Մկրտիչ Մինասյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մկրտիչ Հակոբի Մինասյան (հունվարի 2, 1946(1946-01-02), Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Մկրտիչ Մինասյան
Ծնվել էհունվարի 2, 1946(1946-01-02) (78 տարեկան)
ԾննդավայրԱխուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

Մկրտիչ Մինասյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 2-ին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում[1]։ 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-էլեկտրամեխանիկի որակավորումը։ Եղել է Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։

1964-1980 թվականներին Երևանի ՋԷԿ-ում աշխատել է փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, կուսկոմիտեի քարտուղար, իսկ 1974-1980 թվականներին` կուսկոմիտեի ազատված քարտուղար։ 1980-1987 թվականներին` ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988 թվականներին աշխատել է ՀԿԿ Երևանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991 թվականներին` առաջին քարտուղար։ 1991-1993 թվականներին եղել է Երևանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1993-1996 թվականներին` նախագահ, 1996 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի Խորհրդային տարածքային բաժնի պետ, իսկ 1996-2002 թվականներին` Երևանի Նոր Նորքի թաղապետ[2]։ 2003-2007 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից, եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[3]։ 2012 թվականին մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 1970 թվականին պարգևատրվել է Վ.Լենինի հոբելյանական մեդալով, 2004 թվականին՝ միջազգային ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով, 2008 թվականին բնության և հասարակության միջազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Լեյբնիցի մեդալով[4]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Parliament Monitoring - Մինասյան Մկրտիչ Հակոբի». parliamentmonitoring.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  3. «Մկրտիչ Հակոբի Մինասյան – Deputat» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.