Մկրտիչ Սողոմոնյան
Մկրտիչ Սողոնոնյան (հայտնի նաև Կառնենցի մականվամբ, 1854, Գառնեն, Մուշ - 1915, Գառնեն), հայ ազգային-ագատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։ 1888 թվականին անցել է Ռումինիա։ 1890-ական թվականների սկզբին Հրայրի հետ Կովկասից զենք է փոխադրել Մուշ, սակայն շուտով բանտարկվել է։ 1899 թվականին Անդրանիկի խմբի կազմում վրեժ է լուծել Աղբյուր Սերոբին դավադրաբար սպանողներից, դարձյալ ձերբակալվել է և բանտարկվել 7 տարի ժամկետով։ Բանտում գրել է հուշեր (անտիպ են, տեղը՝ անհայտ) Տարոնի ազատագրական շարժման մասին։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո, չվստահելով երիտթուրքերին, շարունակել է ժողովրդին գինելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու գործունեությունը։
Մկրտիչ Սողոմոնյան | |
---|---|
Ծնվել է | 1854 |
Ծննդավայր | Գառնեն, Մուշ |
Մահացել է | 1915 |
Մասնագիտություն | ֆիդայի և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Երկու որդիների հետ մասնակցել է թուրք և քուրդ ջարդարարներից հայրենի գյուղի պաշտպանությանը և զոհվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |