Մշկառնետ (լատին․՝ Ondatra), համստերանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի է։ Հայաստանում կլիմայավարժեցումը սկսվել է Շիրակի մարզի Արդենիս լճում, այժմ հանդիպում է նաև Արփի լճում և Ախուրյան գետի ու ջրամբարի ափերին։ Բնակվում է ջրափնյա և ծանծաղուտային բուսականությամբ հարուստ բնական և արհեստական, հոսող ու կանգուն ջրատարների, ջրամբարների, ճահիճների, ճահճացած աղբյուրների ափերին՝ կուղբի բներում (հյուղակիկ), բարձր ափի դեպքում՝ բարդ կառուցվածքով հողափոր, հազվադեպ՝ լողացող բներում։

Մշկառնետ
Մշկառնետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ցեղ Մշկառնետներ
Տեսակ Մշկառնետ
Լատիներեն անվանում
Ondatra zibethicus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180318
NCBI 10060

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմնի երկարությունը մինչև 36 սմ է, պոչինը՝ 28 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 1, 5 կգ։ Մորթին միագույն է՝ բաց շագանակագույնից սև։ Մեջքի մազածածկը բաժանվում է ստևի և աղվամազի։ Պոչը կողքերից սեղմված է՝ պատված մանր թեփուկներով ու նոսր, կարճ մազածածկով։ Հետին թաթերի մատների արանքում ունի լողաթաղանթ։ Աճուկային շրջանում կան մշկային գեղձեր։ Ունի կիսաջրային կենսակերպ, լավ լողում և սուզվում է (մինչև 12 ր կարող է մնալ ջրի տակ)։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է ջրափնյա և ծանծաղուտային բույսերով (գերադասում է եղեգը), բուսական կերի պակասության դեպքում՝ նաև մանր ձկներով, գորտերով, անողնաշարավորներով և այլ կենդանական կերով։ Ակտիվ է մթնշաղին։ Կտղուցի շրջանում արուն արտադրում է մշկաբույր գեղձազատուկ։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Բազմանում է տարին 1 -2 անգամ, ունենում միջինը 6-7 ձագ։

Մորթատու կարևորագույն կենդանիներից է։ Մորթին բարձրորակ է։ Երբեմն վնասում է ոռոգման համակարգերը և ամբարտակները։ Տուլարեմիայի, լեպտոսպիրոզի և մարդու այլ վարակների բնական կրող է։

  Ընթերցե՛ք «մշկառնետ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշկառնետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշկառնետ» հոդվածին։