Մլադեն Բոյինովիչ (սերբ.՝ Младен Бојиновић / Mladen Bojinović, հունվարի 17, 1977(1977-01-17)[1], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի սերբ հանդբոլիստ, ֆրանսիական «Տրամբլե» ակումբի ու Սերբիայի հավաքականի կենտրոնական հետին խաղացող։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, ազգային ու հանրապետական առաջնությունների բազմակի չեմպիոն։

Մլադեն Բոյինովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Младен Бојиновић
Ազգություն՝սերբ
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Սերբիա,  ՀՍՖՀ և  Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 17, 1977 (47 տարեկան)
Ծննդավայր՝Հարավսլավիա Բանյա Լուկա Հարավսլավիա
Ակումբ՝1995-1999 Պարտիզան Բելգրադ
1999-2000 Ադեմար Լեոն
2000-2001 Բիդասոա Իրուն
2001-2002 Բարսելոնա
2002-2012 Մոնպելյե
2012-2015 Պարի Սեն Ժերմեն
2015 Բորաց Բանյա Լուկա
2015- Տրամբլե
Հասակ՝202 սմ
Քաշ՝101 կգ

Կենսագրություն

խմբագրել

Մլադեն Բոյինովիչը ծնվել է 1977 թվականի հունվարի 17-ին Հարավսլավիայի Բանյա Լուկա քաղաքում։ Հանդբոլով զբաղվել սկսել է դեռ վաղ մանկությունից, իսկ 10 տարեկան հասակում ընդգրկվել է տեղի «Բորաց» ակումբի պատանեկան կազմում։ Ավելի ուշ՝ 1994 թվականին, տեղափոխվել է «Յագոդինա» ակումբ։

Մեծահասակների պրոֆեսիոնալ մակարդակում Մլադեն Բոյինովիչի դեբյուտը կայացել է 1995 թվականին՝ միանալով մայրաքաղաքի «Պարտիզան» ակումբին։ Այդ ժամանակ էլ նա արժանացել է իր առաջին տիտղոսներին. 1998 թվականին հաղթել է Հարավսլավիայի գավաթի առաջնությունում, 1999 թվականին՝ Հարավսլավիայի առաջնությունում (1996 թվականին նա դարձել է Հարավսլավիայի ազգային առաջնության արծաթե մեդալակիր)։ 1999/2000 մրցաշրջանում խաղացել է իսպանական «Ադեմար Լեոն» ակումբի կազմում, որի հետ մասնակցել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպիոնների լիգային։ Հաջորդ մրցաշրջանում իսպանական «Բիդասոա Իրուն» ակումբի կազմում հասել է մինչև Եվրոպայի գավաթի առաջնության կիսաեզրափակիչ[2]։

Հաջող ելույթների շնորհիվ Մլադեն Բոյինովիչն ընդգրկվում է Հարվսլավիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և մասնակցում 2001 թվականի աշխարհի առաջնությանը, որ անցկացվում էր Ֆրանսիայում. հարավսլավացիներին հաջողվել է դուրս գալ խմբից երկրորդ տեղում՝ զիջելով միայն ֆրանսիացիներին, որից հետ փլեյ-օֆֆում հաջողության հասան Իսլանդիայի ու Իսպանիայի հավաքականների նկատմամբ։ Կիսաեզրափակչում Հարավսլավիայի հավաքականը պարտություն է կրում Շվեդիայից, սակայն երրորդ տեղի համար խաղում հաղթում է Եգիպտոսի հավաքականին՝ վաստակելով բրոնզե մեդալ։

2001/02 մրցաշրջանը Մլադեն Բոյինովիչն անցկացրել է իսպանական «Բարսելոնա» ակումբում, որտեղ խաղում էր նաև իր հայրենակից Իվան Լապչևիչը։ «Բարսելոնան» հաղթել է քագավորի գավաթի առաջնությունում, ինչպես նաև հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջել է գերմանական «Կիլ» ակումբին[3]։

2002 թվականին Մլադեն Բոյինովիչը տեղափոխվում է Ֆրանսիա՝ դառնալով ֆրանսիական «Մոնպելյե» առաջատար ակումբի խաղացող։ Այդ ակումբի կազմում նա խաղացել է տասը մրցաշրջան։ 2003 թվականին ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայում։ 2004 թվականին «Մոնպելյեն» փորձել է կրկնել նախորդ տարվա նվաճումը. Եվրոպայի գավաթի առաջնության խաղերում ակումբը խփել է 30 գոլ, սակայն 1/8 եզրափակչում պարտություն է կրել Սեգեդի «Պիկ» ակումբից[4]։ «Մոնպելյեի» կազմում Բոյինովիչն ինը անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, յոթ անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթակիր, ութ անգամ հաղթել է Ֆրանսիական լիգայի գավաթի առաջնությունում։ Մլադեն Բոյինովիչի համար ամենահաջողը համարվում է 2007/08 մրցաշրջանը, երբ նա Չեմպիոնների լիգայի 12 խաղերում խփել է 78 գոլ (միջինը 6,5 գոլ խաղում)։ Այնուամենայնիվ, թիմը հասել է միայն մինչև կիսաեզրափակիչ[5][6]։

2012-2015 թվականներին Մլադեն Բոյինովիչը հանդես է եկել ավելի քիչ տիտղոսներ ունեցող «Պարի Սեն Ժերմեն» ֆրանսիական ակումբում։ Ավելի ուշ մի որոշ ժամանակով վերադարձել է «Բորաց» ակումբ, որտեղ նա սկսել էր իր կարիերան։ Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիական «Տրամբլե» ակումբ։

Նվաճումներ

խմբագրել
 
Մլադեն Բոյինովիչը «Մոնպելյե» ակումբի կազմում 2007 թվականին

Հավաքականի կազմում

խմբագրել
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2001

Ակումբների կազմում

խմբագրել
  • Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպիոնների լիգայի հաղթող - 2003
  • Հարավսլավիայի չեմպիոն - 1999
  • Հարավսլավիայի փոխչեմպիոն - 1996
  • Հարավսլավիայի գավաթակիր - 1998
  • Թագավորի գավաթի առաջնության հաղթող - 2002
  • Ֆրանսիայի չեմպիոն - 2003, 2004, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2011, 2012
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2003, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2012
  • Ֆրանսիական լիգայի գավաթակիր - 2004, 2005, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://pantheon.world/profile/person/Mladen_Bojinović
  2. «EHF European Cup 2000/01 - Clubs - Bidasoa Irun». Europeancup.eurohandball.com. Վերցված է 13. 3. 2011.-ին.
  3. «EHF European Cup 2001/02 - Clubs - FC Barcelona». Europeancup.eurohandball.com. Վերցված է 13. 3. 2011.-ին.
  4. «EHF Champions League 2003/04 - Montpellier+HB». Ehfcl.com. Վերցված է 13. 3. 2011.-ին.
  5. «EHF Champions League 2004/05 - Montpellier+HB». Ehfcl.com. Վերցված է 13. 3. 2011.-ին.
  6. «EHF Champions League 2007/08 - Mladen+Bojinovic». Ehfcl.com. Վերցված է 13. 3. 2011.-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մլադեն Բոյինովիչ» հոդվածին։