Մոկունք
Մոկունք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքի արևելյան կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Մոկունք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | «Մոգերի գերեզման», Մոգտունս, Մոգտունք, Մոգունք, «Մոգուց գերեզման», Մոկկունք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 600 մարդ (1914) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱնվան հետ կապված կա մի ավանդադապատում։ Խոսրով թագավաորը Տիգրանի գլխավորությամբ Սմբատ Մամիկոնյանի վրա 20 000-անոց բանակ է ուղարկում։ Տիգրանի հետ Ապահունիք բանակցելու է գնում Սմբատի որդին՝ Վահան Կամսարականը։ Տիգրանը Մուշեղ իշխանի, Սմբատի հոր՝ Վահանի ոսկորները, Վախտանգի կնոջն ու նրա որդուն։ Չստանալու դեպքում Տիգրանը սպառնում է, որ եկեղեցիները կրակատուն կդարձնի և հայ իշխանավորներին քարշ տալով կտանի պարսից արքայի մոտ։
Սմբատն որդու նամակը կարդալուց հետո 12 թուր է բերում եկեղեցի և պատարագ տալիս։ Դրանից հետո Սմբատը 9940 զինվոր է հավաքագրում և իջնում է Հաշտենք գավառի Գրեհն կոչված գյուղ։ Տիգրանը պատվիրակություն է ուղարկում Սմբատի մոտ, որը կրկին պահանջում է Մուշեղի և Վահանի ոսկորները և խոստանում է Սմբատին դարձնել հայոց մարզսպան։ Սմբատը շիկացած շամփուրից պսակ է սարքում և ինքն է դնում պատվիրակի գլխին։ Դրանից հետո Սմբատը պատվիրակության մյուս անդամների գլուխները կտրում է և դիակների մարմինները շիկացած շամփուրով դաղում է։ Այս դեպքից հետո բնակավայրը ստանում է «Մոգերի գերեզման» կամ Մոգտունս անվանումը[2]։
Պատմություն
խմբագրելԳյուղն առաջին անգամ հիշատակվել է Մոկկունս անվանումով՝ VII դարում։ Մոկունքը եղել է գրչության կենտրոն։ Մեզ է հասել 1443 թվականին գրված ավետարան։
Հայ բնակիչները հաճախակի դիմադրություն էին ցույց տալիս թուրքերին։
Բնակչություն
խմբագրել1880 թվականին ուներ 497 բնակիչ, իսկ 1914 թվականին՝ 600-ից ավել հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Կարտոֆիլ են սկսել մշակել XX դարի սկզբներից[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Տիգրան, Վահան Կամսարական և Սմբատ». Վերցված է 2015 դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 863
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն