Մոլեգնություն (ֆիլմ, 2014)
«Մոլեգնություն» (անգլ.՝ Whiplash, տառ.՝ մտրակ), ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի երաժշտական հոգեբանական դրամա։ Ֆիլմի անվանումը կապված է ջազային երաժիշտ Հենք Լևիի պիեսայի հետ։ 2014 թվականի հունվար 16-ին այս ֆիլմի պրեմիերայով է բացվել Սենդենսի կինոփառատոնը, որտեղ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի։ Պրեմիերայից Sony Pictures-ը ձեռք բերեց միջազգային վաճառքի[10]։ Գլխավոր դերակատարներն են Մայլզ Թելերը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, որոնք իրենց դերասանական աշխատանքի համար բազում մրցանակների են արժանացել։ Կինոմամուլի մեծ մասի կարծիքով ֆիլմը 2014 թվականի 10 լավագույն ֆիլմերից մեկն է։
Սյուժե
խմբագրելՄայլզ Թելերը խաղում Էնդրյու Նիմանի դերը, կոնսերվատորիայի առաջին կուրսեցու, որ հայտնվում է դիրիժոր Թերենս Ֆլեթչերի ազդեցության տակ։ Էնդրյուն արդեն հիանալի տիրապետում է հարվածային գործիքներին, բայց դա քիչ է դիրիժորի համար (նա կարծում է, որ աշխարհի ամենասարսափելի գովասանքը «Ապրես, լավ է» արտահայտությունն է. Այն մարդուն կանգնեցնում է և թույլ չի տալիս ներկայացնել իր ողջ կարողությունները մինչև վերջ)։ Ֆլեթչերը ցանկանում է Էնդրյուին հիանալի ջազային երաժիշտ դարձնել։ Այնպիսի երաժիշտ, որ նույն մակարդակի վրա կանգնած կլինի, ինչպես Չարլի Պարկերը և Բադի Ռիչը կամ Լուի Արմսթրոնգը։ Եվ նա վստահ է, որ աշակերտը պիտի դաժան փորձությունների միջով անցնի, մինչ դրան հասնելը։ Համերգներից մեկի ժամանակ Էնդրյուն վթարից հետո միանգամից սկսում է նվագել, ինչի պատճառով ձեռքերը իրեն չեն ենթարկվում, նա ամեն ինչ փչացնում է, և Ֆլեթչերը հեռացնում է նրան նվագախմբից։ Էնդրյուն չի դիմանում այդ ամենին և հարձակվում է Ֆլեթչերի վրա հենց բեմում, ինչից հետո նրան հեռացնում են նաև կոնսերվատորիայից։ Էնդրյուն դադարում է նվագելը, սակայն, կրկին հանդիպելով Ֆլեթչերին՝ նա իմանում է, որ վերջինս այլևս դաս չի տալիս կոնսերվատորիայում։ Պարզվում՝ Ֆլեթչերը նոր նվագախումբ է հավաքել և այժմ հրավիրում է նաև Էնդրյուին։ Ֆլեթչերը կարծում է, որ Նիմանն է բողոքել կոնսերվատորիայի ղեկավարությանը։ Այդ իսկ պատճառով նա Նիմանին խաբում է՝ հայտարարելով այն երգի մասին, որը Էնդրյուն չէր կարողանում նվագել։ Բայց որոշ ժամանակ անց Էնդրյուն սկսում է նվագել Caravan և Whiplash ստեղծագործությունները՝ չնայած բոլոր սպառնալիքներին։ Ֆլեթչերը շուտով հասկանում է, որ Էնդրյուի մեջ բացահայտել է հենց այն «մեծագույն երաժշտին»։
Դերասանական կազմը
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Մայլզ Թելեր | Էնդրյու Նիման |
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս | Թերենս Ֆլեթչեր |
Փոլ Ռայզեր | Էնդրյուի հայրը |
Մելիսա Բենոիստ | Նիկոլ |
Օսթին Ստոուել | Ռայան |
Ջեյսոն Բլեր | Թրևիս |
Կավիտա Պատիլ | Սոֆի |
Մայքլ Կոեն | բեմի աշխատողը |
Կոֆի Սիրիբոու | Գրեգ |
Սյուան Սփոուք | տիկին Էմմա |
Քննադատություն
խմբագրելՖիլմն արժանացել է կինոմամուլի բարձրագույն գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 95 % վարկանիշ՝ հիմնված 213 կարծիքների վրա, որոնց միջին գնահատականը 8,6-ից մինչև 10[11]։
Մրցանակներ
խմբագրելՖիլմը «Օսկարի» եռակի մրցանակակիր է․
- Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Ջոնաթան Քիմբլ Սիմոնս
- Լավագույն մոնտաժ՝ Թոմ Կրոս
- Լավագույն հնչունավորում՝ Քրեյգ Ման, Բեն Ոիլքինս և Թոմաս Քերլի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Whiplash — 2014.
- ↑ https://www.imdb.com/title/tt2582802/releaseinfo/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Sundance 2014: Sony grabs international rights to 'Whiplash'». LA Times.
- ↑ «Whiplash». Rotten Tomatoes.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոլեգնություն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Մոլեգնություն»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Մոլեգնություն»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Մոլեգնություն Արխիվացված 2015-09-06 Wayback Machine ֆիլմը SundanceTV-ում