Մշո բարբառ
Մշո բարբառ, հայերենի կը ճյուղի խոշորագույն բարբառներից մեկը։
Խոսվել է պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի (Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։
Ներկան կազմում է կը (կըգրիմ, կըկրդամ) մասնիկով։ Բաղաձայնական համակարգը՝ քառաստիճան (բ՛, բ, պ, փ), կատարում է բաղաձայնական համակարգի երկրորդ տեղաշարժ[1]։
Գրականություն
խմբագրել- Л. Мсерянц, Этюды по армянской диалектологии.
- Ս. Բաղդասարյան-Թափալցյան, Մշո բարբառը։
Ծանոթագրություններ
խմբագրել