Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն
Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն (ՄԺՀ), սոցիալիստական հանրապետություն Միջին Ասիայում 1924-1992 թվականներին։ Սահմանակից էր ԽՍՀՄ-ին և ՉԺՀ-ին։ Տարածությունը 1565 հզ կմ² էր, բնակչությունը՝ 1, 64 միլիոն (1979)։ Մայրաքաղաքը՝ Ուլան Բատոր։
Պետական կարգը
խմբագրելՄոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը սոցիալիստական պետություն էր, ժողովրդական հանրապետություն։ Պետական իշխանության բարձրագույն և օրենսդրական մարմինը ժողովրդական մեծ խուրալն էր, որը հաստատում էր սահմանադրությունը, սահմանում արտաքին և ներքին քաղաքականության հիմնական սկգբունքները, հաստատում ժողովրդատնտեսական պլանը, պետական բյուջեն և այլն։ Ժողովրդական մեծ խուրալի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում պետական իշխանության բարձրագույն մարմինը նրա նախագահությունն է։ Հանրապետության բարձրագույն գործադիր և կարգադրիչ մարմինը կառավարությունն է՝ մինիստրների խորհուրդը։ Իշխանության տեղական մարմինները այմակների, քաղաքների, քաղաքային շրջանների դեպուտատների խուրալներն էին։ Ընտրական իրավունքից օգտվում էին 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Դատական համակարգի մեջ մտնում էին՝ գերագույն դատարանը, այմակային և քաղաքային, հատուկ (զինծառայողների քրեական գործերով), այմակային արտագնա և շրջանային դատարանները։ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության դատախազին նշանակում էր ժողովրդական մեծ խուրալը։
Վարչական բաժանում
խմբագրելՎարչականորեն բաժանված էր 18 այմակների, առանձին վարչական միավորներ էին Ուլան Բատոր և Դարխան քաղաքները։
Այմակներ | Տարածք, հազար. կմ² |
Վարչական կենտրոն |
---|---|---|
Արխանգայ | 55 | Ցեցերլեգ |
Բայան–Ուլգի | 46 | Ուլեգեյ |
Բայանխոնգոր | 116 | Բայան–Խոնգոր |
Բուլգանի այմակ | 49 | Բուլգան |
Գոբի–Ալթայի այմակ | 142 | Ալթայ |
Արևելյան Գոբիի այմակ | 111 | Սայնշայնդ |
Արևելյան այմակ | 122 | Չոյբալսան |
Միջինգոբիական այմակ | 78 | Մանդալգոբի |
Ձաբխանի այմակ | 82 | Ուլյասուտայ |
Ուվեր–խանգայական այմակ | 63 | Արբայ–Խէրէ |
Հարավ–Գոբիական այմակ | 165 | Դալազադգադ |
Սուխե Բատորի այմակ | 82 | Բարուն–Ուրտ |
Սելենգինյան այմակ | 43 | Սուխե Բատոր |
Կենտրոնական այմակ | 81 | Զունմոդ |
Ուբսունուրյան այմակ | 69 | Ուլանգոմ |
Կոբդոսյան այմակ | 76 | Կոբդո |
Խուբսուգուլյան այմակ | 101 | Մուրեն |
Խենտեյյան այմակ | 82 | Ունդեր–Խան |
Ուլան Բատոր | 2 | - |
Դարխան | 0, 2 | - |
Հանրապետությունը ֆիլիատելիայում
խմբագրել-
ՄԺՀ–ի դրոշն ու զինանշանը
-
Պետական թատրոնը Ուլան Բատորում
-
Չայբալսանի անվ. Պետական համալսարանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 703)։ |