Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Մելքոնյան (այլ կիրառումներ)

Մհեր Սիմոնի Մելքոնյան (սեպտեմբերի 18, 1920(1920-09-18)[1], Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[1] - հուլիսի 20, 1996(1996-07-20), Երևան, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ, կուսակցական ու պետական աշխատող։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1977)։

Մհեր Մելքոնյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1920(1920-09-18)[1]
ԾննդավայրՄեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[1]
Մահացել էհուլիսի 20, 1996(1996-07-20) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1942)[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1977)
Մասնագիտությունանասնաբույծ, կուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1] և Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունՀԽՍՀ Գերագույն խորհուրդ

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942-1945)։ Եղել է Սպիտակի շրջսովետի գործկոմի նախագահ (1958-1959), ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար (1959-1961)։ 1961-1972 թվականին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972 թվականից՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչության պետ և նախարարիի տեղակալ։ Մելքոնյանի գիտական աշխատանքները վերաբերում են ոչխարաբուծության տնտեսության արդյունավետության բարձրացման, ինտենսիվացման, տեղաբաշխման, մասնագիտացման, արդ․ հիմքերի վրա փոխադրելու խնդիրներին։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ (1960-1972), բյուրոյի անդամ (1961-1972)։ ՀԽՍՀ 5-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հեղինակ է ավելի քան 170 գիտական աշխատությունների՝ 12 գիրք, մենագրություն, դասագիրք, 11 հեղինակային արտոնագիր[2]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ընտանիք

խմբագրել
  • Դուստր` Մագդալինա Մելքոնյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Դուստր` Լյուդմիլա Մելքոնյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Որդի՝ Վահան Մելքոնյան, տնտեսական գիտությունների թեկնածու
  • Հուշեր, մտորումներ, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, ՀԲՀ, 1997, 204 էջ։
  • Մարքեթինգ, մենեջմենթ, Մելքոնյան, Մհեր Սիմոնի, Երևան, Ա. հ., 1993, 134 էջ։
  • Գյուղատնտեսության արտադրության կառավարման կադրերի դերը և նրանց ներկայացվող պահանջները տնտեսավարման նոր պայմաններում, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, 1991, 51 էջ։
  • Արտադրության կառավարման սոցիալ-հոգեբանական մեթոդները գյուղատնտեսական տնտեսություններում, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, 1991, 44 էջ։
  • Ոչխարաբուծության զարգացման էտապները և ինտենսիվացման ուղիները, Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, «Հայաստան», 1974, 120 էջ։
  • Ոչխարաբուծություն։ Մելքոնյան Մհեր Սիմոնի, Երևան, «Հայաստան», 1969, 183 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 397.
  2. Daily, AZG. «ՄՀԵՐ ՍԻՄՈՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397