Մոհամեդ Բուազիզի (արաբ․՝ محمد البوعزيزي‎‎; մարտի 29, 1984(1984-03-29)[1], Sidi Bouzid, Թունիս[2][3] - հունվարի 4, 2011(2011-01-04)[4], Բեն Արուս, Թունիս[5][6], թունիսցի մրգավաճառ, որն ապրում է Սիդի Բուզիդ քաղաքում, կատարել է ինքնահրկիզում, որը Թունիսում համաժողովրդական ընդվզումների պատճառ է հանդիսացել և վերածվել է հեղափոխության։

Մոհամեդ Բուազիզի
արաբ․՝ محمد البوعزيزي‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1984(1984-03-29)[1]
ԾննդավայրSidi Bouzid, Թունիս[2][3]
Մահացել էհունվարի 4, 2011(2011-01-04)[4] (26 տարեկան)
Մահվան վայրԲեն Արուս, Թունիս[5][6]
ԳերեզմանSidi Bouzid Governorate
Քաղաքացիություն Թունիս
Կրոնիսլամ
Մասնագիտությունstreet vendor
Պարգևներ և
մրցանակներ
 Mohamed Bouazizi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1984 թվականին Սիդի Բուզիդ քաղաքում։ Սովորել է Սիդի Սալահ գյուղի դպրոցում։ Սկսել է աշխատել 10 տարեկանից։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ նա ավարտել է համալսարանը, սակայն դա այդպես չէ․ քրոջ խոսքով՝ նա չի կարողացել ավարտել նույնիսկ միջնակարգ դպրոցը։

Ըստ նրա պատմության, երբ նա միրգ էր վաճառում Սիդի Բուզիդ քաղաքի շուկայում, առանց թույլտվության առևտրի պատճառով կոնֆլիկտ է ունեցել տեղի վարչակազմի ներկայացուցչի հետ։ Սկզբում կոնֆլիկտը հարթեցվել է, սակայն հետո կինը վերադարձել է և նրան տուգանել 6,86 դոլարով։ Հակամարտությունը բռնկվել է նոր ուժով, երբ կինը նրանից խլել է էլեկտրոնային կշեռքը և ապտակել նրա դեմքին։ Մոհամեդի համար դա անհանդուրժելի նվաստացում էր (պետք է հաշվի առնել, որ արարքի հեղինակը կին էր և որ դեպքը տեղի էր ունենում արաբական աշխարհում)։

Ինքնահրկիզում

խմբագրել

Բուազիզին օգնության խնդրանքով դիմել է քաղաքապետարան, սակայն նրան չեն լսել։ Ստացած վիրավորանքներից հետո նա 2010 թվականի դեկտեմբերի 17-ին քաղաքապետարանի դիմացի հրապարակում ինքնահրկիզվել է։ Այնուհետև ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մոհամեդի ինքնահրկիզումը խթան է հանդիսացել շրջակա քաղաքներում երիտասարդների կողմից բողոքի ցույցերի կազմակերպման համար։ Դեկտեմբերի 28-ին Թունիսի նախագահն անձամբ տեսակցել է Մոհամեդին հիվանդանոցում։ 2011 թվականի հունվարի 4-ին նա մահացել է՝ հասցնելով միայն ներողություն խնդրել մորից՝ պատճառված անախորժությունների համար։ Նրա խոսքերը ուղղված մորը հրապարակվել են համացանցում։ Թաղված է հարազատ քաղաքում։

Հիշատակ

խմբագրել

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Բուազիզիի անունով փողոց կամ հրապարակ անվանակոչելուն[7]։

2011 թվականի փետրվարի 17-ին Թունիսի կենտրոնական հրապարակը վերանվանվել է հեղափոխության հերոս Մոհամեդ Բուազիզիի անվամբ[8]։

Հանրահայտ Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել Բուազիզիի վերաբերյալ։

Խորհուրդ

խմբագրել

Քանի որ շատ զարգացող երկրներում գործազրկությունը բարձր է, արդյունքում կան նաև մեծ թվով գործազուրկ տղամարդիկ, որոնք հուսահատորեն փնտրում են իրենց ընտանիքները կերակրելու միջոց։ Թունիսում բավական բարձր կրթական մակարդակ է և միաժամանակ բարձր գործազրկություն, մոտ 200 հազար կրթված գործազուրկ երիտասարդներ․ այդ դժգոհ, ընկճված մարդկանց զանգվածը աստիճանաբար դարձավ ռումբ, որը պայթելու էր։ Իսկ առիթը փողոցում առեւտուր անելով օրվա հացը վաստակող Մոհամեդ Բուազիզի ողբերգական մահն էր։ Անմիջապես դրանից հետո Թունիսում սկսվել և օրըստօրե ծավալվել են զանգվածային բողոքներ, որոնց արդյունքում նախագահ Զին Աբիդին Բեն Ալին, որը 23 տարի ղեկավարել է երկիրը, փախուստի է դիմել[9]։

Դեկտեմբերին Մոհամեդ Բուազիզին Թունիսում ինքնահրկիզվելու պատճառը ոչ թե այն էր, որ նրան թույլ չեն տվել քվեարկությամբ արտահայտել իր քաղաքացիական կամքը, այլ այն, որ նա չի կարողացել կերակրել իր ընտանիքին, և ոստիկանությունը առգրավել է մրգերն ու բանջարեղենը, որոնք նա փորձել էր վաճառել[10]։

Նրա մահը ուժեղացրեց երիտասարդության պայքարը կյանքի պայմանների բարելավման համար։ Որոշ անձինք կրկնեցին նրա օրինակը Թունիսում, Ալժիրում, Եգիպտոսում, Եմենում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.bbc.co.uk/news/world-20663981
  3. 3,0 3,1 3,2 http://www.bbc.co.uk/news/world-middle-east-13800493
  4. 4,0 4,1 4,2 https://pantheon.world/profile/person/Mohamed_Bouazizi
  5. 5,0 5,1 5,2 http://english.ahram.org.eg/NewsContent/2/8/3223/World/Region/Tunisian-dies-after-setting-himself-on-fire-in-pro.aspx
  6. 6,0 6,1 6,2 http://www.rnw.nl/africa/bulletin/tunisian-protester-dies-burns
  7. «Lenta.ru: В мире: Одну из улиц Парижа назовут в честь героя тунисской революции». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Главная площадь Туниса названа именем торговца, давшего старт революции — Тунис, революция, Буазизи, площадь, самосожжение — Новости Санкт-Петербурга и Москвы, новости Украины…». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  9. https://www.azatutyun.am/a/2293564.html
  10. Рост цен на продовольствие обрекает на нищету миллионы людей

Արտաքին հղումներ

խմբագրել