1974 | Ժողովրդական սիրավեպ | Romanzo popolare | Ջովաննի Պիզուլլո |
1974 | Մովսես | Moses the Lawgiver | Կալեբ |
1974 | Կատաղի Ռոլանդը | Orlando furioso | - |
1974 | Դատավարություն առանց նախաքննության | Processo per direttissima | Ստեֆանո Բալդինի |
1975 | Աստվածային արարած | Divina creatura | Մարտինո Ջիոնդելլի |
1975 | Ընտանեկան մեղքեր | Peccati in famiglia | Միլո |
1976 | Հաղթական քայլերգ | Marcia trionfale | Պաոլո Պասերի |
1976 | Ագնեսան գնում է դեպի մահ | L'Agnese va a morire | Թոմ |
1976 | Գերուհին | La orca | Միքելե Տուրիսի |
1976 | Անմիտ վախ | E tanta paura | տեսուչ Գասպար Լոմենզո |
1977 | Հրեշը | Oedipus orca | Միքելե Տուրիսի |
1977 | «Կլյայնհոֆ» հոթելը | Kleinhoff Hotel | Պեդրո |
1977 | Լողափի տնակը | Casotto | Վինչենցինո |
1977 | Դեղին գիշերազգեստով աղջիկը | La ragazza dal pigiama giallo | Անտոնիո Ատոլինի |
1978 | Ես պատկանում եմ ինձ | Io sono mia | Ջիաչինտո |
1978 | Կոռլեոնե | Corleone | Միքելե Լաբրուզո |
1978 | Էռնեստո | Ernesto | - |
1978 | Յերմա | Yerma | Վիկտոր |
1979 | Վագրեր շրթներկում (Վայրի անկողիններ) | Letti selvaggi | Անջելո |
1979 | Ծնկի եկած մարդը | Un uomo in ginocchio | Անտոնիո Պլատամոնտե |
1979 | Բացատ | Il prato | Էնցո |
1979 | Շաբաթ, կիրակի և ուրբաթ | Sabato, domenica e venerdì | Մարիո |
1980 | Թռիչք դեպի դատարկություն | Salto nel vuoto | Ջովաննի Շաբոլա |
1980 | Լուլու | Lulu | Շվարց |
1980 | Ֆոնտամարա | Fontamara | Բերարդո Վիոլա |
1980 | Երեք եղբայր | Tre fratelli | Նիկոլա Ջուրաննա |
1981 | Աղավնյակի թևերը | Les ailes de la colombe | Սանդրո |
1981 | Բեռնատար նավը | Cargo | Ջովաննի |
1982 | Շոպեն | Sciopèn | Ֆրանչեսկո Մարիա Վիտալե |
1983 | Արս-Ամանդի, կամ Սիրո արվեստ | Ars amandi | Մակարիուս |
1984 | Ծովահրեշ | La piovra | կոմիսար Կորադո Կատանի |
1984 | Սարսափելի սիրեկանները | Les amants terribles | Սերջիո |
1985 | Կապ պիցերիայի միջոցով | Pizza Connection | Մարիո Ալոյա |
1985 | Ծովահրեշ 2 | La piovra 2 | կոմիսար Կորադո Կատանի |
1986 | Հանրախանութ | Grandi magazzini | մենեջեր |
1986 | Ամառային գիշեր` հունական կիսադեմով, նշաձև աչքերով և ռեհանի բույրով | Notte d'estate con profilo greco, occhi a mandorla e odore di basilico | Ջուզեպե Կատանիա |
1987 | Ծովահրեշ 3 | La piovra 3 | կոմիսար Կորադո Կատանի |
1987 | Ծանոթացիր մտերմուհուս հետ | Ti presento un'amica | Լեոնելո |
1988 | Ախ, որքան հիասքանչ են այս սպիտակները | Come sono buoni i bianchi (Ya bon les blancs) | Միշել |
1988 | Մեծ գործ | Big Business | Ֆաբիո Ալբերիչի |
1988 | Ընդմիշտ Մերի | Mery per sempre | Մարկո Տերզի |
1988 | Պարադիզո փողոցը | Via Paradiso | Ֆրանչեսկո |
1989 | Ծովահրեշ 4 | La piovra 4 | կոմիսար Կորադո Կատանի |
1991 | Թմրապատերազմներ. Կոկաինային պայմանագիր | Drug Wars: The Cocaine Cartel | Ռոբերտո Չավես |
1991 | Աֆղանական բեկում | Афганский излом (Afghan breakdown) | մայոր Միխայիլ Բանդուրա |
1992 | Սենսացիա | Scoop | Մարկո Բոնիլլի |
1992 | Սրտակից ընկերուհիներ | Le Amiche del cuore | Պադրե դի Սիմոնա |
1992 | Հարգարժան մարդ | Uomo di rispetto | Նինո |
1993 | Չորս խիզախներ | Quattro bravi ragazzi | Մարկիոնի |
1993 | Ջովաննի Ֆալկոնե | Giovanni Falcone | Ջովաննի Ֆալկոնե |
1994 | Լամերիկա | Lamerica | Ֆիորե |
1994 | Հայր և որդի | Padre e figlio | Կորադո |
1995 | Ոստիկանը | Poliziotti | Կարելլա |
1995 | Սովորական հերոս | Un eroe borghese | Սիլվիո |
1996 | Գայլուհին | La lupa | Մալերբա |
1997 | Ռեկետ | Racket | Գվիդո Ջիրոզա |
1998 | Բավականություն | Le Plaisir (et ses petits tracas) | Կառլո |
1998 | Առաքելություն | La missione | Պադրե Ռամբոնի |
1998 | Կորսված սեր | Del perduto amore | Դոն Ժերարդո |
1998 | Կեղտոտ սպիտակեղեն | Panni sporchi | Ֆուրիո Կիմին |
1999 | Կերակրողը | La balia | - |
1999 | Լավ մարդը | Un uomo perbene | Էնցո Տորտորա |
1999 | Քամված հող | Terra bruciata | Սալվատորե |
2000 | Անվճար ձուկ | Liberate i pesci! | Միքելե Վերիո |
2000 | Հայր Պիո. Երկնքի և երկրի միջև | Padre Pio: Tra cielo e terra | Պիո դա Պիետրալչինի |
2002 | Առևանգվածը | Il sequestro Soffiantini | Ջուզեպե Սոֆիանտինի |
2002 | Դրախտը որոնելիս | Searching for Paradise | Ջորջիո Մատտեյ |
2003 | Այնտեղ, ուր գտնվում է հոգին | Il posto dell'anima | Սալվատորե |
2003 | Սորայա | Soraya | Էնրիկո Մատտեյ |
2004 | Կրկնվող սեր | L'amore ritorna | Բիանկո |
2004 | Արյան համը | L'odore del sangue | Կառլո |
2005 | Կրիմինալ սիրավեպ | Romanzo criminale | Պադրե Ֆրեդո |
2006 | Մնաս բարով, սիրելիս | Arrivederci amore, ciao | Անեդա |
2006 | Կայման | Il caimano | Սիլվիո Բերլուսկոնի |
2006 | Թագավոր 2. Մարդ մնացած Հռոմի պապը | Karol, un Papa rimasto uomo | դոկտոր Ռենատո Բուզոնետի |
2006 | Անծանոթուհին | La sconosciuta | Մուֆֆա |
2006 | Անապատի վարդերը | Le rose del deserto | Սիմոնե |
2006 | Սեքս կատակերգություն | Commediasexi | Սալվատորե Լիսասսի |
2007 | Միակ մետրը | SoloMetro | Էնրիկո Ալվարի |
2007 | Պիանո, սոլո | Piano, solo | Ջովաննի |
2007 | 2061. Բացառիկ տարի | 2061: Un anno eccezionale | կարդինալ Բոնիֆացիո |
2008 | Վերջին հովանավորը | L'ultimo padrino | Բեռնարդո |
2008 | Պանի Շնայդրովայի վիշտը | Smutek paní Snajdrové | - |
2008 | Նախագահ Ալդո Մորո | Aldo Moro - Il presidente | Ալդո Մորո |
2008 | Պարտվածների արյունը | Il sangue dei vinti | Ֆրանկո Դոջլիանի |
2008 | Երազանք` իտալական ձևով | Il grande sogno | Անդրեա |
2009 | Բաարիա | Baarìa | կոմունիստ |
2009 | Նորապսակները | Oggi sposi | Սաբինո |
2010 | Ծնողներ և երեխաներ. Թափահարել օգտագործելուց առաջ | Genitori & figli - Agitare bene prima dell'uso | Ալբերտո |
2011 | Սեր. Կիրառման հրահանգներ | Manuale d'amore 3 | Ավգուստինո |
2011 | Իմ ընկերները. Ինչպես ամեն ինչ սկսվեց | Amici miei - Come tutto ebbe inizio | Դուչչիո Վիլլանի դի Մասի |
2012 | Տուլպա | Tulpa - Perdizioni mortali | - |
2012 | Նայողը | Le guetteur | Ջովաննի |
2012 | Կեցցե Իտալիան | Viva l'Italia | Միքելե |
2012 | Վիժվածքների ռասան | Razza bastarda | Սիլվեստրի |
2012 | Իտակեր - Իտալացիներին արգելված է | Itaker - Vietato agli italiani | - |
2013 | Թռիչք. Դոմենիկո Մոդունոյի մեծ պատմությունը | Volare - La grande storia di Domenico Modugno | Վիտտորիո դե Սիկա |
2013 | Տրիլուսա. Սիրո և պոեզիայի պատմություն | Trilussa - Storia d'amore e di poesia | Տրիլուսա |
2014 | Ապրիր լեգենդով | Living Legends | Քրիստիանո Նեգրի |
2015 | Ընտրություն | La scelta | Էմիլիո Նիկոտրի |
Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1992 | Սրտակից ընկերուհիներ | Le Amiche del cuore |
1995 | Սովորական հերոս | Un eroe borghese |
1998 | Կորսված սեր | Del perduto amore |
2002 | Սեր անունով ճանապարհորդությունը | Un viaggio chiamato amore |
2004 | Դու ամենուր ես | Ovunque sei |
2005 | Կրիմինալ սիրավեպ | Romanzo criminale |
2008 | Երազանք` իտալական ձևով | Il grande sogno |
2010 | Վալլանցասկա - Չարի հրեշտակները | Vallanzasca - Gli angeli del male |
2012 | Նայողը | Le guetteur |
2013 | Վենետիկ 70. Ապագայի վերաբեռնավորում | Venice 70: Future Reloaded |
2015 | Ընտրություն | La scelta |
2016 | 7 րոպե | 7 minuti |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելե Պլաչիդո» հոդվածին։ |