Փիփերթազգիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փիփերթազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) Juss., 1789 |
Փիփերթազգիներ կամ մոլոշազգիներ (լատին․՝ Malvaceae) ծածկասերմ բույսերի երկշաքիլավորների ընտանիքից։
Ձևաբանություն
խմբագրելԽոտաբույսեր են, թփեր և ծառեր։ Տերևները պարզ են, ամբողջական կամ բլթակավոր, ունեն տերևակիցներ։ Ծաղիկները ծոցային են և մեկական կամ գագաթնային ծաղկաբույլերով, կանոնավոր, երկսեռ, երբեմն կոկոնը պատող խոշոր ծաղկակիցներով (ենթաբաժակով)։ Բաժակը հաճախ ձուլաթերթ է, պսակը՝ հնգաբաժան, պսակաթերթերը կոկոնի մեջ ոլորված են։ Առէջները շատ են, 2 շրջանով, արտաքին շրջանը քիչ առէջներից է կազմված, ներքինը՝ ընդհակառակը, իրենց թելիկներով՝ փնջերով միաձուլված է բազմաթիվ առէջներից։ Պտղաթերթերը 5-ն են կամ շատ, միաձուլված, կազմում են վերնադիր սերմնարան։ Պտուղը բազմասերմ տուփիկ է, կամ պտղաթերթերն իրարից անջատվելու հետևանքով տրոհվող են։ Մեծ ընտանիք է, գործնականապես շատ արժեքավոր է։
Ցեղեր
խմբագրելՑեղերից են՝
- Փիփերթ Malva։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են։ Պտուղը բազմաբաժան կուտ է։ Որոշ տեսակներ մոլախոտեր են։
- Բաղրջուկ Hibiscus - Միամյա և բազմամյա խոտաբույսեր են և թփեր։
- Բամբակ Grossypium: - Ծառեր և թփեր են։ Մշակության մեջ օգտագործվում են միայն կյանքի առաջին տարում և այդ պատճառով էլ սխալմամբ համարվում են միամյա։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթազգիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթազգիներ» հոդվածին։ |