Մի վշտանա
Մի վշտանա (վրաց.՝ არ იდარდო!, ռուս.՝ Не горюй!), խորհրդային կատակերգա-դրամատիկական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1969 թվականին՝ Գեորգի Դանելիայի կողմից։ Ֆիլմն իրենից ներկայացնում է ֆրանսիացի գրող Կլոդ Տիլյոյի «Իմ քեռի Բենժամենը» վեպի ազատ էկրանավորումը, որի գործողությունները տեղափոխվել են 19-րդ դարի վերջերի Վրաստան։
Մի վշտանա ռուս.՝ Не горюй! | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն, դրամա և հումորային դրամա |
Թվական | դեկտեմբերի 22, 1969[1][2], մայիսի 8, 1970 և 1969 |
Լեզու | ռուսերեն և վրացերեն |
Ռեժիսոր | Գեորգի Դանելիա |
Սցենարի հեղինակ | Ռեզո Գաբրիաձե |
Դերակատարներ | Վախթանգ Կիկաբիձե, Անաստասիա Վերտինսկայա, Դավիթ Աբաշիձե, Եվգենի Լեոնով, Սերգո Զաքարիաձե, Սոֆիկո Ճիաուրելի, Վերա Անջափարիձե, Կառլո Սականդելիձե, Զուրաբ Քափիանիձե[3] և Արիադնա Շենգելայա[3] |
Օպերատոր | Վադիմ Յուսով |
Երաժշտություն | Գիա Կանչելի |
Պատմվածքի վայր | Վրաստան |
Կինոընկերություն | Վրացֆիլմ և Մոսֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
Սյուժեն
խմբագրելՎրաստան, 19-րդ դարի վերջեր... Բենջամեն Գլոնտին ուսանելով բժշկի մասնագիտությունը, վերադարձել է հայրենի քաղաք։ Նա բոլորովին չի շտապում վճարել ուսման համար վերցված պարտքերը և բուժել հիվանդներին, այլ ժամանակն անց է կացնում ընկերների հետ՝ խրախճանքներով ու խնջույքներով։
Մեծ ընտանիքի և դրան գումարած Բենջամենի հոգսը ընկած է նրա քրոջ՝ Սոֆիկոյի ուսերին։ Փորձելով խելքի բերել եղբորն ամուսնությամբ, նա Բենջամենին ցանկանում է միավորել տեղացի ունևոր դեղագործի դստեր հետ։ Բենջամենի անհոգ կյանքն անսպասելիորեն բարդանում է։
Դերասանական կազմ
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Վախթանգ Կիկաբիձե | Բենջամեն Գլոնտի |
Սերգո Զաքարիաձե | Լևան Ցինցաձե |
Սոֆիկո Ճիաուրելի | Սոֆիկո |
Անաստասյա Վերտինսկայա | Մերի Ցինցաձե |
Վերիկո Անջափարիձե | Կոկի Կալանդաձեի մայրը |
Արիադնա Շենգելայա | իշխանուհի, գեներալի կինը |
Դավիթ Աբաշիձե | գեներալ Վախվարի |
Գեորգի Քավթառաձե | Լուկա |
Իպոլիտ Խվիչիա | Սանդրո |
Բաադուր Ծուլաձե | ձկնորս Վանո |
Լիա Գուդաձե | Մարգո, Վանոյի կինը |
Կառլո Սականդելիձե | փաստաբան Դոդո |
Կոտե Դաուշվիլի | հայր |
Եվգենի Լեոնով | զինվոր Եգոր Զալետաև |
Մհեր Մկրտչյան | թուրք մաքսանենգ |
Սերգեյ Ֆիլիպով | Էրոս, սափրիչ |
Մերաբ Կոկոչաշվիլի | պորուչիկ Ալեքս Իշխնելի |
Աբեսալոմ Լորիա | Սավլե |
Եկատերինա Վերուլաշվիլի | Թամար |
Իա Նինիձե | Ցիցինո |
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ռևազ Գաբրիաձե | սցենարիստ |
Գեորգի Դանելիա | ռեժիսոր |
Վադիմ Յուսով | օպերատոր |
Գիա Կանչելի | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ըստ Գեորգի Դանելիայի խոսքերի, կինոնկարը բացասաբար է ընդունվել Լեոնիդ Գայդայի և Սերգեյ Փարաջանովի կողմից, սակայն այն բարձր է գնահատել Ֆեդերիկո Ֆելինին[4]։
- Այս ֆիլմում առաջին անգամ տիտրերում նշվել է Ռենե Խոբուա անունը։ Այս անունով մարդը երբեք չի նկարահանվել Դանելիայի ֆիլմերում, սակայն մշտապես հիշատակվել է նրա բոլոր ֆիլմերի տիտրերում[5]։
- Նույն 1969 թվականին թողարկվել է նաև ֆրանսիացի ռեժիսոր Էդուար Մոլինարոյի «Իմ քեռի Բենժամենը» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես են եկել Ժակ Բրելն ու Կլոդ Ժադը։