Մկաններ
Մկանների կառուցվածքը և նշանակությունը
խմբագրելՄկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։
Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։
Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։
Մկանների ֆունկցիան
խմբագրելՄիջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։
Մկանների հիմնական խմբերը
խմբագրելՄկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։ Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։
Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զարույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փակվելուն ու բացվելուն, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։
Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին։ Օրինակ կրծքի մեծ մկանը մասնակցում է վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։
Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։
Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ։
Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։
Մկանների աշխատանքը
խմբագրելՄկանը կծկվելիս կատարում է մեխանիկական աշխատանք։ Մեր կատարած բազմազան շարժումները, աշխատանքային գործունեությունը պայմանավորված են մկանների աշխատանքով։ Մկանի կատարած աշխատանքի մեծությունը կախված է մկանի ուժից և նրա երկարությունից։ Որքան հաստ և երկար է մկանը, այնքան նա ուժեղ է։
Մկանի յուրաքանչյուր կծկում պահանջում է էներգիա։ Այդ էներգիայի աղբյուրն օրգանական միացությունների, գլխավորապես ածխաջրերի քայքայումն ու օքսիդացումն է։ Մկանաթելերում օրգանական նյութերը ենթարկվում են քիմիական փոխարկումների, որի օղակներում մասնակցում է թթվածինը։ Որպես արդյունք առաջանում է ածխաթթու գազ, ջուր և անջատվում է էներգիա։ Մկանների արյունատար անոթներով հոսող արյունը նրանց անընդհատ մատակարարում է օրգանական միացություններ և թթվածին, հեռացնում քայքաման արգասիքները։
Մկանների գործունության նյարդային կարգավորումը
խմբագրելԿմախքային մկանները նյարդավորող շարժանեյրոնները գտնվում են գլխուղեղում և ողնուղեղում։ Նրանք նյարդային ազդակներ են հաղորդում մկաններին, ապահովելով նրանց ռեֆլեքսային ռեակցիաների իրականացումը։
Կամային շարժողական գործողության բոլոր ձևերը, սկսած պարզ քայլքից մինչև ֆիզիկական ծանր աշխատանքի կատարումը, ղեկավարում են մեծ կիսագնդերի կեղևով։ Կեղևի շարժողական կենտրոնի նեյրոնների որոշ խումբ պատասխանատու է պարզ ռեֆլեքսների, մեկ այլ խումբ՝ ավելի բարդ շարժումների, իսկ երրորդները՝ նուրբ շարժումների իրականացման համար։ Կեղևի շարժողական գոտու մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին, այլ շարժումների ճշտության աստիճանին։
Կեղևի շարժողական կենտրոնում համեմատաբար մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի, դեմքի, լեզվի շարժումները ղեկավարող հատվածները։ Շարժողական գործողությունների կարգավորմանը մասնակցում են նաև գլխուղեղի այլ բաժիններ (ուղեղիկ, միջին ուղեղ), սակայն իրանի և վերջույթների կոնկրետ շարժումների կատարման հրահանգները ձևավորվում են ողնուղեղում։ Նյարդերի վնասման դեպքում մկանները չեն կծկվում։
Ծալող և պարզող մկանների համաձայնեցված գործունեությունը
խմբագրելՄարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է փոխհակադարձ ներգործող մկանների (պարզող և ծալող) համաձայնեցված գործունեությամբ։ Իրանի, վերջույթների շարժումների մեծամասնությունը կատարվում է մի խումբ կծկման և մյուս խումբ մկանների միաժամանակյա թուլացման շնորհիվ։
Քայլելիս, վազելիս կամ որևէ աշխատանք կատարելիս հոդերում տեղի ունեցող հաջորդական ծալումները և պարզումները հնարավոր են միայն ողնուղեղում և գլխուղեղում գրգռման ու արգելակման պրոցեսների հերթագայման շնորհիվ։ Օրինակ ձեռքը ծալող մկանների կծկման դեպքում առաջանում է նույն հոդը պարզող մկանների թուլացում։ Դա պայմանավորված է նրանով, որ հոդը ծալող մկանների կենտրոնի գրգռման դեպքում տեղի է ունենում պարզող մկանների կենտրոնի արգելակում։ Այսպիսով, շարժողական գործողություններ կատարելիս, ծալող և պարզող մկանների կենտրոնները գտնվում են հակադիր վիճակում։
Նորածնի մկանները չափազանց թույլ են զարգացած։ Ժամանակի ընթացքում դրանք աստիճանաբար զարգանում են և կատարում են խիստ համագործակցված շարժումներ։
Հոգնածությունը մկանային աշխատանքի ժամանակ
խմբագրելՄկանները երկար ժամանակ առանց հանգստի աշխատելիս աստիճանաբար կորցնում են աշխատունակությունը և հոգնում։ Մկանի աշխատունակության ժամանակավոր նվազումը, որն առաջանում է երկարատև աշխատանքի հետևանքով և վերականգնվում է հանգստից հետո, կոչվում է հոգնածություն։ Մկանի հոգնածության հիմքում ընկած են մկանում ընթացող նյութափոխանակության պրոցեսների հետևանքով միջանկյալ արգասիքների կուտակումը և էներգիական պաշարների անբավարարությունը։ Հոգնածության զարգացման պատճառ է նաև շարժողական գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնների վիճակը։
Մկանային աշխատանքը դեպքում հոգնածությունը շուտ է վրա հասնում կծկումների մեծ ռիթմի դեպքում։ Մկանների աշխատունակությունը կախված է նաև բեռնվածության մեծությունից, որքան մեծ է բեռնվածությունը, այնքան մկանը շուտ է հոգնում։ Մկանների աշխատունակության կծկումների ռիթմի և բեռնվածության ազդեցությունն ուսումնասիրել է ռուս ֆիզիոլոգ Ի.Մ. Սեչենովը։ Նա պարզել է, որ աշխատանք կատարելիս պետք է ընտրել միջին ռիթմ և չափավոր բեռնվածություն, որպեսզի արտադրողականությունը բարձր լինի և հոգնածությունը ուշ զարգանա։ Սեչենովն իր հետազոտություններով հիմք դրեց աշխատանքի հիգենային, որի իմացությունը կարևոր նշանակություն ունի աշխատանքային պրոցեսի ճիշտ և նպատակային կազմակերպման գործում։ Մարդու աշխատունակության վրա մեծ ազդեցություն է թողնում նաև տրամադրությունը։ Հաճույքով կատարվող աշխատանքի դեպքում մարդն ուշ է հոգնում։ Եթե միևնույն շարժումը փոփոխաբար կատարվում է երկու ձեռքով, հոգնածութունն ավելի ուշ է վրա հասնում, քան նույն ռիթմով մեկ ձեռքով կատարելիս։ Պատճառն այն է, որ կծկումների միջև ընկած շրջանում մկանների աշխատունակությունը մասամբ վերականգնվում է։ Ձեռքի հոգնած մկանի աշխատունակության վերականգնումն արագանում է, եթե նրա հանգստի շրջանում աշխատանքը կատարվի մյուսի ձեռով։ Այդպիսի հանգիստը Ի.Մ.Սեչենովը անվանել է ակտիվ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- «Мышцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Сапин М. Р., Билич Г. Л. Анатомия человека: учебник в 3 т. — М.: ГЭОТАР-Медиа, 2007. — Т. 1. — 608 с. — ISBN 978-5-9704-0600-7 (т.1).
- Березов Т. Т., Коровкин Б. Ф. Биологическая химия: Учебник. — 3-е изд., перераб. и доп.- М.: Медицина, 1998. — 704 с.: ил. — (Учеб. лит. для студентов мед. вузов). ISBN 5-225-02709-1.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Concept II Rowing Ergometer, user manual» (PDF). 1993. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ OOta, S.; Saitou, N. (1999). «Phylogenetic relationship of muscle tissues deduced from superimposition of gene trees». Molecular Biology and Evolution. 16 (6): 856–867. doi:10.1093/oxfordjournals.molbev.a026170. ISSN 0737-4038.
- ↑ Dumé, Belle (2007 թ․ մայիսի 18). «'Muscle noise' could reveal diseases' progression». NewScientist.com news service.
- ↑ Farvid, MS; Ng, TW; Chan, DC; Barrett, PH; Watts, GF (2005). «Association of adiponectin and resistin with adipose tissue compartments, insulin resistance and dyslipidaemia». Diabetes, obesity & metabolism. 7 (4): 406–13. doi:10.1111/j.1463-1326.2004.00410.x. PMID 15955127.
- ↑ Fuster, G; Busquets, S; Almendro, V; López-Soriano, FJ; Argilés, JM (2007). «Antiproteolytic effects of plasma from hibernating bears: a new approach for muscle wasting therapy?». Clin Nutr. 26 (5): 658–61. doi:10.1016/j.clnu.2007.07.003. PMID 17904252.
- ↑ Heymsfield, SB; Gallagher, D; Kotler, DP; Wang, Z; Allison, DB; Heshka, S (2002). «Body-size dependence of resting energy expenditure can be attributed to nonenergetic homogeneity of fat-free mass». American Journal of Physiology. Endocrinology and Metabolism. 282 (1): E132–E138. doi:10.1152/ajpendo.2002.282.1.e132. PMID 11739093. Արխիվացված է օրիգինալից 2010-09-06-ին. Վերցված է 2018-09-03-ին.
- ↑ Kent, George C (1987). «11. Muscles». Comparative Anatomy of the Vertebrates (7th ed.). Dubuque, Iowa, USA: Wm. C. Brown Publishers. էջեր 326–374. ISBN 0-697-23486-X.
- ↑ Larsson, L; Edström, L; Lindegren, B; Gorza, L; Schiaffino, S (1991 թ․ հուլիս). «MHC composition and enzyme-histochemical and physiological properties of a novel fast-twitch motor unit type». The American Journal of Physiology. 261 (1 pt 1): C93–101. PMID 1858863. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Lohuis, TD; Harlow, HJ; Beck, TD (2007). «Hibernating black bears (Ursus americanus) experience skeletal muscle protein balance during winter anorexia». Comp. Biochem. Physiol. B, Biochem. Mol. Biol. 147 (1): 20–28. doi:10.1016/j.cbpb.2006.12.020. PMID 17307375.
- ↑ McCloud, Aaron (2011 թ․ նոյեմբերի 30). «Build Fast Twitch Muscle Fibers». Complete Strength Training. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ MacIntosh, BR; Gardiner, PF; McComas, AJ (2006). «1. Muscle Architecture and Muscle Fiber Anatomy». Skeletal Muscle: Form and Function (2nd ed.). Champaign, IL: Human Kinetics. էջեր 3–21. ISBN 0-7360-4517-1.
- ↑ Marieb, EN; Hoehn, Katja (2010). Human Anatomy & Physiology (8th ed.). San Francisco: Benjamin Cummings. էջ 312. ISBN 978-0-8053-9569-3.
- ↑ Muslumova, Irada (2003). «Power of a Human Heart». The Physics Factbook.
- ↑ «NASA Muscle Atrophy Research (MARES) Website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Nielsen, OB; Paoli, F; Overgaard, K (2001). «Protective effects of lactic acid on force production in rat skeletal muscle». Journal of Physiology. 536 (1): 161–6. doi:10.1111/j.1469-7793.2001.t01-1-00161.x. PMC 2278832. PMID 11579166.
- ↑ Poole, RM, ed. (1986). The Incredible Machine. Washington, DC: National Geographic Society. էջեր 307–311. ISBN 0-87044-621-5.
- ↑ Robergs, R; Ghiasvand, F; Parker, D (2004). «Biochemistry of exercise-induced metabolic acidosis». Am J Physiol Regul Integr Comp Physiol. 287 (3): R502–16. doi:10.1152/ajpregu.00114.2004. PMID 15308499.
- ↑ Roche, Alex F. (1994). «Sarcopenia: A critical review of its measurements and health-related significance in the middle-aged and elderly». American Journal of Human Biology. 6 (1): 33–42. doi:10.1002/ajhb.1310060107. PMID 28548430.
- ↑ Roy, RR; Baldwin, KM; Edgerton, VR (1996). «Response of the neuromuscular unit to spaceflight: What has been learned from the rat model». Exerc. Sport Sci. Rev. 24: 399–425. doi:10.1249/00003677-199600240-00015. PMID 8744257.
- ↑ Sweeney, Lauren (1997). Basic Concepts in Embryology: A Student's Survival Guide (1st Paperback ed.). McGraw-Hill Professional.
- ↑ Urbancheka, M; Picken, E; Kalliainen, L; Kuzon, W (2001). «Specific Force Deficit in Skeletal Muscles of Old Rats Is Partially Explained by the Existence of Denervated Muscle Fibers». The Journals of Gerontology Series A: Biological Sciences and Medical Sciences. 56 (5): B191–B197. doi:10.1093/gerona/56.5.B191. PMID 11320099.
Արտաքին հղումներ
խմբագրելՏես՝ muscle Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- University of Dundee Արխիվացված 2006-01-07 Wayback Machine article on performing neurological examinations (Quadriceps "strongest")
- Muscle efficiency in rowing
- Muscle Physiology and Modeling Scholarpedia Tsianos and Loeb (2013)
- Human Muscle Tutorial (clear pictures of main human muscles and their Latin names, good for orientation)
- Microscopic stains of skeletal Արխիվացված 2010-02-16 Wayback Machine and cardiac Արխիվացված 2010-02-16 Wayback Machine muscular fibers to show striations. Note the differences in myofibrilar arrangements.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկաններ» հոդվածին։ |