Մոլիբդենիտ, մոլիբդենային փայլ, միներալ սուլֆիդների դասից։ Քիմիական կազմը՝ MoS2 (պարունակում է 60% Mo և 40% S)։

Մոլիբդենիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
MoS₂
Նիկել-Շտրունցի դասակարգում2.EA.30[1]
Դանա դասակարգում2.12.10.1
Շերտի գույնblue-gray?
Բյուրեղային համակարգՎեցանկյուն բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաmolybdenite mineral group?[2][3]

Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Առաջացնում է պրիզմատիկ և տակառաձև բյուրեղներ, սովորաբար՝ ցանավոր, թեփուկավոր, ֆերոլիտային ագրեգատներ։ Գույնը՝ երկնագույն-մոխրավուն։ Փայլը՝ մետաղի։ Կարծրությունը՝ 1-1․5 մ, խտությունը՝4620-4800 կգ/մ3։ Հանդիպում է թթու հրային ապարների հետ կապված բարձր-միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքավայրերում, պեզմատիտներում, գրեյզեններում են։ Մոլիբդենիտի հանքավայրեր հայտնի են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Նորվեգիայում։ Մոլիբդենային հանքանյութերի կարևորագույն միներալն է։ Հայաստանում Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքանյութերը պատկանում են երակիկացանավոր տիպին։

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 690