Մհեր Հարությունյան (ազատամարտիկ)
Մհեր Վոլոդյայի Հարությունյան (մականունը՝ Հրազդանցի Ճուտ, նոյեմբերի 17, 1973, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2020, Վարնկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի վաշտի հրամանատար, Արցախյան ազատամարտի, քառօրյա (2016) և 44-օրյա (2020) պատերազմների մասնակից[1][2], Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր[3][4][5]։
Մհեր Հարությունյան | |
---|---|
նոյեմբերի 17, 1973 - հոկտեմբերի 6, 2020 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Վարնկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ![]() |
Պաշտոն | վաշտի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ, Ապրիլյան պատերազմ (2016), 44-օրյա պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄհեր Հարությունյանը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում[2][3][5]:
Մարտական ուղի
խմբագրել16 տարեկանից ակտիվ մասնակցություն է ունեցել 1988-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտին[1][2]։ Եղել է ռազմաճակատ մեկնած մարտական ընկերներից ամենափոքրը, որի համար էլ ստացել է «Ճուտ» մականունը[1][5]։ 1990 թվականի հունվարին մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանությանը, իսկ փետրվարին՝ Վարդենիսի, Նոյեմբերյանի և Բերդի պաշտպանական մարտերին[5]: Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) լուծարումից հետո՝ 1990 թվականի նոյեմբերիին, 17 տարեկան հասակում անցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը, 1991 թվականի ապրիլի առաջին օրերին մեկնել է Գետաշեն, որտեղ էլ ծանոթացել է Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի և Կարոտ Մկրտչյանի հետ[5]։ Թաթուլ Կրպեյանի զոհվելուց և Գետաշենի անկումից հետո կարողացել է Գետաշենից դուրս բերել զոհված ընկերների մարմինները և ողջ մնացած մարտիկներին, փրկելով նրանց անխուսափելի գերությունից[1][5]: Այնուհետև եղել է Շահումյանում, որտեղ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը Շահեն Մեղրյանն էր[1][5]: 1992 թվականի փետրվարին՝ Մալիբեյլի գյուղի ազատագրման ժամանակ երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարք և դարձել Շուշիի առանձնակի գումարտակի անդամ[3][5]:
Մասնակցել է՝ Սրխավենդի պաշտպանությանը, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Վարանդայի, Սանասարի, Կովսականի և Ակնայի ազատագրական մարտերին[5]։ 1994 թվականին Կարախանբեյլիում Ալբերտ Ալավերդյանի ծանր վիրավորվելուց հետո, նրան դուրս է բերել մրտադաշտից և շարունակել մարտը՝ պահելով դիրքերը մինչև օգնություն ստանալը[5]: Մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի զինված ուժերում, որից հետո զորացրվել է[5]։
Մասնկացել է նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին[2][3], եղել է առաջնագծում և 42 օրից ավելի մարտական հերթապահություն է իրականացրել[5]:
2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերին կամավորագրվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ին, և որպես երկրորդ վաշտի հրամանատար հոկտեմբերի 2-ն մեկնել է Արցախ ու հոկտեմբերի 4-ից միացել մարտական գործողություններին, մասնակցել Մարտակերտի շրջանի պաշտպանական մարտերին[1][3][5]։ Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի ակտիվ մասնակցությամբ, որը ղեկավարել է Մհեր Հարությունյանը, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և կեսգիշերին մոտ հետ է վերադարձվել Մարտակերտի շրջանում գտնվող Վարնկաթաղ գյուղի հարակից համանուն բարձունքը[1][3][5]: Զոհվել է ազատագրումից ժամեր անց՝ մարտական ընկերներին օգնելու ժամանակ[1][3][5]։
Պարգևներ
խմբագրել- 2021 թվականի ապրիլի 14-ին, Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[3][4]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Արցախում զոհվել է Դաշնակցական կամավոր, ազատամարտիկ Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ)». news.am. 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հարությունյան Մհեր Վոլոդյայի». erablur.am. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Ձեզ բացակա չենք դնի․ Մհեր Վոլոդյայի Հարությունյան». youtube.com. 2021 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Արցախի նախագահը հետմահու «Մարտական խաչ» շքանշաններ և մեդալներ է շնորհել ՀՅԴ կամավորական ջոկատի նահատակներին». armenpress.am. 2021 թ․ ապրիլի 15. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 ««Ես իմ երկրի հավերժ զինվորն եմ». այսօր Արցախյան պատերազմների հերոս Մհեր Հարությունյանի ծննդյան օրն է. նա կդառնար 49 տարեկան». yerkir.am. 2022 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 1-ին.