Մոնիտոր - համակարգչային սարքավորում է, որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար։ Մոնիտորները սովորաբար լինում են գունավոր, չնայած համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ավելի վաղ էտապում կային նաև միագույն մոնիտորներ։ Էկրանի վրա արտացոլվող ցանկացած պատկեր կազմված է դիսկրետ կետերի բազմությունից, որոնց անվանում են փիքսելներ։ Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք լինում են 14,15,17,... դյույմանոց (1 դյույմ = 25.4 մմ)։ Մոնիտորները լինում են հարթ և գոգավոր։ Կառուցվածքային տեսակետից գոյություն ունեն նաև հեղուկաբյուրեղային, պլազմային և այլ մոնիտորներ։

Հեղուկ բյուրեղային մոնիտոր
Էլեկտրոնաճառագայթային խողովակով մոնիտոր

Մոնիտորի կարևոր բնութագրիչը հանդիսանում է կադրի անցման հաճախականությունը։ 25 հց կադրի փոփոխությունը ընկալվում է որպես անընդհատ գործողություն։ Որակով մոնիտորները պետք է ունենան ոչ պակաս քան 60 հց։ Մոնիտորի որակական կարևորագույն պարամետր է հանդիսանում հորիզոնական և ուղղահայաց տեղավորված փիքսելների առավելագույն քանակը, որքան շատ են այդ կետերի քանակները, այնքան հստակ է պատկերը։ Մոնիտորն աշխատում է հատուկ ապարատային սարքի՝ տեսաադապտերի ղեկավարությամբ, որը թույլ է տալիս աշխատել 2 ռեժիմներում՝ տեքստային և գրաֆիկական։

Մոնիտորի 2 հիմնական տիպեր կան՝ էլեկտրոնաճառագայթային խողովակով և հեղուկ բյուրեղային։

Հեղուկ բյուրեղային մոնիտորները կոչվում են նաև LCD (Liquid Cristal Display) մոնիտորներ, իրենցից ներկայացնում են երկթիթեղանի թերթիկներ, որոնց միջև գտնվում է բյուրեղային կախույթը՝ սուսպենզիյա, որոնք փոփոխում են իրենց դիրքը էլեկտրական հոսանքի ազդեցության տակ։ Կան նման մոնիտորների 2 տիպեր՝

  • DSTN (Dual Scan Twisted Nematic - բյուրեղային էկրան երկակի սքանով)
  • TFT (Thin Film Transistor - բարակաթաղանթ տրանզիստորների վրա)

Հեղուկ բյուրեղային մոնիտորները վերարտադրում են միայն ֆիքսված թույլատրելի հնարավորությամբ և հաճախականությամբ պատկերներ։

Էլեկտրոնաճառագայթային խողովակով մոնիտորների մոտ գլխավոր տեղ է հատկացվում կադրի փոփոխման հաճախականության վրա, քանի որ ըստ էության հաճախականությունը էլեկտրանային ճառագայթի միջոցով սքանի արագությունն է և նրա չափից է կախված պատկերի հստակությունը։ Հեղուկ բյուրեղային մոնիտորներում պատկերը ձևավորվում է բյուրեղներով և հետևաբար պատկերի փոփոխման հաճախականությունը կախված է նրանց միացումից և անջատումից։ Այս բնութագրումը անվանվում է մատրիցայի ռեակցիայի ժամանակ, այսինքն մեկ վայրկյանում մատրիցան կարող է վերարտադրել մինչև 125 պատկեր։ Հեղուկ բյուրեղային մոնիտորները ավելի քիչ տեղ են զբաղեցնում և ավելի քիչ էներգիա են օգտագործում։

Գրականություն

խմբագրել
  • «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տեխնիկական բազան», ՀՊՏՀ;Երևան 2006։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիտոր» հոդվածին։